Վրաստանի պետնախարար Կախա Բենդուկիձեն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի՝ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը չֆինանսավորելու մասին որոշումը բացատրում է տնտեսական թույլ հաշվարկով: «Սա շատ հետաքրքիր եւ տնտեսապես շահավետ ծրագիր է, որը կարող է լուրջ շահաբաժին բերել մասնակիցներին, բայց դա ավելի երկարաժամկետ հեռանկար է, քան այսօրվա իրականությունը»,- ըստ «Trend»-ի` ասել է Բենդուկիձեն: Վրաստանի պետնախարարը նշել է, որ թեեւ ծանոթ չէ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորմանը, սակայն հստակ կարող է ասել, որ ծրագրի տնտեսական շահութաբերությունը ներկայացված է «ոչ պատշաճ ձեւով»: «Պետք է սովորենք ներկայացնել նման նախաձեռնությունները»,- ավելացրել է նա: