Հաջորդ շաբաթ Շվեյցարիան մտադիր է նախաձեռնել մի արշավ՝ նպատակ ունենալով Շվեյցարիա հրավիրել ֆուտբոլի մոլի սիրահարների կանանց՝ մինչ նրանց ամուսիններն այս ամառ կլանված կդիտեն ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը Գերմանիայում: Արշավի կազմակերպիչները հույս ունեն կին զբոսաշրջիկների լրացուցիչ հոսք ապահովել այն ժամանակաշրջանում, երբ տղամարդիկ գամված են լինելու հեռուստաէկրաններին: