աշխարհ

Ներդրումների քողի տակ

15.04.2006

Հիշենք անկախացման սկզբնական տարիները, երբ ԱՊՀ էին գալիս տարբեր օտարերկրյա կազմակերպություններ՝ «ներդրումների» դրոշի տակ թաքնված: Բայց այսօր կարծես այդ ընկերություններն այնքան էլ չեն հուզում հասարակությանն ու համապատասխան մարմիններին: Այսօր Հայաստանում ավելի հաճախ խոսվում է հունական «ԱրմենՏելի», ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ի մասին, քան օրինակ, «Vision»-ի կամ «Օրիֆլեյմի»: Ի՞նչ է, նկատելի չէ՞, որ Հայաստանում այնպիսի թաղ չկա, որտեղ …

կարդալ ավելին

Եկեք Շվեյցարիա

15.04.2006

Հաջորդ շաբաթ Շվեյցարիան մտադիր է նախաձեռնել մի արշավ՝ նպատակ ունենալով Շվեյցարիա հրավիրել ֆուտբոլի մոլի սիրահարների կանանց՝ մինչ նրանց ամուսիններն այս ամառ կլանված կդիտեն ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը Գերմանիայում: Արշավի կազմակերպիչները հույս ունեն կին զբոսաշրջիկների լրացուցիչ հոսք ապահովել այն ժամանակաշրջանում, երբ տղամարդիկ գամված են լինելու հեռուստաէկրաններին:

կարդալ ավելին

Դու գեր ես, ես՝ չէ

15.04.2006

Վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիների 90%-ը տեղյակ է, որ իր հայրենակիցների մեծ մասը գեր է, սակայն ընդամենը 40%-ն է ընդունում, որ ինքն է գեր: Pew հետազոտական կենտրոնը, հարցում անցկացնելով ավելի քան 2000 ամերիկացիների շրջանում, եկել է այն եզրակացության, որ շատերը սխալ պատկերացում ունեն սեփական քաշի մասին: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ամերիկացիների 60%-ը գեր է:

կարդալ ավելին

Արգելք գինիների վրա

15.04.2006

Վրացական եւ մոլդովական գինիների իրացումն արդեն դադարեցվել է Տուլայի որոշ խանութներում: Բանն այն է, որ դեռ մարտի 15-ին ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը «Ալկոհոլային արտադրանքի շրջանառության վերահսկողության մասին» փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն` մոլդովական եւ վրացական գինիների ավելի քան կեսը իրենց համով, հոտով, գույնով եւ թափանցիկությամբ չեն համապատասխանում նորմատիվներին: Այս ամենի «մեղավորը» պեստիցիդներն են, որոնցով մշակվում …

կարդալ ավելին

«Պեստիցիդային» հարված

12.04.2006

Վրաստանը զրկվել է իր արտահանման ծավալների զգալի մասից, որ առավել կամ պակաս հաջողությամբ լցնում էր երկրի բյուջեն: Ռուսաստանը հզոր հարված հասցրեց Վրաստանի փխրուն տնտեսությանը` փակելով իր շուկան վրացական ալկոհոլային արտադրանքի համար: Պաշտոնական վարկածը գինու եւ կոնյակի մեջ հայտնաբերված պեստիցիդներն են: Սակայն Թբիլիսիի պնդման հետ, թե դա քաղաքական որոշում է, Մոսկվան չի վիճում: Համենայն դեպս, առայժմ …

կարդալ ավելին

Ինքնաթիռ են ոչնչացրել

12.04.2006

«Ֆրանսպրեսի» հաղորդմամբ` Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը նախօրեին երկրի հարավում առանց օդաչուի հետախույզ ինքնաթիռ են ոչնչացրել: Իրանական «Jumhuri Eslami»-ը տեղեկացնում է, որ այն Իրանի օդային տարածք է մտել Իրաքից եւ իրականացրել Իրանի սահմանամերձ շրջանների նկարահանում: Իրանի զինվորականներն ուսումնասիրում են նկարահանված տեսանյութը: Առայժմ հայտնի չէ, թե ում էր պատկանում ինքնաթիռը: Ըստ մամուլի, 2004-ից առանց օդաչուի ինքնաթիռներ օգտագործում …

կարդալ ավելին

Վարկանիշը նվազել է

12.04.2006

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ վրացական «Կվիլիս պալիտրա» թերթի անցկացրած հարցումները վկայում են, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարկանիշը զգալիորեն նվազել է: Եթե Վրաստանում նախագահական ընտրությունները կայանային այս կիրակի, գործող նախագահի օգտին կքվեարկեր ընտրողների 33,2%-ը, մինչդեռ 2004-ի ընտրություններում Սահակաշվիլին ստացել էր ընտրողների քվեների 90%-ը: Հարցման արդյունքներով պարզվել է, որ Վրաստանի քաղաքական գործիչների շարքում երկրորդ տեղը զբաղեցնում է նախկին …

կարդալ ավելին

Կոնդոլիզան պորտապա՞ր է պարում

07.04.2006

Ռեժիսոր Մոհամադ Ամինի «Բաղդադի վրա իջած գիշերը» ֆիլմը, որ մեծ հաջողությունների է հասել հայրենի Եգիպտոսում, որոշակի քննադատությունների է արժանացել ԱՄՆ-ում: Այնուամենայնիվ, հակաամերիկյան այս ֆիլմի սրամտություններն ամերիկացի քննադատները համարում են ծիծաղելի: Նույնիսկ այն դրվագները, երբ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը կրքոտ պորտապար է պարում` էրոտիկ երեւակայություններ առաջացնելով երիտասարդ եգիպտացու մոտ: Վերջինս գործազուրկ է, հաշիշ է օգտագործում եւ …

կարդալ ավելին

Բռնապետին սատարելու համար

07.04.2006

Վալերի Մելաձեն, Նադեժդա Բաբկինան, Լոլիտան, Վալերիան, Ալեքսանդր Մալինինը եւ այլ արտիստներ ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում կարող են պերսոնա նոն գրատա ճանաչվել: Պատճառն այն է, որ նրանք «մեղադրվում» են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին (ինչպես Կոնդոլիզա Ռայսն է ասում` Եվրոպայի վերջին բռնապետին) սատարելու մեջ: Բանն այն է, որ այդ երգիչները հյուրախաղերով հանդես են եկել Լուկաշենկոյի ոչ պաշտոնական ակցիայի …

կարդալ ավելին

Կենթարկվի՞ մահապատժի

07.04.2006

2001թ. սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի ահաբեկչության մեջ միակ մեղադրյալը` աֆրիկյան ծագումով 31-ամյա ֆրանսիացի Զաքարիաս Մուսսաուին կարող է մահապատժի ենթարկվել: Այս դատավճիռը կայացրել է ամերիկյան դատարանը 17-ժամյա քննարկումից հետո: Լավագույն դեպքում հանցագործը կպատժվի ցմահ բանտարկությամբ: Ատենակալների կարծիքով, Մուսսաուիի գործողությունների հետեւանքով ահաբեկիչները կարողացել են զավթել ինքնաթիռները:

կարդալ ավելին

Պայթուցիկ նյութ` դեսպանատան վրա

07.04.2006

«Figaro»-ի փոխանցմամբ, լույս չորեքշաբթի գիշերը Փարիզում Թուրքիայի դեսպանատան շենքի ճակատամասը «թեթեւակի սեւացել» է այն բանից հետո, երբ երկու պայթուցիկ խառնուրդներ նետվել են դեսպանատան վրա: Բողոքներ չեն արձանագրվել:

կարդալ ավելին

Իրանը կռմբակոծի՞ Բաքու-Ջեյհանը

07.04.2006

Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրում է, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում Իրանը կարող է ռմբակոծել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Իսկ ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծում է, որ եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, Ադրբեջանը չի կարող չեզոք մնալ: «Նույնիսկ եթե Ադրբեջանն ԱՄՆ-ին համաձայնություն չտա իր տարածքը ռազմական նպատակներով օգտագործելու համար, չի բացառվում, որ Թեհրանը …

կարդալ ավելին

Բադրին վտանգի մեջ է

07.04.2006

«Լռությունը հավասարազոր է մեղքը ճանաչելուն»,- հայտարարեց Բադրի Պատարկացիշվիլին Գործարարների ֆեդերացիայի ժողովի ժամանակ եւ մեղադրեց իշխանություններին 160 միլիոն լարի (մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար) ծախսելու մեջ, որը խլվել է գործարարներից, փաստորեն, ռեկետի ճանապարհով: Նրա մեղադրանքները շատ համոզիչ էին հնչում: Պատարկացիշվիլին իր զեկուցում մի քանի անգամ ընդգծեց, որ իր քննադատությունը հիմնավորված է նրանով, որ ինքը ճշմարտությունն ասում …

կարդալ ավելին

Հանուն քրդական հարցում հավասարակշռված քաղաքականության

07.04.2006

Մենք այլեւս չենք լսում քուրդ ներկայացուցիչների, որոնք որեւէ բան են ասում Թուրքիայի Եվրամիություն մտնելու գործընթացի մասին, բացի ԵՄ-ի դրոշները թափահարելուց: Չնայած կարելի էր սպասել, որ իրավազուրկ շրջանները, որտեղ թուրքական քրդերը մեծամասնություն են կազմում, կդառնան ԵՄ մտնելու համար ջանքեր ներդնելու հիմնական կետը, ոչ իրենք՝ քրդերը, ոչ կառավարությունը, թվում է, ոչ մի հետաքրքրություն չեն դրսեւորում այդ շրջանների …

կարդալ ավելին

Պարսկական մոտիվներ

07.04.2006

Հակաիրանյան կոալիցիային միանալու պաշտոնական Բաքվի համաձայնության մասին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Վաշինգթոնում, ամերիկյան դիվանագետների հետ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հանդիպման ընթացքում: Այդպիսի հաղորդագրությամբ երեկ լույս տեսավ «Այնա» թերթը: Հիշեցնենք, որ Վաշինգթոնում Արազ Ազիմովը հանդիպել էր Պենտագոնի, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ մոտ ժամանակներս Բաքու կայցելեն Պենտագոնի եւ …

կարդալ ավելին

Հոգին չծախվեց

05.04.2006

24-ամյա մի չինացի փորձել է ինտերնետի միջոցով վաճառել իր հոգին: Վիրտուալ աճուրդին մասնակցել է 59 մարդ՝ առաջարկված ամենաբարձր գինը եղել է 85 դոլար: Շանհայի բնակիչը Հոնկոնգի թերթերից մեկին ասել է, թե այլեւս իր հոգու կարիքը չունի, եւ ուզում է այն վաճառել որեւէ մեկին, ում այն պետք է: Չինացու հոգու վաճառքն ինտերնետի միջոցով դադարեցվել է այն …

կարդալ ավելին

Պատարկացիշվիլին հարձակվում է

05.04.2006

Վրացական նոր թափ հավաքող ընդդիմության իրական առաջնորդը հայտնի գործարար, Վրաստանի գործարարների միության նախագահ, Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նախագահ Բադրի Պատարկացիշվիլին է: Նման հայտարարությամբ հանդես եկավ իշխող «Ազգային շարժում» կուսակցության գաղափարախոս, խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի փոխնախագահ Գիգա Բոկերիան: Նախագահամետ պատգամավորներից մեկի հարձակումը պատասխան էր Պատարկացիշվիլու՝ ֆեդերացիայի երկրորդ համագումարում իշխանությունների հասցեին հնչած քննադատությանը: Ընդհանուր առմամբ Պատարկացիշվիլու …

կարդալ ավելին

Աշխատավարձերը կկրկնապատկվեն

05.04.2006

ՌԴ գիտությունների ակադեմիայի գիտնականների աշխատավարձը մայիսի 1-ից կկրկնապատկվի: Այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինին երեկ հայտնել է կրթության եւ գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, նա խոստացել է, որ մինչեւ 2008թ. գիտաշխատողների աշխատավարձը կհասցվի ամսական 30.000 ռուբլու, ինչը 1000 դոլարից ավելի է:

կարդալ ավելին

Վրաստանը Պրոմեթեւսն է

05.04.2006

Միխայիլ Սահակաշվիլին երեկ կարծիք է հայտնել, թե Վրաստանի դեմ շատ լուրջ «ուժ եւ հսկայական գումար է գործում, ինտենսիվ աշխատանք է կատարվում»: Ելույթ ունենալով Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների աշխատակազմերի առջեւ, Սահակաշվիլին Վրաստանը համեմատել է շղթաներով ժայռին գամված Պրոմեթեւսի հետ: «Մենք փորձում ենք ազատվել կապանքներից՝ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, զբաղվում ենք տարածքային խնդիրներով, ռազմակայաններով: Մենք լուծում …

կարդալ ավելին

ԵՄ-ն հետաքրքրված է

02.04.2006

Լիտվայի արտգործնախարար Անտանաս Վալյոնիսը Ավստրիայում լույս տեսնող «Դեռ Ստանդարտ» թերթի հարցազրույցում ասել է, թե կարող է Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան պատկերացնել որպես Եվրամիության ապագա անդամներ: Նրա խոսքերով` ԵՄ-ն անկասկած հետաքրքրված է դրանում, սակայն դեռ չի եկել գործնական քայլերի ժամանակը: Անդրադառնալով Հարավային Կովկասի հանրապետություններին` Վալյոնիսն ասել է, որ ԵՄ-ն դրանց առջեւ պետք է բացի առնվազն խոր …

կարդալ ավելին