Բուշի ադմինիստրացիան, որը ղեկավարվում է Դիք Չեյնիի կողմից, Իրանի դեմ նախազգուշական հարված է լրջորեն ծրագրում ամառվա ցանկացած պահին: Նախազգուշացումը հիմնված է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ռազմական ու հետախուզական լավ տեղեկացված աղբյուրների բազմաթիվ վկայությունների վրա, ինչը մատնացույց է անում հատկապես այդ շրջանում շատ իրադարձությունների միաձուլումը:
CONPLAN 8022 ծրագրին համապատասխան` Բուշի ադմինիստրացիան արդեն փոքր հզորության ատոմային զենքը տեղափոխել է զինվորական գործողությունների թատրոնների ռեգիոնալ հրամանատարների վարչություն, որը նախատեսվում է Դիք Չեյնիի` 90-ականների սկզբին Ջորջ Բուշ-ավագի օրոք պաշտպանության նախարար եղած ժամանակ մշակած «գլոբալ հարվածի» ուսմունքով:
Ի մի բերենք Կոնգրեսի, զինվորական եւ հետախուզական տեսչությունների արտակարգ ինֆորմացված աղբյուրների փաստարկները, որոնք հաստատում են Իրանին հասցվելիք նախազգուշական հարվածի Չեյնիի ծրագրերի մասին առաջարկությունը: Այդ աղբյուրներն ընդգծում են, որ Իրանի վերաբերյալ ծրագրերը ոչ միայն արտակարգ իրավիճակներում հնարավոր գործողությունների մշակումներ են, այլեւ կազմում են Չեյնիի օպերատիվ մտադրությունների մասը: 2006-ի օգոստոսն ամենահավանական ամիսն է, որի ընթացքում փոխնախագահ Դիք Չեյնին, բրիտանական վարչապետ Թոնի Բլեերի շրջապատի հետ պայմանավորված, կանցնի ծրագրերի իրագործմանը, որոնց մասին արդեն հայտնի է. Իրանին նախազգուշական «տակտիկական» հարված հասցնելուն: Չեյնիի շրջապատից բխող վտանգը չարաբաստիկ է նրանով, որ գրաֆիկին համապատասխան հուլիսի 30-ից սեպտեմբերի 4-ը ԱՄՆ-ի Կոնգրեսը գնում է արձակուրդ: Այն իրավիճակում, երբ կոնգրեսմենները Վաշինգտոնում չեն լինի, Իրանի վրա Սպիտակ տան հարձակման հավանականությունը գործնականորեն դառնում է 100%-անոց. ամերիկյան հետախուզության լավ ինֆորմացված նախկին գործակալի կողմից «American Conservative» թերթում հրատարակված հայտարարությունում հաղորդվում է, որ Դիք Չեյնին ռազմավարական հրամանատարությանը (STRATCOM) հրամայել է պատրաստել Իրանին հարյուրավոր սովորական եւ ատոմային զենքով հարված հասցնելու արտակարգ ծրագիր` ԱՄՆ-ի տարածքում «Սեպտեմբերի 11»-ի պես ինչ-որ բան կրկնվելու դեպքում:
Քանի դեռ աշխարհը գուշակում է` հարված կհասցվի՞ Իրանի միջուկային օբյեկտներին, ամերիկյան եւ բրիտանական դիվանագետներն ու զինվորականներն արդեն գիտեն, որ ռմբակոծումը կկայանա: Այժմ նրանք միայն պայմանավորվում են գործողության մանրամասների վերաբերյալ եւ փնտրում հնարավորություն` օգտագործելու նախապատրաստվող ռազմական ակցիան իրենց քաղաքական առաջնորդների` Թոնի Բլեերի ու Ջորջ Բուշի ռեյտինգի բարձրացման համար:
Վարչապետը, ում ռեյտինգը նույնպես տատանվում է ռեկորդային ցածր ցուցանիշների վրա` մոտավորապես 30 տոկոսի, չի կարող չնյարդայնանալ` հասկանալով, որ դրված է ծայրահեղ լուրջ ընտրության առջեւ: Կամ ինքը կգնա մինչեւ վերջ եւ ամերիկացիներին կտրամադրի բրիտանական օդանավակայաններն ու ինֆրակառուցվածքը` դաշինքի ռմբակոծիչների գործունեությանն օժանդակելու համար, կամ կմերժի ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել եւ դրանով կքայքայի կոալիցիան: Իրադրությունը բարդանում է նրանով, որ Իրաքի հարավում` Բարսում, տեղակայված է բազմահազարանոց բրիտանական կոնտինգենտ, որն, ամերիկյան ռմբակոծման դեպքում, առաջին թիրախը կդառնա Իրանի հակահարվածի համար: Դա բացատրվում է նրանով, որ Իրանի բանակի առավել մարտունակ ստորաբաժանումները կենտրոնացված են հատկապես Բարսի շրջանում, Իրաքի սահմանագծի մոտ: Լոնդոնում գիտակցում են, որ այաթոլները հազիվ թե հրաժարվեն իրենց սկզբունքից ու կդադարեցնեն միջուկային հետազոտությունները: Բանն արդեն ոչ այնքան թեոկրատիկ ռեժիմի չար խարդավանքի մեջ է, որքան նրանում, որ սեփական ատոմային արդյունաբերության զարգացումն Իրանում դարձել է իսկական ժողովրդական գաղափար, որից հրաժարվել չեն կարող նույնիսկ նրա նախաձեռնողները. բնակչությունը կհասկանա:
Իրաքում բազմազգ կոալիցիայի ուժերն արդեն հուլիսին կսկսեն երկրի տարբեր արվարձանների հսկողությունը փոխանցել տեղական զինված ուժերին: Այդ ժամանակ էլ կսկսվի արտասահմանյան զորքերի էտապային դուրսբերումը եւ զինվորների վերադարձը հայրենիք: Խոշորագույն կոնտինգենտները (ամերիկյան եւ բրիտանական) տարվա վերջում պետք է կրճատվեն համապատասխանաբար երրորդ եւ քառորդ մասով: Մեծ Բրիտանիայի 8 հազ. զինծառայողներից պլանավորվում է թողնել 5 հազարը, իսկ ԱՄՆ-ի 133 հազարից` 100 հազարը:
15 երկրներում, այս տարվա մարտի 31-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, հեղինակավոր Pew Research Group-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ եվրոպական ու մուսուլմանական երկրների բնակչության մեծ մասը ողջ աշխարհի համար ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրաքում համարում է առավել սպառնալից, քան Իրանի միջուկային ծրագիրը: 14 երկրներից 10-ում հարցվածների մեծամասնությունը, չհաշված ԱՄՆ-ը, գտնում են, որ Իրաքի պատերազմն աշխարհը դարձրել է ավելի վտանգավոր: Մեծ Բրիտանիայում, որն իրաքյան կոալիցիայում երկրորդ մասնակցի դերն է կատարում, այդպիսի կարծիքի են 60%-ը:
ԱՄՆ-ի ժողովրդականության անկումը զգալի է հատկապես Հնդկաստանում, Իսպանիայում, Թուրքիայում: Հարցման տվյալներով` Ռուսաստանում ԱՄՆ-ի դրական գնահատականը 52-ից իջել է 43%-ի:
Նույն ժամանակ բրիտանական ղեկավարությունը հասկանում է, որ միջուկային օբյեկտների ռմբակոծումն աննախադեպ կբերի նոր պատերազմի, որի մեջ մեծ հավանականությամբ, կներքաշվի նաեւ իրենց երկիրը: Այդ իսկ պատճառով բրիտանական զինվորականներն ու դիվանագետներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետ համոզեն ամերիկացիներին Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելուց: Միեւնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ում եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լոնդոնի ներկայացուցիչները Թեհրանի վերաբերյալ գրավում են շատ կոշտ դիրքորոշում` պնդելով շուտափույթ դադարեցնել միջուկային հետազոտությունները:
Դեռ այս թվականի մարտին արտգործնախարար Ջեկ Սթրոն հայտարարել է, որ Իրանի միջուկային ճգնաժամի լուծման ռազմական տարբերակն իրեն պարզապես «անմիտ» է թվում: Սակայն այս ամենի հետ մեկտեղ` Բրիտանիան պաշտպանում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը ՄԱԿ-ի բանաձեւն ընդունելու մեջ, որտեղ նախատեսված կլինեին Իրանի հանդեպ սանկցիաները` իր միջուկային շահամոլությունից կամավոր հրաժարվելու դեպքում:
Բրիտանացիները կորցնում են իրենց հավատը կառավարության` Մերձավոր Արեւելքի հանդեպ քաղաքականության ճշմարտացի լինելու նկատմամբ: Մեծ Բրիտանիան, որն ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցն է, չի կարող մերժել ամերիկացիներին, եթե նրանք խնդրեն համագործակցել Իրանի դեմ ռազմական գործողության կազմակերպման մեջ: Այս կերպ Բրիտանիայի համար դեպքերի զարգացման միակ ընդունելի տարբերակը կարող է լինել Իրանի հետ առեւտրի միջազգային կոպիտ սահմանափակումներ մտցնելը: Տեսականորեն, այսպիսի միջոցը կարող է Թեհրանին ստիպել վերանայել միջուկային հարցի վերաբերյալ սեփական դիրքորոշումը: Գործնականորեն, իհարկե, դա կբերի հետազոտությունների ինտենսիվացման եւ նավթի գների թռիչքային բարձրացման: Սակայն դա կարող է Բլեերին եւ իր կառավարությանը ժամանակ տալ այս կամ այն առիթով դուրս բերել իրենց զորքերն Իրաքից (համապատասխան ծրագրերի մասին արդեն բազմաթիվ անգամ հայտարարվել է) եւ միջազգային կարծիքը նախապատրաստել նրան, որ բրիտանական ռազմական ինֆրակառուցվածքի որոշ օբյեկտներ այնուհանդերձ ամերիկացիների կողմից կօգտագործվեն ռմբակոծության համար:
Իրանը, հասկանալով սպառնալիքի ողջ լրջությունը, ցուցադրաբար պատրաստվում է դիմակայել հարձակմանը: Խոշորամասշտաբ զինավարժությունների ընթացքում, որոնք այդ երկրի ՌԾՈՒ-ն իրականացնում են Պարսից եւ Օմանյան ծոցում, ցուցադրվել են զենքի նոր տեսակների փորձարկումները` բալիստիկ հրթիռներ եւ հրթիռ-տորպեդոներ: Առաջինը, առանց կասկածի, սպառնալիք է Իսրայելին, երկրորդը` ամերիկյան նավերին ու սուզանավերին: Ակնարկն ավելին, քան թափանցիկ էր: «Իսլամական հեղափոխության պահակախմբերի» գեներալները, ղեկավարելով զինավարժությունները, ԱՄՆ-ին ու նրա համախոհներին հասկացնում են, որ նրանք, անպայման, ունեն ինչով պատասխանել հարձակմանը: Եվ եթե Ջորջ Բուշի երրորդ անգամ ընտրվելն անհեթեթ գաղափար է, որի հետեւանքով նա կարող է իրեն թույլ տալ հերթական անգամ «զինվորիկներ» խաղալ, ապա Թոնի Բլեերը, որն իրեն շատ երիտասարդ է համարում քաղաքական կարիերան ավարտելու համար, հազիվ թե կցանկանա վճարել ուրիշի ավանտյուրիզմի համար:
Հատկապես այս պատճառով պետք է տեղի ունենար Մեծ Բրիտանիայի պաշտպանության բարձր չիների եւ արտաքին քաղաքականության գերատեսչությունների «գաղտնի» խորհրդակցությունը, որի ժամանակ, համաձայն Sunday Telegraph թերթի տվյալների, ծրագրվում էր քննարկել «Իրանին հնարավոր հարվածի հետեւանքները»: Թերթերում ինֆորմացիայի հոսքի պատճառով հանդիպումը հետաձգվեց, իսկ դրա մասին հաղորդագրությունը` ժխտվեց: Բայց պետք չէ կասկածել, որ այդպիսի խորհրդակցություն այնուհանդերձ տեղի կունենա, քանի որ Բլեերի թիմի դիվանագետներն ու զինվորականներն ասելիքներ ունեն: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի այցը Մեծ Բրիտանիա եւ նրա երկօրյա բանակցություններն արտգործնախարարի հետ այդ համատեքստում բավական տրամաբանական է երեւում: Ինչի մասին էին խոսում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, իմանալ, իհարկե, հնարավոր չէ, սակայն կարելի է առաջադրել վարկած, որը բավականին տրամաբանական կթվա:
Ակնհայտ է, որ կողմերն իրանականացող խնդրի վերաբերյալ փորձել են մշակել որոշ կոմպրոմիսային լուծում: Սթրոն գործընկերոջը բացատրել է իրադրությունը, որում հայտնվել է Թոնի Բլեերի կառավարությունը, եւ խնդրել ամերիկացիներին` հետաձգել ռմբակոծությունը մինչեւ բրիտանական զորքերի դուրսբերումն Իրաքից: Միայն այդ դեպքում Լոնդոնը կթույլատրի իր ռազմական ինֆրակառուցվածքն օգտագործել:
Իրանի դեմ գործողությունների անցկացման համար բրիտանական օդակայանները ծայրահեղ կարեւոր են: B-52 հրթիռակիրներին, որոնց սպասվելիք հարձակման մեջ առանձնացվում է գլխավոր դերերից մեկը, ամենից հարմարը կլինի «սամահավքների» բացթողնման տարածության վրա առաջանալը` թռիչքը սկսելով բրիտանական Դիեգո Գարսիա ավիաբազայից, որը տեղակայված է համանուն կղզու վրա, Հնդկական օվկիանոսի կենտրոնում: Եվս մեկ բազա է, որտեղից կկարողանային օդ բարձրանալ ամերիկյան ռազմավարական ռմբարկուները, «Ֆեյրֆորդը», Գլոչեսթեշիր կայսրությունում: Հաշվի առնելով այն փաստը, որ սուզանավերից թեւավոր հրթիռների բաց թողնումը Պարսից ծոցում կարող է զուգորդվել մեծ վտանգի հետ, եւ նրանից, հնարավոր է, պետք կլինի հրաժարվել, բրիտանական բազաների օգտագործման արգելքն ամերիկյան հրամանատարությանը կդնի ծայրահեղ ծանր դրության մեջ:
ԱՄՆ-ի ռազմական եւ հետախուզական աղբյուրները նշում են, որ հունիսին երեք ամերիկյան ու մեկ ֆրանսիական ավիակիր խումբ կմիանան Հնդկական օվկիանոսում, Պարսից ծոցի ջրերում, Իրանի մոտակայքում: Այնպես որ, կստեղծվի նյութական բազա կայծակնային հարված հասցնելու համար` ենթադրաբար` «ի պատասխան» ահաբեկչական ակտերի, որոնք կկապվեն Թեհրանի ռեժիմի հետ:
Հունիսի 14-ի երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն Իրաք բլից-այց կատարեց: Արեւմտյան ԶԼՄ-ները նրա հանկարծակի հայտնվելը Տիգրիսի եւ Եփրատի ափերում անվանեցին փիար-քայլ, որն ընդգրկում է Իրանի պատերազմի կարեւորությունը Բուշի գործունեության գնահատականի եւ աշխարհի կողմից Ամերիկայի ընկալման համար:
Մասշտաբային հակաահաբեկչական «մաքրման» նախաշեմին, ինչին մասնակցում են մի քանի հազար իրաքյան զինծառայողներ, ինչպես նաեւ` արեւմտյան կոալիցիայի զինվորներ ու սպաներ, Բուշը եկավ իրանական ճակատ` ոգեշնչելու նրանց: Նախագահը ցուցադրում է, որ ինքը տանը չի նստում այն ժամանակ, երբ իր բանակը պատերազմում է: Ժամանելով տարածաշրջան` Բուշը նաեւ ցանկանում էր ստուգել բանակի մարտունակությունը երկրորդ` Իրանի դեմ պատերազմի դեպքում: Շուլցի եւ Չեյնիի վաշինգտոնյան շրջապատում ցանկացած հարմար պահ են փնտրում` Իրանին նախազգուշական հարված հասցնելու համար:
Դեպքերի բերումով շուտով հնարավորություն կստեղծվի, որը նրանք բաց չեն թողնի: Ջորջ Բուշը վերջապես կիրականացնի այն, ինչն իրեն ոչ մի կերպ չէր հաջողվում. կանցկացնի փոքրիկ հաղթական պատերազմ: Ճիշտ է, հետեւանքները կարող են լինել առավել ծանր, քան իրաքյանն էր, բայց ամերիկյան առաջնորդն արդեն բազմաթիվ անգամ համոզել է աշխարհին, որ իր արածների հետեւանքներն այդքան էլ կարեւոր չեն:
Հաշվի առնելով ժամանակը, որը պետք կգա զորքերի նախապատրաստման եւ դուրսբերման համար (այդ թվում` Իրաքից), ինչպես նաեւ գործողության ծրագրավորումը` կարելի է ասել, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածը կարող է իրականանալ 2006-ի ամռանը: Ոչ Բուշը, ոչ նրա համախոհները, ոչ էլ, նույնիսկ, Իսրայելը չեն ուզում այդ պատերազմը եւ կխուսափեն դրանից մինչ այն պահը, քանի դեռ Իրանի նախագահն այլընտրանք չի թողել: