Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին կառավարության նիստում ասել է, թե Թբիլիսին կփորձի համոզել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ վերանայել Վրաստանին վաճառվող գազի գինը կրկնապատկելու մասին որոշումը: Միաժամանակ, նա նշել է, որ Վրաստանը փորձելու է հայթայթել էներգակիրների ներմուծման այլընտրանքային աղբյուրներ: Վրաստանի վարչապետի խոսքերով՝ գազի գնի շեշտակի բարձրացումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանզի նախկին խորհրդային այլ երկրներ շատ …
կարդալ ավելինՌուսաստանցի միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովը պատրաստվում է վաճառել «Սեւերստալ» ընկերության իր բաժնետոմսերի մի մասը: Նա ցանկանում է վաճառել 1.88 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ բաժնետոմսերի փաթեթ, որը կազմում է ընկերության բաժնետոմսերի 15%-ը: Գործարքը կատարելուց հետո Մորդաշովի մոտ կմնա «Սեւերստալի» բաժնետոմսերի 70%-ը: Վաճառքից ձեռք բերված գումարը կներդրվի արդյունաբերական տեխնոլոգիաների բարելավման մեջ: Գործարքով արդեն հետաքրքրվել են Սիթիգրուպը, Դոյչե Բանկը …
կարդալ ավելինԲրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը զգուշացրել է, որ աշխարհի առջեւ ծառացած հրատապ խնդիրներից է կլիմայի փոփոխությունը վերահսկելու հարցը: Ըստ նրա, հարկավոր է գործել հիմա, որ վաղն ուշ չլինի: Համաշխարհային բանկի գլխավոր մասնագետ Նիկոլաս Սթերնի` շրջակա միջավայրի խնդիրների մասին ելույթը մեկնաբանելիս` վարչապետ Բլեերը նշել է, թե մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ կլիմայական փոփոխությունները չափազանց արագ են …
կարդալ ավելինԻրարանցումն ավելի են սրում անընդհատ պտտվող լուրերն այն մասին, թե Եվրահանձնաժողովը՝ հայտնաբերելով քաղցկեղի առաջացմանը նպաստող աֆլատոքսիններ, արգելանք է դրել ադրբեջանական ընկույզի վրա: Պարզվում է, որ Բրուսելի կողմից դրված արգելքը միայն ընկույզին չի վերաբերում: Իսկ ընկույզի բիզնեսում տիրող խնդիրների համար մեղավորներին հարկավոր է այլ վայրերում փնտրել: Այս տարվա հուլիսին Եվրոպական հանձնաժողովը, աֆլատոքսինով վարակված սննդամթերքի մուտքը Եվրոպա …
կարդալ ավելին«Նոր Հարեւաններ» ինտերնետային կայքի թղթակից Ալին Օզինյանը թուրք մտավորականության առավել հետաքրքիր եւ առաջադեմ ներկայացուցիչների հետ Ստամբուլից հարցազրույցների շարք է սկսել: Ներկայացնում ենք այդ շարքի առաջին հարցազրույցը: Էլիֆ Շաֆաք Թուրք գրող Էլիֆ Շաֆաքը ծնվել է 1971թ. Ստրասբուրգում: Լինելով դիվանագետի դուստր` նա իր մանկության ու երիտասարդության տարիներն անցկացրել է Եվրոպայի տարբեր քաղաքներում: Բարձրագույն կրթությունը ստացել է Թուրքիայի …
կարդալ ավելինՖրանսիական «20Minutes» թերթը գրում է, որ ըստ «Քրիստոնյա ընտանիք» պարբերականում տպագրված հարցման արդյունքների, ֆրանսիացիների 58%-ը գտնում է, որ հոմոսեքսուալ զույգերը կարող են քաղաքացիական ամուսնություն կնքել: Նման ամուսնություններին ավելի կողմ են կանայք (62%), քան տղամարդիկ(53%): Հարցմանը մասնակցած շուրջ 1000 ֆրանսիացիների միայն 38%-ն է կարծում, որ այդ զույգերը կարող են երեխա որդեգրել։
կարդալ ավելինԲուլղարիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գործող նախագահ Գեորգի Պրվանովը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 75,9%-ը: Նրա մրցակիցը` «Ատակա» ազգայնական կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է ձայների 24%-ը: «Մենք ակնկալում էինք լավ արդյունքներ եւ հասանք դրան»,- երեկ ասել է Գ. Պրվանովը: Վերջինս Բուլղարիայի առաջին նախագահն է, որը վերընտրվել …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ Ստեփանավանը տոնում էր իր N-ամյակը: Ինչո՞ւ N: Պաշտոնապես համարվում է, որ քաղաքն իր պատմությունը սկսել է 19-րդ դարի կեսերին: Սակայն ի՞նչ անել քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հետ, որը թվագրվում է 12-րդ դարով: Ինձ` դեռ անցյալ դարի (մտածելն անգամ սարսափելի է) 70-ականներին բոլոր դպրոցական արձակուրդներս այստեղ անցկացրած եւ այս փոքրիկ քաղաքին սիրահարված …
կարդալ ավելինԹուրք գրող Օրհան Փամուկին, ով վերջերս Նոբելյան մրցանակակիր է դարձել, հրավիրել են Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ելույթ ունենալու Եվրախորհրդարանում։ Օրհան Փամուկին նման առաջարկով է դիմել Եվրախորհրդարանում Իտալիայի պատգամավոր Մարկո Ռգեցիոն։
կարդալ ավելինԻրանը գազ է մղել ցենտրիֆուգների մեջ ուրանի հարստացման համալիրում՝ հակառակ ՄԱԿ-ի զգուշացումների: Անանուն մի պաշտոնյա Իրանի կիսապաշտոնական «ԻՍՆԱ» գործակալությանը հայտնել է, որ գազով է լցվել ցենտրիֆուգների երկրորդ շարքը, եւ ուրանի հարստացման աշխատանքները հաջողությամբ առաջ են տարվում: Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, աշխարհի տերություններն աշխատում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված մի նախագծի վրա, որը …
կարդալ ավելինՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանով երեկ խորհուրդ է տվել իր վրացի պաշտոնակից Իրակլի Օքրուաշվիլիին` հրաժարվել Նոր տարին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիում դիմավորելու ծրագրերից: Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի պաշտպանության նախարարն ասել էր, որ մտադիր է Ամանորը դիմավորել Ցխինվալիում: «Ռուսական մի շատ լավ ավանդույթ կա՝ Նոր տարին դիմավորել տանը: Ես բոլորին խորհուրդ կտայի Ամանորը դիմավորել տանը, ընտանեկան …
կարդալ ավելինԱՄՆ-ի Դաշնային ռեզերվային համակարգի (Կենտրոնական բանկի) նախկին ղեկավար Ալան Գրինսփանը, ով գրեթե 20 տարի գլխավորել է ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը, զգուշացրել է ամերիկացի ֆինանսիստներին, որ աշխարհում այժմ սկսվել է ֆինանսական ռեսուրսների հոսք դոլարից դեպի եվրո: Գրինսփանի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսության վիճակը «վատ չէ», եւ Իրաքի ու Աֆղանստանի պատերազմները դրա վրա չեն ազդել: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, նա նաեւ …
կարդալ ավելինՀակավիրուսային «Կասպերսկի» լաբորատորիայի մասնագետները զգուշացնում են, որ ինտերնետում ի հայտ է եկել նոր վիրուս, որը գործում է տեղեկատվություն հաղորդող նամակի տեսքով: Նամակը հայտնում է ՌԴ նախագահի մահվան մասին: Վիրուսը տարածողներն այդ բովանդակության նամակներ ուղարկել են համակարգիչներից օգտվողներին նույնիսկ այն ժամանակ, երբ ՌԴ նախագահն ուղիղ եթերում պատասխանելիս է եղել քաղաքացիների հարցերին: Նամակը բացելու համար վիրուսակիրները պետք …
կարդալ ավելինՃապոնիայի խորհրդարանը երեկ սկսել է պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին օրինագծի քննարկումը: Քննարկվող փաստաթուղթը ներկայացրել է իշխող կոալիցիան, որը կազմավորել է վարչապետ Սինձո Աբեն: Նրա գլխավոր քաղաքական նպատակներից մեկն է՝ վերջնագծին հասցնել հետպատերազմյան ժամանակաշրջանը, որն ուղեկցվել է զինուժի նկատմամբ կիրառվող զանազան սահմանափակումներով: 1945թ. կապիտուլյացիայից հետո ընդունված Սահմանադրությամբ այդ երկիրը հրաժարվում էր ռազմական ներուժից: 50-ականներին, ԱՄՆ-ի թույլտվությամբ, …
կարդալ ավելինԲրիտանական գահի ժառանգ արքայազն Չարլզը ցանկություն է հայտնել իր թագադրման արարողությունը Մեծ Բրիտանիայում բնակվող տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչների հոգեւոր առաջնորդների մասնակցությամբ անցկացնել։ Բրիտանական թերթերին տված հարցազրույցներում նա ասել է, որ թեեւ այդ որոշումը հակասում է անգլիական թագավորական ավանդույթներին, սակայն նա ուզում է, որ տարբեր դավանանք ունեցող բոլոր բրիտանացիներն իրեն որպես լիարժեք թագավոր ընդունեն։ Այդ քայլն …
կարդալ ավելին2006թ. նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի Կոնգրեսի Ստորին եւ Վերին պալատների ընտրությունները ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկ միջանկյալ խորհրդարանական ընտրություններն են լինելու։ Այսպիսի եզրակացության են եկել Center for Responsive Politics հետազոտական ընկերության փորձագետները, որոնց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Financial Times թերթում: Ըստ այս ուսումնասիրության՝ բոլոր թեկնածուների ծախսերն ավելի քան 2,6 միլիարդ դոլար են, ինչը 2002թ. ընտրությունների համեմատ 18 …
կարդալ ավելինԱվստրալիայի կառավարությունը որոշել է 57 միլիոն դոլար հատկացնել երկրում ամենամեծ արեգակնային էլեկտրակայանի կառուցման համար։ Սակայն ծրագիրն ամբողջապես իրականացնելու համար անհրաժեշտ է 319 միլիոն դոլար։ Էլեկտրակայանը կտեղակայվի Վիկտորիա նահանգի հյուսիսային հատվածում։ Դրա հզորությունը կկազմի 154 մեգավատտ։ Այսքանը բավական է 45 հազար տուն մատակարարելու համար։ Էլեկտրակայանը պատրաստ կլինի 2012թ.-ին։
կարդալ ավելինՉինաստանի իշխանությունները հատուկ հրամանագրով արգելել են Չինական պարիսպն օգտագործել անվայելուչ նպատակով։ Օրինակ՝ արգելված է պարսպի վրայով մոտոցիկլետով թռնել, դրա վրա կազմակերպել նորաձեւության ցուցադրություն կամ գարեջրի նոր տեսակի շնորհանդես: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Բանն այն է, որ պարսպի «անվայելուչ» օգտագործումից վնասվում է պատմական նշանակություն ունեցող այս կառույցը։ Ջրի եւ քամու, ինչպես նաեւ մարդու քայքայիչ …
կարդալ ավելինԹուրքական խորհրդարանը հաջորդ քայլն է ձեռնարկել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունելու դեմ: «Զաման» օրաթերթի փոխանցմամբ, թուրք խորհրդարանականները «ամոթալի ցուցակ» են կազմում՝ դրանում ընդգրկելով «կոտորածներ իրականացրած» եվրոպական երկրները, այդ թվում` Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները: Նման ցուցակի համար ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը պնդում է Թուրքիայի խորհրդարանի Արդարադատության ենթահանձնաժողովը, որը քննարկում …
կարդալ ավելինՎայրէջք կատարելով Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում` միանգամից չես հասկանում Էռնեստ Հեմինգուեյի հայտնի նախադասության իմաստը. «Փարիզը մի տոն է, որ միշտ քեզ հետ է»: Այն ընկալելի է դառնում որոշ ժամանակ անց: Սակայն խոսքը միայն «Եվրոպայի մայրաքաղաքի» մշակութային մեծ հարստության մասին չէ. կյանքը Փարիզում եռում է, առօրյա ամեն մի մանրուք մարդուն ստիպում է ապրել լիարժեք կյանքով: …
կարդալ ավելին