Ձերբակալել են

02/04/2006

Բելառուսի գլխավոր դատախազ Պյոտր Միկլաշեւիչը երեկ տեղեկացրել է, որ Բելառուսի նախագահական վերջին ընտրություններից հետո կայացած չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 500 մարդ: Նրա վկայությամբ՝ ձերբակալվածներից 288-ը վարչական կալանքի են ենթարկվել 10 օրով, 112-ը՝ 15 օրով: 53 անչափահասներ ազատ են արձակվել: Ձերբակալվածներից 21-ն այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ գլխավոր դատախազի հրապարակած տվյալների, ձերբակալվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Արեւմուտքը խստորեն քննադատել է Բելառուսի իշխանություններին՝ հանրահավաքներին մասնակցած քաղաքացիներին ձերբակալելու համար: