Թուրքիան եւ Հունաստանը միմյանց մեղադրում են ավիավթարի համար

31/05/2006

Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը երեկ դատապարտեց Թուրքիային թուրքական եւ հունական կործանիչների բախման կապակցությամբ եւ ասաց, որ նման միջադեպերը չեն միակցվում Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտումների հետ, այն դեպքում, երբ Անկարայի պնդմամբ` բախման մեղավորը հունական ինքնաթիռն է:

Երեքշաբթի օրը, Միջերկրական ծովի երկնքում (նրա այն հատվածում, որը Թուրքիայի վարչարարներն անվանում էին «միջազգային գոտի») բախվել են թուրքական եւ հունական F-16 կործանիչները: Բախման արդյունքում հույն օդաչուն զոհվել է:

Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչներն Անկարայում հայտարարեցին, որ թուրքական կործանիչները հետապնդման էին ենթարկվում հունական ավիացիայի կողմից: Հունական ինքնաթիռը թուրքականին գնդակոծել է ներքեւից եւ թիկունքից. ասվում էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի հայտարարությունում:

«Հունական իշխանությունները երկու F-16 կործանիչներ են ուղղել մեր ինքնաթիռների առաջխաղացումը խոչընդոտելու համար: Նրանք մոտեցել են մեր նավերին այնքան՝ ինչը հակասում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության օրենքներին: Բախումից հետո եւ Անկարան, եւ Աթենքը հանդես եկան ցանկացած պատասխանատվության ժխտմամբ, սակայն եւ քաղաքական գործիչները, եւ ԶԼՄ-ները նախընտրեցին կոծկել միջադեպը: Թուրքիայի եւ Հունաստանի գլխավոր շտաբների ղեկավարությունը եւ ԱԳՆ նախարարները բանակցություններ անցկացրին բախումից անմիջապես հետո: Սակայն երեկ Կարամանլիսը բացահայտ ակնարկեց, որ կատարվածը կարող է ազդել այն օժանդակության վրա, որը Հունաստանը ցուցաբերում է Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում:

Այն հարցին, թե կփոխի՞ արդյոք այդ միջադեպը Հունաստանի քաղաքականությունը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, Կարամանլիսը Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է. «Այդ ամենը հաշվի է առնվում Թուրքիայի եվրոպական հեռանկարների համատեքստում: Բոլոր արարքներն ուշադրության են առնվում»:

Անկարան մերժում է մեղադրանքները, որ թուրքական ինքնաթիռը խախտել է FIR-ը (թռիչքների ինֆորմացիայի տարածք) եւ հայտարարում է, որ հունական կողմին տեղեկացնել պահանջող միջազգային պայմանագրերը տարածաշրջանում վերաբերում են միայն քաղաքացիական, այլ ոչ թե ռազմական ինքնաթիռներին: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները նշել են, որ հետաքննությունը շարունակվում է, բայց կարելի է վստահորեն պնդել, որ բախումը տեղի է ունեցել հունական կործանիչների մեղքով:

«Թըրքիշ դեյլի նյուս»