«Ֆրանսպրեսի» հաղորդմամբ` Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը նախօրեին երկրի հարավում առանց օդաչուի հետախույզ ինքնաթիռ են ոչնչացրել: Իրանական «Jumhuri Eslami»-ը տեղեկացնում է, որ այն Իրանի օդային տարածք է մտել Իրաքից եւ իրականացրել Իրանի սահմանամերձ շրջանների նկարահանում: Իրանի զինվորականներն ուսումնասիրում են նկարահանված տեսանյութը: Առայժմ հայտնի չէ, թե ում էր պատկանում ինքնաթիռը: Ըստ մամուլի, 2004-ից առանց օդաչուի ինքնաթիռներ օգտագործում են ամերիկյան ուժերը` արբանյակների համար անհասանելի` Իրանի ատոմային օբյեկտների մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Նաեւ հայտնում է, որ անցած շաբաթավերջից Իրանում են գտնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 5 փորձագետներ, ովքեր այցելել են Իսպահանում եւ Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտները: