Հուլիսի 1-ից Ուկրաինայում բնական գազը կթանկանա 85%-ով: Այս որոշումը կայացրել է Ուկրաինայի Էլեկտրաէներգետիկայի կարգավորման ազգային հանձնաժողովը: Հաշվիչներ ունեցող բնակիչների համար 1000 խմ գազի գինը 43,8 դոլարից կդառնա 80,96 դոլար, իսկ հաշվարկային սարք չունեցողների համար՝ 47,7-ից՝ 88,3 դոլար:
կարդալ ավելինԿիեւի Սոլոմենսկի թաղամասում սպանվել է համաուկրաինական «Ուկրաինայի, Բելառուսի եւ Ռուսաստանի համար» (ԶՈՒԲՌ) շարժման ակտիվիստներից մեկը՝ ՌԴ քաղաքացի Յուրի Խադարցեւը: 44-ամյա ռուսաստանցու մարմինը գտել են «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալին: Սպանության շարժառիթները դեռ հայտնի չեն:
կարդալ ավելինՀունիսի 4-7-ը Մոսկվայում տեղի ունեցող Համաշխարհային մամուլի ասոցիացիայի 59-րդ կոնգրեսն ու Խմբագիրների համաշխարհային 13-րդ ֆորումը, որին Հայաստանից հրավիրված էր միայն «168 Ժամ» թերթը, ինչպես եւ ակնկալվում էր, անցավ մեծ աղմուկով ու աշխարհի շատ երկրների ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Պատահեց այն, ինչ Ռուսաստանն ամենաքիչն էր սպասում։ Պատահեց այն, որ Ռուսաստանի կառավարությունը հասկացավ, որ պատրաստ չէր այս ֆորումին։ …
կարդալ ավելինԻրանական ճգնաժամի սրացման հետ մեծանում է երկու հանրապետությունների դերը, ընդ որում` Ադրբեջանինն առավել եւս, քանի որ Հայաստանը թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը, իսկ Ադրբեջանը չի կարող դիմադրել ԱՄՆ-ի ճնշմանը եւ ուղղակի կամ անուղղակի կհարի հակաիրանական կոալիցիային: Ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություններն արդեն ակնհայտ են. հիմա հենց ամերիկացիներն են առաջին ջութակի դեր կատարում …
կարդալ ավելինԻնխեբա Ծանոթացանք պրն Ռոզինի հետ շատ անմիջական: Ինխեբայի աշխատակիցն ուղեկցեց էքսպո-կենտրոնի երրորդ հարկ, իմ տպավորությամբ` հյուրասիրությունների սրահը: Հրավիրեցին սեղաններից մեկի մոտ ու խնդրեցին` մի փոքր սպասեմ: Վստահ էի, երբ նրա խոսակցությունն ավարտվի` ինձ են ուղեկցելու պրն Ռոզինի մոտ, այդքանով էլ միանգամայն հանգիստ շուրջս էի դիտում, պատուհանից բացվող տեսարանը` առանց նկատելու մարդկանց անցուդարձը: Եվ ամենեւին չէի …
կարդալ ավելինՀունիսի 3-7-ը Մոսկվայում տեղի են ունենում Համաշխարհային մամուլի ասոցիացիայի 59-րդ կոնգրեսը եւ Խմբագիրների համաշխարհային 13-րդ ֆորումը, որին Հայաստանից հրավիրված է միայն «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Միջոցառմանը ներկա են մոտ 200 երկրների շուրջ 1500 լրատվամիջոցների ղեկավարներ: Կոնգրեսի բացման պաշտոնական արարողությունը կայացավ երեկ, Կրեմլի հանդիսությունների պալատում: Բացումը կատարեցին Համաշխարհային մամուլի ասոցիացիայի ու Խմբագիրների համաշխարհային …
կարդալ ավելինՉնայած այն բանին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կատեգորիկ կերպով բացառեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետությունների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հնարավորությունը, այդ տարածքների իշխանությունները դե ֆակտո հույսները չեն կտրում այդ մտքից: Մասնավորապես, Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտան մտադիր է գործել ՌԴ-ի Սահմանադրական դատարանի միջոցով: Նա փաստորեն …
կարդալ ավելինՄեղադրանքը բխել է այն լուրերից, որը Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրել հայկական գյուղատնտեսական գերատեսչությունը: Եվ դա` այն դեպքում, որ վրացական ֆիտոսանիտարային ծառայությունը չի գործում արդեն 12 ամիս շարունակ: Հայաստանից մրգերն ու բանջարեղենը Ռուսաստան էին առաքվում Վրաստանի տարածքով եւ մարտին արգելվել են կեղծ ֆիտոսանիտարային փաստաթղթերի հայտնաբերման պատճառով: Այժմ Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները եւ այդ նախարարությանն առընթեր …
կարդալ ավելինՄայիսի 29-ին Ալիեւը մասնակցել էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան՝ Հաղթական կամարից ոչ հեռու գտնվող Իենա ավենյուի վրա գտնվող նոր շենքի բացման արարողությանը: Նա արարողության մասնակիցներին շնորհավորել է բացման, ինչպես նաեւ ադրբեջանական նավթի Ջեյհան նավահանգիստ հասնելու կապակցությամբ: Ալիեւը Փարիզում հանդիպել է նաեւ Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) կազմում գտնվող ազդեցիկ ընկերություններ ներկայացնող գործարարների հետ: Panhart Jeneral Depans ընկերության …
կարդալ ավելին– Ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին 2009-2010թթ. Թուրքիայի ժամանակավոր անդամությանը: – Եթե Թուրքիան հանդես գա նման նախաձեռնությամբ, մենք նրան կաջակցենք: Ընդ որում, անհրաժեշտ է, որ Թուրքիան կարգավորի իրադրությունը մյուս երկրների հետ, քանի որ մրցակցությունը բավականին խիստ է: Մեր կարծիքով, Թուրքիան տարածաշրջանի կարեւորագույն պետություններից մեկն է, եւ այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի նրա ձայնը …
կարդալ ավելին«Փաստ չէ, որ լուծելով Հարավային Կովկասի խնդիրները՝ այս կամ այն ուժը հնարավորություն կստանա նաեւ դրանից հետո այնտեղ գործելու: Բացառված չէ, որ այդ խնդիրները կարող են լուծում ստանալ աշխարհաքաղաքական կենտրոններից որեւէ մեկի կողմից՝ հենց հօգուտ ընդդիմախոսի: Այս տարածաշրջանում իրավիճակն այսօր խիստ պայթունավտանգ է ու խճճված, եւ բացառված չէ, որ տվյալ դեպքում Ռուսաստանն ավելի լավ է սպասի: …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Վրաստանը երկու թե երեք անգամ ենթարկվել է ՉԹՕ-ների «գրոհին»: Դրանց հայտնվելու մասին մի քանի անգամ խոսել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այնքան էլ պարզ չէ, թե քանի անգամ են ՉԹՕ-ները ներխուժել Վրաստանի օդային տարածք` երկո՞ւ, թե՞ երեք: Սակայն ամեն անգամ նրանք մտել են Հարավային Օսեթիայի Ջավայի շրջանի կողմից, պտույտ են կատարել հենց ինքնահռչակ …
կարդալ ավելինՀունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը երեկ դատապարտեց Թուրքիային թուրքական եւ հունական կործանիչների բախման կապակցությամբ եւ ասաց, որ նման միջադեպերը չեն միակցվում Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտումների հետ, այն դեպքում, երբ Անկարայի պնդմամբ` բախման մեղավորը հունական ինքնաթիռն է: Երեքշաբթի օրը, Միջերկրական ծովի երկնքում (նրա այն հատվածում, որը Թուրքիայի վարչարարներն անվանում էին «միջազգային գոտի») բախվել են թուրքական եւ հունական …
կարդալ ավելին«Մենք չպետք է կրկնենք անցյալի սխալները, երբ քաղաքական աննշան տարաձայնությունների, առճակատման, խանդի պատճառով մենք թշնամու առաջ կորցնում էինք մեր գլխավոր արժեքները, կորցնում էինք մեր հողերը եւ մեր ապագան»,- երեկ ասել է Միխայիլ Սահակաշվիլին՝ երկրի Անկախության օրվան նվիրված աննախադեպ շքեղ զորահանդեսի ժամանակ: Աբխազներին եւ օսերին անվանելով «քույրեր եւ եղբայրներ»՝ նախագահը կարծիք է հայտնել, որ շատ շուտով …
կարդալ ավելինԱդրբեջանցի հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն լրագրողներին ասել է, որ ՎՈՒԱՄ-ի հիման վրա Ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման կազմակերպության ստեղծման գործում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը: «Այս կազմակերպությունն ուղղված է մի շարք երկրների անկախությունն ամրապնդելուն»,- «Regnum»-ի փոխանցմամբ, ասել է Գուլուզադեն: «Միաժամանակ, Ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման կազմակերպությունն իր առջեւ նպատակ է դրել ինտեգրվել Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին: Բայց հիմնական …
կարդալ ավելինՍտամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում երեկ հրդեհ է բռնկվել: Մարդկանց տարհանման, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: CNN-ի փոխանցմամբ` հրդեհի մարման աշխատանքներում օգտագործվել է հրշեջ ավիացիա: «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունն էլ փոխանցում է, որ օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցված է: Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանը Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է: Այն …
կարդալ ավելինԴրական կարելի է համարել այն, որ 15-ամյա ընդմիջումից հետո Կովկասյան տարածաշրջանի փորձագետների միջեւ Վրաստանում սկսվել է կառուցողական երկխոսություն, հայացքների փոխանակում եւ բանակցային գործընթաց հասարակությանն ամենից շատ հուզող խնդիրների շուրջ: Դրական կարելի է համարել նաեւ վրաց-օսական հարաբերություններում լարվածության թուլացումը: Բացասական գործոններից նշենք տարածաշրջանում արմատական իսլամի նկատելի ուժեղացումը: Բացասական գործոն է նաեւ Թբիլիսիի եւ Ցխինվալիի, Թբիլիսիի եւ …
կարդալ ավելինՀռոմից ես մեկնեցի նույն օրը, երբ Բենեդիկտոս 16-րդ Պապը Վատիկանի իր աթոռանիստ ապարանքում ընդունում էր հայկական պատվիրակություն, նույնիսկ, գրեթե նույն ժամին: Սկզբնապես երբ տեղեկացա, թե նման ընդունելություն է լինելու, բնականաբար հայտնեցի, թե որքան կուզեի ինքս էլ մասնակցել: Եթե ցանկանում եմ` ի՞նչ խնդիր… Քույր Արմինեն հանձնարարեց ընդունելության մասնակիցների ցուցակում ինձ նույնպես ընդգրկել: Նույնիսկ հետաքրքրվեցի` ոչի՞նչ, եթե …
կարդալ ավելինԱլ Ղաիդա ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարել է, որ անձամբ է հրահանգավորել 19 ինքնասպան ահաբեկիչներին, ովքեր իրականացրել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Այդ մասին նա հայտնել է ինտերնետով տարածած ձայնագրված ուղերձում: Միաժամանակ նա պնդել է, թե Զաքարիա Մուսաուին, ով միակ մարդն է, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեղադրանքով, որեւէ …
կարդալ ավելինՄայիսի 26-ին Վրաստանը նշելու է անկախության հերթական տարեդարձը: Այդ օրը տեղի կունենա ամենախոշորամասշտաբ զինվորական շքերթը: Դրան կմասնակցեն մոտ 18.000 զինվորականներ, 6 ինքնաթիռ, 36 ուղղաթիռ, զրահատեխնիկա: Զրահատեխնիկան միայն անվավոր է: Նախատեսվում էր շքերթի դուրս բերել նաեւ թրթուրավոր զրահատեխնիկա, սակայն հետո որոշեցին չփչացնել Թբիլիսիի գխավոր փողոցների ասֆալտն ու մյուս ծածկույթները: Շքերթի գլխավոր «շիկը» ֆրանսիական զինվորական նվագախումբն է, …
կարդալ ավելին