Դեն Բրաունի «Հրեշտակներ եւ սատանաներ» վեպը կարող է դառնալ «Sony Pictures» ընկերության կողմից այս գրողի երկրորդ վեպի էկրանավորումը: «Մենք Դեն Բրաունի հետ երկարատեւ համագործակցության հույս ունենք»,- լոնդոնյան «The Times» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է կինոստուդիայի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։ Սիմվոլիկայի մասնագետ Ռոբերտ Լենգդոնի կերպարն առաջին անգամ հայտնվել է «Հրեշտակներ եւ սատանաներում», որը հրապարակվել է 2000թ.՝ «Դա …
կարդալ ավելին«Ատոմստրոյէքսպորտ» ընկերության որոշ ներկայացուցիչների հավաստմամբ՝ ՌԴ-ն կարող է օգնել Թուրքիային առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման գործում: 1-ին թուրքական ատոմակայանը՝ 5000 մեգավատտ հզորությամբ, կկառուցվի Սինոպում՝ Սեւ ծովի ափին, հայ-թուրքական սահմանից մոտ 800 կմ հյուսիս-արեւմուտք: «Ատոմստրոյէքսպորտ»-ի ներկայացուցիչները պնդում են, որ շինարարության ծախսերն իր վրա է վերցնելու թուրքական կողմը: Թուրքական կողմի փոխանցմամբ էլ՝ ռուսական ընկերությունից բացի կա եւս 10 …
կարդալ ավելինՀյուսիսային Օսիայում քննադատել են «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի պրոդյուսերներին` Բեսլանի մասին ֆիլմ նկարահանելու մտադրության համար: Հյուսիսային Օսիայի բարձրաստիճան հոգեւորականներից մեկի հավաստմամբ, հանրապետությունում «ծայրահեղ բացասաբար» են վերաբերվում հոլիվուդյան կինեմատոգրաֆիստների նպատակներին: Հիշեցնենք, որ «New York Times»-ի մոսկովյան թղթակից Քրիս Չիվերսը հոդված է գրել Բեսլանի դեպքերի մասին, ինչի իրավունքը ձեռք են բերել «Universal Pictures» կինոընկերությունը եւ «Դա Վինչիի …
կարդալ ավելինԻսրայելի խորհրդարանի պատգամավոր Իոսիֆ Շագալը նախօրեին Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ իսրայելական կողմն առաջարկ է ներկայացրել՝ Աշքելոն քաղաքից կառուցել նոր խողովակաշար, որը կմիացվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին: «Այդ խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի տեղափոխել Բաքվի նավթը Աշքելոն, այնտեղից՝ Հնդկաստան եւ Հեռավոր Արեւելք: Դա շահավետ է նաեւ տնտեսական տեսանկյունից»,- ասել …
կարդալ ավելին«Trend»-ի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 22-ին կմեկնի Կիեւ` մասնակցելու ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության երկօրյա գագաթաժողովին: «ՎՈւԱՄ-ի առջեւ այսօր ծառացած են միջազգային ասպարեզում որպես ուժեղ կազմակերպություն ներկայանալու հետ կապված հարցեր: Կան որոշակի առաջարկներ, եւ ՎՈւԱՄ-ի ղեկավարները գագաթաժողովին են հրավիրել Եվրոպայի եւ …
կարդալ ավելինՌուսաստանի Պետդուման երեկ քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունը փոխելու դեպքում պատգամավորին մանդատից զրկելու մասին» օրինագիծը: «Պետդումայի պատգամավորը կարող է լինել միայն այն կուսակցության անդամ, որի կողմից գրանցվել է թեկնածուների ցուցակում, այլապես նա վաղաժամ կզրկվի պատգամավորական մանդատից: Մանդատը հնարավոր է պահպանել միայն խմբակցության անկուսակցական անդամ մնալու դեպքում»,- ասվում է օրինագծում: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Պետդումայի խոսնակ …
կարդալ ավելինՄեկ մարդ սպանվել եւ 5-ը վիրավորվել են երեկ Անկարայում Թուրքիայի Պետական խորհրդի (բարձրագույն վճռաբեկ ատյանի) շենքում անհայտ անձի կողմից արձակված կրակոցների արդյունքում: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ` հանցագործը մուտք է գործել Պետական խորհրդի նիստերի դահլիճ եւ, «Ալլահ աքբար» վանկարկելով, ատրճանակից գնդակահարել այնտեղ գտնվող դատավորին եւ վիրավորել եւս 5 մարդու: Հանցագործը բռնվել է: Հաղորդվում է, որ սպանված դատավոր Մուսթաֆա …
կարդալ ավելինԱյսօր Վրաստանը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է: Հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտային իրավիճակների սրման ժամանակաշրջանում: Սակայն ինքը` Վրաստանը նախկին խորհրդային տարածքի ամենաշատ խնդիրներ ունեցող պետություններից է: Վրաստանի ներսում միջէթնիկական հարաբերությունները, որի մասին այդքան շատ էին խոսում ԽՍՀՄ-ի ժամանակ, իրենց բացասական դերն ունեցան: Եվ հիմա աբխազներն ու օսերը միանշանակ հայտարարում են, որ ոչ …
կարդալ ավելինԻտալական ազնվականությունը Ի տարբերություն Բրիտանիայի Միացյալ Թագավորության, որտեղ ազնվականական տիտղոսներն ավանդաբար շնորհվել եւ շնորհվում են գահակալների կողմից, Իտալիայում շատ ավելի վաղ գոյություն են ունեցել ազնվականներ, քան արքաներ: Թվում է երեւակայությունից դուրս մի իրողություն, բայց Իտալիայի հարավից սերող ազնվականները հաճախ շառավիղներ են վաղ միջնադարյան ասպետների… Ընդհանրապես Իտալիայում գիտակցում ես, որ ասպետականության ժամանակներ ասվածը, ինչ մնացյալ մարդկության …
կարդալ ավելինԱդրբեջանական «Զերկալո» թերթը գրում է, որ Ադրբեջանն իր կամքից անկախ հայտնվում է տարածաշրջանային հույժ վտանգավոր գործընթացների էպիկենտրոնում: «Տվյալ փուլում պաշտոնական Բաքվին ընձեռվում է միջնորդի դեր (մեծ մասամբ՝ քողարկված) ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, որը հավակնում է տարածաշրջանային գերտերության դերին: Բայց Թեհրանը չի ներել պաշտոնական Բաքվին՝ Իրանի վերաբերյալ արված որոշ քայլեր եւ հայտարարություններ»: Իրանյան փորձագետ Ջալալ Մոհամմադին, …
կարդալ ավելինՎրաստանի հարաբերությունները հարեւանների հետ փչանում են: Եվ` ոչ միայն հարեւանների: Ինչպես ընդգծում են դիտորդները, դա հաճախ պատահում է տեղի առաջնորդների չմտածված, հապճեպ հայտարարությունների պատճառով: Առհասարակ դա վատ բան է, այն էլ այնպիսի նուրբ ոլորտում, ինչպիսին արտաքին քաղաքականությունն է: Ամենաթարմ օրինակն Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելի բոլորովին վերջերս Թբիլիսի կատարած այցն է: Հանդիպումները շատ էին, տարբեր թեմաների …
կարդալ ավելինՇաբաթ օրն Ադրբեջանում կայացած լրացուցիչ ընտրություններում խորհրդարանի 10 թափուր տեղերից 5-ը նվաճել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը: Երեք ընտրատարածքներում հաղթել են անկախ թեկնածուները, իսկ երկուսում՝ ընդդիմության ներկայացուցիչները: Այսպիսով, նոր խորհրդարանում Ադրբեջանի ընդդիմությունը կունենա 10 տեղ: Ադրբեջանի ընտրություններին հետեւող Եվրախորհրդի դիտորդական խմբի ղեկավար Լեո Պլատվոետը հայտարարել է, որ շաբաթ օրը կայացած ընտրությունները դրականորեն տարբերվում էին նոյեմբերին …
կարդալ ավելինՎիեննայում յուրօրինակ ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ ԵՄ ֆուտբոլի հավաքականը մրցել է ԵՄանդամության թեկնածու երկրների հավաքականի հետ: Պայքարն ավարտվել է 11 մետրանոց հարվածներով: Եվ ընդհանուր` 10:7 հաշվով հաղթել է ԵՄ անդամ դառնալու հավակնություններ ունեցող պետությունների ընտրանին: 2 գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա 1 անգամ հաջողության է հասել խաղի …
կարդալ ավելինՌԴ-ն պարզապես կարող է իր տարածքից դուրս անել վրացիներին: Կրեմլում կարգադրվել է հանձնաժողով ստեղծել, որը կորոշի ՌԴ տարածքում անօրինական գտնվող վրացիների քանակը, որից հետո կմշակվի նրանց դուրս անելու գործողությունների ծրագիր: Վրացիների քանակի մասին ստույգ տվյալներ չկան, բայց փորձագետների ենթադրությամբ, խոսքը կարող է գնալ մոտավորապես միլիոնի մասին: Որոշ տնտեսագետների կարծիքով, վտարման ծրագրի իրագործումը վրացական «անուղեղ» իշխանությանը …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կառավարության նիստի ժամանակ մի քանի շիշ կեղծված վրացական գինի է բերել եւ նախարարների կաբինետի բոլոր անդամներին առաջարկել է «Կինձամարաուլի» եւ «Խվանչկարա» փորձել: Այնուհետեւ նախագահը բոլոր նախարարներին (հատկապես` գյուղատնտեսության եւ արդարադատության) քննադատել է նրա համար, որ օպերատիվ ձեւով չեն հետեւում կեղծումներին: Ստացվում է, որ Սահակաշվիլին անուղղակի ձեւով հաստատեց այն, որ վրացական գինիների …
կարդալ ավելինՎրաստանի նախագահի հանձնարարությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել ԱՊՀ-ի կազմում մնալու նպատակահարմարությունն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը ղեկավարելու է Վրաստանի վարչապետը: «ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարությունն արդեն ուսումնասիրվում է առանձին նախարարություններում եւ գերատեսչություններում, այդ թվում նաեւ` Արտգործնախարարությունում»,- ասել է վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Նա հայտնել է, որ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի հանձնաժողովի աշխատանքի մասին: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի Միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար …
կարդալ ավելինՄարդկանց մեծամասնությունը Իլհամ Ալիեւի՝ վերջերս Միացյալ Նահանգներ կատարած այցը մեկնաբանում է՝ շեշտը դնելով էներգետիկ անվտանգության եւ Ադրբեջանի հարավային հարեւան Իրանի խնդիրների վրա։ Այսպիսի շեշտադրությունն արտահայտում է Վաշինգտոնի առաջնահերթությունները։ Սակայն այս այցն ուներ մի շատ ավելի կարեւոր ասպեկտ, որն ավելի շատ բխում է ոչ թե ԱՄՆ առաջնահերթություններից, այլ Ադրբեջանի շահերից։ Մասնավորապես, 2003թ. հոկտեմբերին Ալիեւի ընտրվելուց հետո …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հանդիպել է ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ զգուշացրել նրանց, որ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանելու վերաբերյալ օրենքի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից կվնասի երկու երկրների հարաբերություններին: Մայիսի 18-ին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է մի օրինագիծ, որի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը հերքողները կպատժվեն մեկ տարի ազատազրկմամբ եւ 57 հազար դոլար …
կարդալ ավելինՎրաստանը վերջնականապես կողմնորոշվել է իր` ԱՊՀ-ի կազմում գտնվելու հարցում: Նա դուրս է գալիս ԱՊՀ-ից: Պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարվի հավանաբար մոտ օրերս: Որ Վրաստանն այլեւս այդ կազմակերպության կարիքը չունի, պարզ դարձավ Քութաիսիում՝ վարչական կադրերի պատրաստման՝ Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցի ունկնդիրների առաջ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ունեցած ելույթի ընթացքում: Նախագահն իրեն հատուկ ոճով հերթական անգամ աչքի ընկավ …
կարդալ ավելինԿանադական «The Gazette» հեղինակավոր թերթի ընթերցողների բացարձակ մեծամասնությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կանադայի երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությանը: «Արդյո՞ք, ձեր կարծիքով, Սթիվեն Հարփերը ճիշտ վարվեց, ճանաչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» հարցին՝ ընթերցողների 97%-ը պատասխանել է «այո», 3%-ը՝ «ոչ»: Հիշեցնենք, որ անցած ամիս Կանադայի վարչապետը հայտարարություն էր արել, որում որպես փաստ էր ընդունել հայերի …
կարդալ ավելին