Հոգին չծախվեց

05/04/2006

24-ամյա մի չինացի փորձել է ինտերնետի միջոցով վաճառել իր հոգին: Վիրտուալ աճուրդին մասնակցել է 59 մարդ՝ առաջարկված ամենաբարձր գինը եղել է 85 դոլար: Շանհայի բնակիչը Հոնկոնգի թերթերից մեկին ասել է, թե այլեւս իր հոգու կարիքը չունի, եւ ուզում է այն վաճառել որեւէ մեկին, ում այն պետք է:

Չինացու հոգու վաճառքն ինտերնետի միջոցով դադարեցվել է այն բանից հետո, երբ աճուրդային ընկերությունը խոստովանել է, թե չի պատկերացնում, ինչպես է հոգին հասցվելու գնորդին: