«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ վրացական «Կվիլիս պալիտրա» թերթի անցկացրած հարցումները վկայում են, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարկանիշը զգալիորեն նվազել է: Եթե Վրաստանում նախագահական ընտրությունները կայանային այս կիրակի, գործող նախագահի օգտին կքվեարկեր ընտրողների 33,2%-ը, մինչդեռ 2004-ի ընտրություններում Սահակաշվիլին ստացել էր ընտրողների քվեների 90%-ը: Հարցման արդյունքներով պարզվել է, որ Վրաստանի քաղաքական գործիչների շարքում երկրորդ տեղը զբաղեցնում է նախկին արտգործնախարար, «Վրաստանի ուղի» նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին, ում օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 23,1%-ը: