Վրացական եւ մոլդովական գինիների իրացումն արդեն դադարեցվել է Տուլայի որոշ խանութներում: Բանն այն է, որ դեռ մարտի 15-ին ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը «Ալկոհոլային արտադրանքի շրջանառության վերահսկողության մասին» փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն` մոլդովական եւ վրացական գինիների ավելի քան կեսը իրենց համով, հոտով, գույնով եւ թափանցիկությամբ չեն համապատասխանում նորմատիվներին: Այս ամենի «մեղավորը» պեստիցիդներն են, որոնցով մշակվում են այդ գինիները: