Սպանություն Կիեւում

12/06/2006

Կիեւի Սոլոմենսկի թաղամասում սպանվել է համաուկրաինական «Ուկրաինայի, Բելառուսի եւ Ռուսաստանի համար» (ԶՈՒԲՌ) շարժման ակտիվիստներից մեկը՝ ՌԴ քաղաքացի Յուրի Խադարցեւը: 44-ամյա ռուսաստանցու մարմինը գտել են «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալին: Սպանության շարժառիթները դեռ հայտնի չեն: