Վրաստանը Պրոմեթեւսն է

05/04/2006

Միխայիլ Սահակաշվիլին երեկ կարծիք է հայտնել, թե Վրաստանի դեմ շատ լուրջ «ուժ եւ հսկայական գումար է գործում, ինտենսիվ աշխատանք է կատարվում»: Ելույթ ունենալով Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների աշխատակազմերի առջեւ, Սահակաշվիլին Վրաստանը համեմատել է շղթաներով ժայռին գամված Պրոմեթեւսի հետ: «Մենք փորձում ենք ազատվել կապանքներից՝ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, զբաղվում ենք տարածքային խնդիրներով, ռազմակայաններով: Մենք լուծում ենք մի հարց, բայց փոխարենը հառնում է նորը՝ գինու արտահանման արգելքի կամ էներգետիկ ճգնաժամի ձեւով: Միշտ գալիս է դարբինը, որպեսզի ամրացնի շղթաները, կրկին վերադարձնի մեզ այնտեղ, որտեղ, իր կարծիքով, մեր տեղն է՝ դեպի կախվածություն եւ ստրկություն»,- ասել է Սահակաշվիլին` չմանրամասնելով, թե որ ուժերի մասին է խոսքը: