Մուսոլինիի վիլլան

23/03/2006

Իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի հռոմեական վիլլան երեկ իր դռները բացեց հաճախորդների առջեւ: Մուսոլինին այդ տանն ապրել է 1925թ.-ից մինչեւ 1943թ., երբ փախավ Հռոմից: Երկրորդ աշխարհամարտից հետո որոշ ժամանակ վիլլայում եղել է Դաշնակիցների շտաբը: 1950-ականների կեսերին այս կառույցը եւ հարակից պուրակը փակվել են: Հռոմի տեղական իշխանությունները 1977թ. գնել են շինությունը եւ մոտ 30 տարի վերանորոգել այն, ինչի համար պահանջվել է 6 մլն դոլար: