Նրա բնորոշումներն են դարձել իսրայելյան բնակավայրերի զանգվածային հռթիռակոծումները, Լիբանանի քաղաքների ռմբակոծումները, ցամաքային համառ մարտերը ամեն փոքր բնակավայրի համար, եւ զանգվածային զոհերը՝ ինչպես «Հըզբոլլահի» գրոհայինների եւ իսրայելական բանակի զինվորների, այնպես էլ խաղաղ բնակչության միջեւ։ Այդ պատերազմը վերջացնելու ուղիները դեռ չեն երեւում։ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարեց, որ Իսրայելը ժամանակավոր հրաժարվում է հարավային Լիբանանում ցամաքային օպերացիայի ընդլայնումից։ …
կարդալ ավելինՎրացիներն իրենց երկրի ժամանակակից պատմությունը բաժանում են երկու մասի՝ մինչեւ վարդերի հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո: Իսկ շատ հաճախ նաեւ ասում են՝ մինչեւ Սահակաշվիլին եւ Սահակաշվիլիից հետո: Հեղափոխությունից հետո` որպես դրական փոփոխություն, նրանք առաջին հերթին շեշտում են այն հանգամանքը, որ փողոցներում պետավտոտեսուչները մեքենաներն այլեւս չեն կանգնեցնում: Վրաստանում այդ առումով հիմա երթեւեկությունն ազատ է, պետավտոտեսուչների գրեթե չես …
կարդալ ավելինՕգոստոսի 4-ին Իսրայելը սկսել է ցամաքային գործողությունների նոր, «ընդլայնված» փուլ Լիբանանում։ Բանակին հրահանգված է ոչնչացնել «Հըզբոլլահի» ինֆրակառուցվածքը 20 կմ-անոց տարածքում` սահմանի եւ Լիտանի գետի միջեւ։ Իսրայելյան գեներալների գնահատականներով` դրա համար կպահանջվի երկու շաբաթ։ Լիբանան են մտել նոր բանակային ստորաբաժանումներ` դեսանտնիկներ, հետեւակայիններ, ինժեներներ։ Չնայած հայտարարված հրադադարին` Իսրայելի օդուժը ռմբակոծել է Լիբանանի տարածքը։ Մասնավորապես, Վադի Յանտա կիրճը, …
կարդալ ավելինՀուլիսի 25-ին Վրաստանը ձեռնարկեց վճռական, բայց, միեւնույն ժամանակ, խելամիտ մասշտաբներով սահմանափակված եռօրյա ռազմական գործողություն։ Նպատակները երկուսն էին՝ վերականգնել կենտրոնական իշխանությունը Կոդորի կիրճի մի հատվածի վրա եւ բարձրացնել հույսի եւ հպարտության զգացումը երկրի ներսում։ Վրաստանի Ներքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների միացյալ ուժերով կազմված 1000 հոգանոց զորախումբը շարժվեց դեպի Աբխազիայի մաս կազմող Կոդորի կիրճ, որի վերին մասը …
կարդալ ավելինՇարունակվում են նաեւ անմեղ մարդկանց զոհերը` Լիբանանի իշխանությունների տվյալներով երկրի հարավում սպանվել է մոտ 600 խաղաղ բնակիչ, որոնցից 200-ը անհայտ կորած են (այսինքն` մինչեւ հիմա գտնվում են փլատակների տակ)։ Այս թվի մեջ հաշվի չեն առնված «Հըզբոլլահի» կորուստները։ Իսրայելի գեներալ Դան Հալուտցի տվյալներով, խոսքը գնում է հարյուրավոր սպանվածների մասին։ Իսրայելի կողմից զոհվել են 33 զինծառայող եւ …
կարդալ ավելինԻ՞նչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Կոդորի կիրճում, որն Աբխազիայի միակ շրջանն է, որ մնացել է Թբիլիսիի իրավասության տակ: Որո՞նք են խռովության պատճառները, որով «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի գործողությունների հետ միասին սկսվում էին համաշխարհային լրատվության գործնականում բոլոր թողարկումները: Հուլիսի 23-ին նախագահի նախկին ներկայացուցիչ Էմզար Կվիցիանին հայտարարեց, որ Պաշտպանության նախարարությունը պլանավորել է գործողություն՝ իր կողմից ղեկավարվող «Որսորդ» զինված …
կարդալ ավելին«Regnum»-ի փոխանցմամբ՝ «Բրիթիշ պետրոլիում» ընկերության փորձագետ Մարկ Նենսթրիջը նախօրեին Բաքվում հայտարարել է, որ համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի աճի պայմաններում Ադրբեջանը կարող է արդյունահանել համաշխարհային նավթի 1%-ը: «Ներկայումս նավթի համաշխարհային պաշարներում Ադրբեջանի տեսակարար կշիռը 0,3% է: Ցուցանիշը հաշվարկվել է արդյունահանման ներկայիս ծավալներից ելնելով, սակայն հաշվի առնելով նավթի արդյունահանման աստիճանաբար աճող ծավալները, առաջիկայում այդ ցուցանիշը կարող է …
կարդալ ավելին«Ռոսիյսկայա գազետան» երեկ հրապարակել է այն 17 կազմակերպությունների ցուցակը, որոնք Ռուսաստանի իշխանությունների կողմից ահաբեկչական են համարվում: Ցուցակում տեղ գտած բոլոր կազմակերպությունները մահմեդական են, դրանց թվում են «Ալ Քաիդան» եւ «Թալիբանը»: Հարցին, թե ինչո՞ւ ցուցակում ընդգրկված չեն «Հըզբոլլահ»-ը եւ «Համաս»-ը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Յուրի Սապունովը պատասխանել է, թե այդ …
կարդալ ավելին«Խորհրդարանի խոսնակի եւ վարչապետի հետ քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ Կոդորի կիրճում գործելու է Աբխազիայի վտարանդի կառավարությունը»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա կարգադրել է անհապաղ սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր եւ նպաստ հատկացնել Կոդորի կիրճի յուրաքանչյուր բնակչին: Սահակաշվիլին նաեւ նշել է, որ հրահանգել է արդիականացնել Կոդորի կիրճի օդանավակայանը եւ նոր ինքնաթիռներ ձեռք …
կարդալ ավելինԸստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ նույն օրը ՄԱԿ-ի 4 խաղաղապահ է զոհվել Իսրայելի օդուժի կողմից Լիբանանի հարավում տեղակայված ՄԱԿ-ի դիտակետի հրթիռակոծման արդյունքում: Զոհված խաղաղապահները Ավստրիայի, Կանադայի, Չինաստանի եւ Ֆինլանդիայի քաղաքացիներ էին: Հրթիռակոծման հետեւանքով վիրավորվել է նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի 5 զինվոր եւ մեկ ռազմական դիտորդ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը …
կարդալ ավելինՇուրջ երկու շաբաթ է, ինչ Իսրայելը հուժկու ռմբակոծությունների է ենթարկում Գազան, Հարավային Լիբանանը եւ Բեյրութը, ինչի հետեւանքով զոհվել է մոտ չորս հարյուր եւ վիրավորվել` հազարից ավելի մարդ (հիմնականում` խաղաղ բնակիչներ), կես միլիոնը մնացել է անօթեւան: Լիբանանի հարավային սահմանում սկսվել են ընդհարումներ Իսրայելի ցամաքային ուժերի եւ «Հըզբոլլահի» զինված միավորումների միջեւ: Իսրայելը պնդում է, որ զինված արշավանքը …
կարդալ ավելինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան՝ Բայկոնուրում մասնակցելու բելառուսական «ԲելԿԱ» առաջին արբանյակի արձակմանը: Ռուսաստանի «Էներգիա» կորպորացիայի կողմից ստեղծված արբանյակն իրականացնելու է գեոդեզիական, քարտեզագրական եւ օդերեւութաբանական աշխատանքներ: Հիշեցնենք, որ Ա. Լուկաշենկոյի տեղաշարժվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է. նա չի կարող մեկնել ԱՄՆ եւ եվրոպական բազմաթիվ երկրներ:
կարդալ ավելին«Ըստ չհաստատված լուրերի, Էմզար Կվիցիանիի «Որսորդ» ջոկատի անդամները ցրվել են անտառներում, բայց մենք առայժմ չենք կարող հաստատել այդ տեղեկությունները»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` երեկ ասել է Աբխազիայի զինված ուժերի շտաբի պետ Անատոլի Զայցեւը՝ հավելելով, որ Կոդորի կիրճի՝ աբխազների կողմից վերահսկվող ստորին հատված ոչ մի վրաստանցի մուտք չի գործել: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նախօրեին Կոդորի կիրճում Վրաստանի ձեռնարկած …
կարդալ ավելինԵրեկ անսպասելի այցով Բեյրութ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը՝ կողմերին կոչ անելու անմիջապես հրադադար հաստատել: Բեյրութ ժամանելուն պես Կոնդոլիզա Ռայսն ուղեւորվել է կառավարական պալատ՝ բանակցելու Լիբանանի վարչապետ Ֆուադ աս-Սինյորի հետ: Ռայսը Բեյրութում կանգ է առել Իսրայել մեկնելուց առաջ: «Մենք համոզված ենք, որ հրադադար հաստատելը հրատապ է»,- տարածաշրջան մեկնելիս ասել է Ռայսը: «Կարեւոր է պայմաններ …
կարդալ ավելինՉմեկնելով ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին՝ Միխայիլ Սահակաշվիլին ազատված ժամանակը նվիրեց իշխանությունում կարգ հաստատելուն: Ժողովրդի, ընդդիմության, հասարակության եւ այլ պահանջների համաձայն արված կադրային փոփոխությունները վերաբերում էին հակամարտությունների կարգավորման գծով պետնախարար Գեորգի Խաինդրավային: Նա կառավարության անդամների նոր ցուցակում չկար, իսկ մնացած բոլորին սպասվում է պաշտոնում հաստատվելու հայտնի գործընթացը: Իշխանությունների ցինիզմը, տվյալ դեպքում, ապշեցուցիչ է: Դուք …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն երեկ կարծիք է հայտնել, որ ռուսաստանցի խաղաղապահները կարող են Աբխազիայից եւ Հարավային Օսիայից դուրս բերվել մեկ-երկու ամսվա ընթացքում: «Հնարավոր է, դա տեղի ունենա մեկ կամ երկու ամսվա ընթացքում, սակայն, հավատացնում եմ, չի ձգվի մեկ տարի»,- ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Բուրջանաձեն: Նա նշել է, թե «անլուրջ եւ պոպուլիստական» կլիներ Վրաստանի խորհրդարանի՝ …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ պաշտոնանկ է արել երկրի կառավարությունը: Արդեն հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Սահակաշվիլին երեկ նաեւ հետաձգել է իր այցը Մոսկվա, որտեղ պետք է մասնակցեր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին, որտեղ էլ ակնկալվում էր նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարության կազմում միայն երկու փոփոխություն է արվել: Ըստ այդմ, …
կարդալ ավելինԸստ ադրբեջանական «Այնա» թերթի, Վաշինգտոնը գաղտնի բանակցություններ է սկսել Մոսկվայի եւ Փարիզի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ՝ պարբերականը պնդում է, թե ԱՄՆ-ը ցանկանում է համանախագահների թվում տեսնել Մեծ Բրիտանիային, Գերմանիային եւ Թուրքիային: «Բանակցությունների հաջողության դեպքում հակամարտող կողմերը կտեղեկացվեն դրա մասին»,- գրում է թերթը: Միաժամանակ հոդվածագիրը կասկած է հայտնում, որ …
կարդալ ավելինԻրանի եւ Հյուսիսային Կորեայի հետ քաղաքական հակամարտության մեջ Բուշի ադմինիստրացիայի ջանքերին Ռուսաստանի կողմից օժանդակությունը ստիպում է ԱՄՆ-ին զիջումներ անել ռուսական պահանջների մի շարք հարցերում: Բուշի ադմինիստրացիայի որոշումը` թույլատրել Ռուսաստանին իր մոտ տեղավորել օգտագործած միջուկային վառելիքը, ցույց է տալիս այն փոփոխությունները, որոնք որոշում են սամմիթի բնույթը: Խոսքն ուժերի հավասարակշռության փոփոխության մասին է մի շարք ճակատներում ճնշման …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ թուրքական բանակը կարող է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում, որտեղ, ըստ թուրքական հատուկ ծառայությունների, տեղակայված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարները: Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը, սակայն, տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ «միակողմանի ռազմական գործողությունների իրականացումը Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից անխոհեմ քայլ կլինի»: Հակադարձելով դեսպան Ուիլսոնին՝ …
կարդալ ավելին