Սեպտեմբերի 27-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, թե Վրաստանում շատ վտանգավոր խումբ է վնասազերծվել: Վրաստանի Հակահետախուզական ծառայությունը ձերբակալել է ռուսաստանցի չորս սպաների եւ Վրաստանի՝ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Ձերբակալվածները մեղադրվում են լրտեսության եւ «սադրիչ գործողություններ» նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածներից հինգը հայեր են: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ խմբի գործունեությունը ղեկավարվել է Երեւանից՝ Գլխավոր հետախուզական վարչության …
կարդալ ավելինՀնդկաստանի գյուղական շրջաններում շուտով ավելի քան 100 հազար համակարգչային կրպակներ են հայտնվելու, որոնց շնորհիվ գյուղացիները մուտք կունենան ինտերնետ: Հնդկաստանի Գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այդ նախագիծն իրականացնելու համար 1,3 մլրդ ամերիկյան դոլար է հատկացրել: Հետաքրքիրն այն է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի Հնդկաստանի 1մլրդ բնակչության 70 տոկոսը գյուղի բնակիչներ են, որոնք առհասարակ տեղյակ չեն՝ ինչի՞ …
կարդալ ավելինՀաջորդ ամիս կայանալիք ընտրություններից առաջ Հոլանդիայի երկու խոշորագույն կուսակցություններն ընտրացուցակներից դուրս են թողել ազգությամբ թուրք թեկնածուներին, ովքեր հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իշխող քրիստոնեա-դեմոկրատները ընտրացուցակից հանել են Այհան Թոնչայի եւ Օսման Էլմաչիի անունները, իսկ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը մերժել է Էրդինջ Սաջանի թեկնածությունը: Լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ Եվրամիությանն անդամակցելուց առաջ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց …
կարդալ ավելինՌուսաստանի ԿԸՀ-ն երեկվա նիստում մերժել է երկրի նախագահի պաշտոնավարման 3-րդ ժամկետի հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը: Ըստ «Նովոստիի», հանձնաժողովի եզրակացության մեջ ասված է, որ հարցը` «Համաձա՞յն եք, որ միեւնույն անձը չի կարող անընդմեջ 2 ժամկետից ավելի զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը», չի կարող հանրաքվեի դրվել, քանի որ չի համապատասխանում ՌԴ սահմանադրական օրենքին, քանի որ Սահմանադրության 81-րդ հոդվածի …
կարդալ ավելինՕրերս, ինչպես արդեն նշել էինք, ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել օրենքի նախագծի ուղղմանը, որն արգելք է դնում Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթուղու կառուցման նախագծի ֆինանսավորման վրա: Որոշումը միաձայն կայացվել է ԱՄՆ-ի Սենատի բանկային գործունեության հարցերով ազդեցիկ խորհրդի ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկված միջոցը ԱՄՆ-ի «Էկսիմբանկին» արգելում է որեւէ օգնություն ցույց տալ «Հայաստանը շրջանցող, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը միացնող …
կարդալ ավելին1.Առաջին համաշխարհային պատերազմից հետո կնքված հաշտության պայմանագրերը նախ եւ առաջ ցույց են տալիս, թե ինչպես են վերաբաշխվում հաղթանակ տարածների ուժն ու պարտվածների անուժությունը: Այսպես վերաձեւեցին աշխարհը պատերազմող տերությունների միջեւ: Այդ պայմանագրերը իբրեւ թե միաժամանակ պետք է հանդիսանային անվտանգության կարեւորագույն համակարգ կամ Երկիր մոլորակի վրա կյանքի երաշխիք: Այն ժամանակ դրված չէր այդ համաձայնագրերի արդար լինելու, հեռատեսության …
կարդալ ավելինԱդրբեջանի Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը վնասազերծել է մի հանցախումբ, որում ընդգրկված էին «օրենքով գող» Յունուս Նազարովը եւ երկու այլ «քրեական հեղինակություններ»՝ Մուբարիզ Հաջիզադեն ու Շամիլ Մեհտիեւը: Ըստ day.az-ի, բանդայի բոլոր երեք անդամները կալանված են: Նազարովից բռնագրավվել է շուրջ 10 գրամ, Հաջիզադեից՝ 5 գրամ հերոին, Մեհտիեւից՝ շուրջ 10 գրամ ափիոն:
կարդալ ավելինՌուսաստանը կատարեց Վրաստանի տարածքից իր ռազմակայանները դուրս բերելու 2006թ. պլանը: Երեքշաբթի օրն Ախալքալաքի 62-րդ ռազմակայանից Ծալկայի երկաթուղային կայարանի մոտ հատուկ պատրաստված կառամատույցից դեպի ռուսական կողմ շարժվեց այս տարվա վերջին` 12-րդ շարասյունը` 3 տանկ, 11 զենիթային հրանոթներ եւ 300 տոննա զինամթերք: Այս ամենը տեղի ունեցավ հակառակ այն ենթադրությունների, թե հնարավոր են անկարգություններ Ջավախքի հայ բնակչության կողմից, …
կարդալ ավելինՄիջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը Վրաստանին կոչ է արել գործնականում կիրառել ընտանիքներում բռնությունների դեմ պայքարի մասին օրենքը: Կազմակերպությունը հայտարարել է, որ անցած մայիսին դրա ընդունումը կարեւոր քայլ էր եւ «Վրաստանը պարտավոր է առաջնահերթ դիտել ընտանիքներում բռնություններն արմատախիլ անելու խնդիրը»: Վրաստանում հազարավոր կանայք տարատեսակ հալածանքների, ծեծի են ենթարկվում իրենց ամուսինների կողմից: Ըստ «Amnesty International»-ի, Վրաստանի ոստիկանությունը …
կարդալ ավելին«Ազատության» փոխանցմամբ՝ «Սարսափ» ֆիլմեր նկարահանող գերմանացի ռեժիսոր Ուվե Բոլլը բռնցքամարտի ռինգում հանդիպելու մարտահրավեր է նետել իր ժապավենները մշտապես ծաղրող 4 կինոքննադատներին եւ հաղթել բոլոր չորս մենամարտերում: Բոլլը ասել է, թե մարտահրավեր էր նետել, քանի որ ձանձրացել էր քննադատներից, որոնք հաճախ բացասական հոդվածներ են գրում`առանց իր ֆիլմերը դիտելու:
կարդալ ավելինԲրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանի շտաբ-գրասենյակում սեպտեմբերի 19-ին կայացել է Կովկասյան նվագախմբի անդրանիկ ելույթը, որը շատ հաջող է անցել: Թբիլիսիում նման նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է գերմանացի դիրիժոր եւ կոմպոզիտոր Ուվե Բերկեմերին, ում նախաձեռնությունն աջակցություն ստացավ Եվրոպական խորհրդարանի Հարավ-Կովկասյան երկրների հետ համագործակցության հարցերով զբաղվող պատվիրակության կողմից: Նախագծի նպատակը Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կազմում գտնվող կովկասյան …
կարդալ ավելինՆախօրեին երեկոյան Թուրքիայի հարավարեւելյան Գազիանտեպ նահանգում քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 2 եւ վիրավորվել 35 մարդ, որոնցից 3-ը ծանր վիճակում են: Ըստ թուրքական «Չիհան» լրատվական գործակալության, մեծ քանակությամբ դյուրավառ նյութերի առկայության պատճառով կրակն արագորեն տարածվել է դեպի մերձակա գործարանները: Մինչ հրշեջները մարելիս են եղել կրակը, նոր պայթյունները խանգարել են նրանց, եւ հրդեհը տարածվել …
կարդալ ավելինՎրաստանի «Ջորջիան Թայմս» թերթի հաղորդմամբ` Վրացական նոր օդանավակայանը, որը կառուցում է թուրքական «Թավ Ուրբան Ջորջիա» ընկերությունը, արդեն փլվում է: Մի քանի օր առաջ կառուցվող շենքի երկաթյա շինվածքները փլվել են: Դրանց տակ են մնացել վեց թուրք բանվորներ: Տուժածներին անմիջապես օգնություն է ցույց տրվել թբիլիսյան հիվանդանոցներում: Բայց նրանցից մեկի վիճակը դեռեւս ծանր է եւ լուրջ անհանգստություն է …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Ղազախստանի Կարագանդայի շրջանի Լենինի անվան հանքում, 500 մետր խորության վրա մեթան գազի պայթյունի հետեւանքով զոհերի քանակն, ըստ տարբեր աղբյուրների, հասել է 41-43-ի: 25 հանքափորների ճակատագրերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հանքից ինքնուրույն դուրս են եկել 324 աշխատակիցներ: Հարուցվել է քրեական գործ:
կարդալ ավելինՄիայն CNN-ով Լարրի Կինգը մեկ օրվա ընթացքում եթեր մտավ չորս անգամ, գրեթե բոլոր համապետական հեռուստաընկերությունների թոփ-թեման Ջոնբենետ Ռամսիի սպանության գործի նոր մանրամասներն էին: Ուղիղ հեռարձակումները Բանկոկից էին, որտեղ Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել էր 41-ամյա ամերիկացի Ջոն Քարրին: Բանկոկում ձերբակալված, մասնագիտությամբ ուսուցիչ Ջոն Քարրը հենց առաջին հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ` սա …
կարդալ ավելինԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը սեպտեմբերի 18-20-ը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին եւ երկկողմ հանդիպումներ կունենա նստաշրջանին մասնակցող մի շարք համաշխարհային առաջնորդների հետ: Այսօր Բուշը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում եւ տիկնոջ՝ Լորայի հետ Նյու Յորքում ընդունելություն կկազմակերպի ՄԱԿ-ի տարեկան համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարների համար: Նախատեսված են Բուշի հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար …
կարդալ ավելինԱՄՆ-ը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի գլխավորած պատվիրակության մի շարք անդամների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ըստ «Trend»-ի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին ուղեկցող լրագրողներն Ահմադինեջադի Վենեսուելա եռօրյա այցի ավարտին վերադառնալու են Թեհրան:
կարդալ ավելինԼատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան որոշել է առաջադրել իր թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի կառավարությունները սեպտեմբերի 16-ին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել Վիկե-Ֆրեյբերգայի թեկնածությունը: «Հայտարարում եմ այդ պաշտոնում քվեարկվելու իմ համաձայնության մասին»,- երեկ հայտարարել է Լատվիայի նախագահը: Այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պետք է նոր գլխավոր քարտուղար ընտրի: Քոֆի Անանը, …
կարդալ ավելինՍեպտեմբերի 18-ին Վրաստանում վերջապես սկսվեց ուսումնական տարին: Նախկինում սովորական դարձած սեպտեմբերի 1-ը կասկածի տակ էին առել ոչ թե հեղափոխական երիտասարդ այս իշխանությունները, այլ դեռեւս նախկինները: Մի քանի տարի առաջ օգոստոս-սեպտեմբեր ամիսներն այնքան թեժ էին, որ կրթության այն ժամանակվա նախարարն առաջարկեց դասերի սկիզբը տեղափոխել, եւ նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն ընդառաջեց նրան: Այդ խորամանկ քայլով նախարարը սպանեց միանգամից …
կարդալ ավելին«Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը խոսել է ավելի շուտ որպես նախկին գիտնական, քան Պապ, որը պետք է զգուշորեն ծանրութեթեւ անի իր բառերը»,- հայտարարել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը՝ մեկնաբանելով իսլամի վերաբերյալ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի`մահմեդականների վրդովմունքը հարուցած արտահայտությունները: «Պապը չպետք է ներողություն խնդրի, սակայն, կարծում եմ, նա պետք է պարզաբանի իր դատողությունները»,- ըստ «Ռոյթերզ»-ի, …
կարդալ ավելին