աշխարհ

Նոր դեսպանը Բաքվում է

09.07.2006

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան էնն Դերսը: Վերջինս Սպիտակ տան ներքին անվտանգության խորհրդի բիոպաշտպանության քաղաքականության հարցերով տնօրենն էր: Մինչ այդ նա Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականն էր, իսկ ավելի վաղ նույն պաշտոնն էր զբաղեցնում Եվրամիությունում ԱՄՆ-ի առաքելությունում:

կարդալ ավելին

Իշխանությունը եւ մեր գլխում տեղի ունեցող փլուզումը

09.07.2006

Քաղաքական հարաբերական անդորրի պայմաններում, որ վրա է հասնում ամեն ամառ (հաշվի առնենք նաեւ ֆուտբոլի առաջնությունը), գլխումդ տարբեր մտքեր են ծագում: Օրինակ` այսպիսի. մի՞թե միայն իշխանությունները կամ քաղաքական գործիչներն են մեղավոր, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես կարող էր լինել: Մեկ-մեկ էլ շատ ավելի վատ է: Անկասկած մեղավոր են: Բայց դժվար թե միայն նրանք …

կարդալ ավելին

1000խմ=$160

09.07.2006

Մոլդովան համաձայնել է հուլիսի 1-ից 160 դոլար վճարել ռուսաստանյան գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց: Հիշեցնենք, որ մինչեւ այս տարի Մոլդովան «Գազպրոմ»-ին վճարում էր 80 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ ընթացիկ տարեսկզբից մինչ այժմ գործում էր փոխզիջումային սակագին՝ 110 դոլար:

կարդալ ավելին

Ալիեւին Մոսկվա չեն թողնում

09.07.2006

Մոսկվայում Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրման դեմ ուղղված հանրահավաք է անցկացվել: «Սոբեսեդնիկ» թերթը գրում է, որ սա հուշարձանի տեղադրումը կանխելու առաջին փորձը չէ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր նախատեսվում «Բաքու» կինոթատրոնի առջեւ Հ. Ալիեւի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրել, սակայն «Ադրբեջանցիներ, ձեր կուռքերին ձեր երկրում թողեք», «Թող կորեն ծախու չինովնիկները» եւ «Հերիք է փչացնել Մոսկվայի դիմանկարը» պաստառներով մոտ …

կարդալ ավելին

Ո՞ւմ համար է «ցավում» Միշան

28.06.2006

Իմ 14-ամյա որդին` Միշան, համակարգչի մոնիտորի վրա կարդալով ապագա տեքստի վերնագիրը, զարմացած հարցրեց. «Իսկ հարցական նշանն ինչի՞ համար է: Ես Գերմանիայի համար եմ ցավում, դու հո գիտես, հենց նա էլ չեմպիոն է դառնալու»: Նրա աչքերի չարաճճի փայլից երեւում է, որ նա հերթական անգամ ուզում է ներքաշել ինձ վեճի մեջ ֆուտբոլային հավերժական թեմայի շուրջ` «հարավային» եւ …

կարդալ ավելին

Աջակցում են Ադրբեջանին

23.06.2006

«Իսլամական համաժողովի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որում տեղ է գտել Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշման աջակցությունը»,- ըստ day.az-ի, երեկ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: «Հռչակագրում ընդգրկված է մի ընդարձակ կետ, որում արծարծված են Ադրբեջանի օկուպացիայի հետ կապված բոլոր հարցերը. ինչպես բուն փաստը, այնպես էլ գրավյալ տարածքներում բնապահպանական իրավիճակը»,- նշել …

կարդալ ավելին

Հրաժեշտ կտա պաշտոնին

23.06.2006

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս ամսվա վերջին ԱՄՆ-ի Հանրային հեռարձակման ծառայության (Public Broadcasting Service – PBS) փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ կտա Ջեքոբա Էթլասը: Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ պատճառն այս տարվա ապրիլի 17-ին PBS-ով Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ժապավենի ցուցադրումից հետո Հայոց ցեղասպանության թեմայով բանավեճի եթեր հեռարձակումն է: Հայկական կողմը պնդում էր, որ Ցեղասպանության փաստի վիճարկումն …

կարդալ ավելին

ԱՄՆ-Եվրամիություն

23.06.2006

Երեկ Վիեննայում սկսվել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարների տարեկան գագաթաժողովը, որին մասնակցելու նպատակով նախօրեին Վիեննա է ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը: Նախատեսվում է քննարկել Իրաքի, Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրները: «Նախագահը միանշանակ ասել է, որ Ամերիկան աջակցում է հզոր Եվրոպային: Աշխարհում ազատությունը հաստատելու համար մեզ հզոր գործընկեր է անհրաժեշտ»,- Բուշի եվրոպական այցի նախօրեին …

կարդալ ավելին

Ի՞նչ կապեր ունեին

23.06.2006

Քենիայի ընդդիմությունը նախօրեին պահանջել է պարզել, թե ի՞նչ կապեր ունեին երկրից արտաքսված հայազգի եղբայրներ Արթուր Մարգարյանը եւ Արթուր Սարգսյանը Քենիայի ղեկավարության հետ: Քենիայի նախագահ Մվաի Քիբակին կարգադրել է հանձնաժողով ստեղծել եղբայրների գործունեությունը քննելու համար, սակայն ընդդիմությունը գտնում է, որ հանձնաժողովն անաչառ չէ, եւ այդ հարցով պետք է զբաղվի խորհրդարանը: «Հայերն ակնհայտորեն առնչվել են Քենիայի վերնախավի …

կարդալ ավելին

Ահա մենք …

23.06.2006

Բուշի ադմինիստրացիան, որը ղեկավարվում է Դիք Չեյնիի կողմից, Իրանի դեմ նախազգուշական հարված է լրջորեն ծրագրում ամառվա ցանկացած պահին: Նախազգուշացումը հիմնված է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ռազմական ու հետախուզական լավ տեղեկացված աղբյուրների բազմաթիվ վկայությունների վրա, ինչը մատնացույց է անում հատկապես այդ շրջանում շատ իրադարձությունների միաձուլումը: CONPLAN 8022 ծրագրին համապատասխան` Բուշի ադմինիստրացիան արդեն փոքր հզորության ատոմային զենքը տեղափոխել …

կարդալ ավելին

Մասխադովն ապաստան է խնդրել

23.06.2006

Նախորդ տարվա մարտին ռուսական ուժերի կողմից սպանված Չեչնիայի նախկին նախագահ Ասլան Մասխադովի որդին՝ Անզոր Մասխադովը, ով 1999-ից բնակվում էր Բաքվում, մեկնել է Գերմանիա: Վկայակոչելով Ադրբեջանի չեչենական համայնքը՝ day.az-ը հաղորդում է, որ Մասխադովը քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայի իշխանություններից: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին Չեչնիայի նախկին նախագահի ընտանիքը քաղաքական ապաստան էր խնդրել Ֆինլանդիայի իշխանություններից: Մասխադովի …

կարդալ ավելին

Բագապշը սպառնում է

23.06.2006

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարել է, որ կկարգադրի ականապատել Վրաստանի հետ սահմանը, եթե վերջինս շարունակի պնդել, որ ռուսաստանցի խաղաղապահները պետք է դուրս բերվեն հակամարտության գոտուց: «Հավատացնում եմ, որ այսօրվա վերաբերմունքը սահմանի նկատմամբ կփոխվի՝ այն 100%-ով կականապատվի եւ կբարեկարգվի միջազգային բոլոր նորմերին համապատասխան: Այդ դեպքում մենք դուրս կգանք բանակցային գործընթացից, իսկ ռուսաստանցի խաղաղապահներին կփոխարինեն Աբխազիայի, Հարավային …

կարդալ ավելին

Պուտինի «ռեվերանսը»՝ «Մեծ ութնյակից» առաջ

21.06.2006

Թբիլիսիում մի շաբաթ անց միայն հնչեցին նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Միխայիլ Սահակաշվիլու պետերբուրգյան հանդիպման գնահատականները: Եվ այդ համատեքստում ավելի ու ավելի հաճախ է հնչում «անարդյունավետություն» բառը: Խոսելով այդ մասին՝ փորձագետները մի քանի բան են հաշվի առնում: Նախ եւ առաջ՝ նրանք տարբերություններ են տեսնում երկու նախագահների՝ տարածքային խնդիրների հետ կապված իրավիճակի ընկալումների հարցում: Միխայիլ Սահակաշվիլին, խոսելով …

կարդալ ավելին

Ղազախստան-Բաքու-Ջեյհան

18.06.2006

«Trend»-ի փոխանցմամբ` երեկ Ալմա Աթայում Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել են համաձայնագիր, որով ղազախական նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով կմղվի դեպի Եվրոպա: Խողովակաշարի հզորությունը տարեկան 50 մլն տոննա է: Ղազախստանը կարող է իր նավթը խողովակաշարով մղել արդեն 2007 թվականից: Ղազախստանն ակնկալում է տարեկան արտահանել մինչեւ 25 մլն տոննա նավթ, որն Ադրբեջանի մայրաքաղաք …

կարդալ ավելին

Ոչ պատշաճ ձեւով

18.06.2006

Վրաստանի պետնախարար Կախա Բենդուկիձեն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի՝ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը չֆինանսավորելու մասին որոշումը բացատրում է տնտեսական թույլ հաշվարկով: «Սա շատ հետաքրքիր եւ տնտեսապես շահավետ ծրագիր է, որը կարող է լուրջ շահաբաժին բերել մասնակիցներին, բայց դա ավելի երկարաժամկետ հեռանկար է, քան այսօրվա իրականությունը»,- ըստ «Trend»-ի` ասել է Բենդուկիձեն: Վրաստանի պետնախարարը նշել …

կարդալ ավելին

ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակում է նաեւ Սեւ ծովը

16.06.2006

Ինչպես ասվում է ԱՄՆ-ի պաշտոնական ռազմավարությունում, աշխարհում իր գերիշխող դիրքորոշման ընդլայնման եւ ամրապնդման համար Միացյալ Նահանգները ձգտում է վերահսկողություն սահմանել ծովային եւ օդային հաղորդակցության ուղիների վրա, գլխավորել տիեզերքի նվաճումը, մշտական հնարավորություն ունենալ հիմնական շուկաների եւ պաշարների նկատմամբ: Աշխարհում ԱՄՆ-ի գերիշխող դիրքորոշման պահպանումն առաջին հերթին կապված է Եվրասիայում այդ երկրի ազդեցության հետ, ինչի համար անհրաժեշտ է …

կարդալ ավելին

Իրաքյան պատերազմի արյունքները

16.06.2006

Նախաբան Իրաքյան պատերազմն ունի իր բացահայտ եւ ոչ բացահայտ խնդիրները, ինչպես նաեւ իր ավարտը: Բնականաբար, պատերազմը կունենա եւ իր արդյունքները, որոնք էլ կփորձենք կանխատեսել աշխարհընկալման ռակուրսով: Այս պատերազմը, ինչպես ցանկացած պատերազմ, հրեշավոր է, սակայն այն հետաքրքրական է վերլուծության տեսակետից: Այն հետաքրքիր է նաեւ իբրեւ աշխարհաքաղաքական խաղ, որը, ես վստահ եմ, կհանգեցնի քաղաքական, էթնիկական, նաեւ աշխարհայացքային …

կարդալ ավելին

Գործընթացը տապալվե՞ց

13.06.2006

Հունիսի 8-ին www.kreml.org կայքում հրապարակվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Այդին Հաջիեւի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորմանը նվիրված «Հակամարտության կարգավորման ճգնաժամ» վերնագրով վերլուծականը: Ադրբեջանցի հոդվածագրի գնահատմամբ՝ ԼՂ հարցով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների բուխարեստյան անարդյունավետ հանդիպմանը հաջորդած իրադարձությունները նշանավորեցին, այսպես կոչված, «պրահյան գործընթացի» եւս մեկ պարտությունը: «Պրահյան գործընթացի» պարտության մասին կարծիք խնդրեցինք ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից: Վերջինս …

կարդալ ավելին

Իրենց «SS» կոչող ռուսները

13.06.2006

Ռուսաստանում աճում են ազգային ատելության հողի վրա կատարված հարձակումներն ու սպանությունները: Միայն այս տարի 20-ից ավելի սպանություն է տեղի ունեցել, անցկացվել են բազմաթիվ «պատժական ակցիաներ», հարձակումներ եւ կողոպուտներ: Այդ տվյալներն ամբողջական լինել չեն կարող, քանի որ Մոսկվայից դուրս կատարված սպանությունների մասին գրեթե ինֆորմացիա չկա: Ենթադրվում է, որ սպանությունների եւ հարձակումների հետեւում սքինհեդներն են, որոնց թիվն, …

կարդալ ավելին

Հակամարտության կարգավորման ճգնաժամ

13.06.2006

Այս տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շոշափելի առաջընթացի մասին կանխատեսումների պատրանքային լինելը գնալով ավելի ու ավելի հաստատուն է դառնում: Դիվանագիտական հնարավոր բոլոր մանիպուլյացիաների 12-ամյա պատմությունը, որն ըստ էության ուղղված էր ոչ թե խնդրի կոնկրետ լուծմանը, այլ դրա իմիտացիային, հակամարտությունը դասում է մերձավորարեւելյան, քաշմիրյան եւ այլ ազգային-քաղաքական հիմնախնդիրների հետ նույն շարքում: Դիտմամբ չեմ նշում …

կարդալ ավելին