Վալերի Մելաձեն, Նադեժդա Բաբկինան, Լոլիտան, Վալերիան, Ալեքսանդր Մալինինը եւ այլ արտիստներ ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում կարող են պերսոնա նոն գրատա ճանաչվել: Պատճառն այն է, որ նրանք «մեղադրվում» են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին (ինչպես Կոնդոլիզա Ռայսն է ասում` Եվրոպայի վերջին բռնապետին) սատարելու մեջ: Բանն այն է, որ այդ երգիչները հյուրախաղերով հանդես են եկել Լուկաշենկոյի ոչ պաշտոնական ակցիայի ժամանակ: Արտիստները նյարդայնացած են, որ իրենց կարող են թույլ չտալ մուտք գործել ԱՄՆ կամ Եվրոպա: