աշխարհ

Բջջային կապ՝ օդում

17.11.2006

«Էմիրեյթս» ավիաընկերությունը հայտարարել է, որ հունվարից իր ուղեւորները հնարավորություն կունենան բջջային հեռախոսներից օգտվել թռիչքի ընթացքում: Ավիաընկերությունն ավելի քան 14 մլն դոլար է ծախսել` ստեղծելու համար այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բջջային հեռախոսների ազդանշաններին թույլ չեն տա խանգարել նավիգացիոն համակարգերի աշխատանքը:

կարդալ ավելին

Ծխախոտավաճառները ցույց են անում

17.11.2006

Ըստ «20Minutes» թերթի, Ֆրանսիայի ծխախոտ վաճառող շուրջ 31.000 կրպակներից 20.000-ի տերեր ցույցեր են կազմակերպել՝ կառավարությունից ակնկալելով փոխհատուցման ավելացում եւ «bar-tabac»-ներում ծխելու արգելքի հետաձգում։ Հիշեցնենք, որ վերջերս Ֆրանսիայում ընդունված օրենքի համաձայն, հասարակական վայրերում` ռեստորաններ, դիսկոտեկներ, բարեր, «ծխելն արգելվում է»: Օրենքը կկիրառվի 2008-ի հունվարից:

կարդալ ավելին

Թուրքիային եւս մեկ հնարավորություն տրվեց

17.11.2006

Ֆրանսիական «LIBERATION» թերթը` անդրադառնալով նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի` Թուրքիայի անդամակցության բանակցություններում առաջընթացի մասին զեկույցին, նշում է, որ քննադատելով Անկարային` որոշ խոստումներ չկատարելու համար, Եվրահանձնաժողովը չի դադարեցրել 2005-ին մեկնարկած բանակցությունները։ «Եվրահանձնաժողովը դեռ վաղ է համարում ճգնաժամ արձանագրել Թուրքիայի հետ հարաբերություններում, չնայած, որ զեկույցը քննադատական է»,- հայտնել են Բրյուսելից: ԵՄ-ն, մինչեւ դեկտեմբերի 16-ը, ժամանակ է տվել Անկարային` իր …

կարդալ ավելին

Վարչապետը «ներողություն է խնդրել»

17.11.2006

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարել է, որ Գազայի Բեյթ Հանուն քաղաքի հրետանային ռմբակոծությունը ցավալի սխալ է եղել: Օլմերտը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին անհապաղ հանդիպելու կոչ է արել: Միաժամանակ, Բեյթ Հանունում ավելի քան տասը հազար մարդ մասնակցել է 18 անմեղ զոհերի հուղարկավորությանը` «Աստված ավելի հզոր է, քան Իսրայելը եւ Ամերիկան» կոչերով: Փորձագետները կարծում են, որ Օլմերտի …

կարդալ ավելին

Իշխանությունները պարտվեցին

17.11.2006

Նախօրեին ԱՄՆ-ում կայացած Սենատի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընտրություններում նկատելի հաջողության է հասել դեմոկրատական կուսակցությունը: Դեմոկրատները մեծամասնություն են կազմել Ներկայացուցիչների պալատում եւ շատ մոտ են հաղթանակին նաեւ Սենատում: Ի դեպ, այս դեպքում դեմոկրատները չեն բացառել նաեւ, որ հնարավոր է բարձրացնեն նախագահ Ջորջ Բուշի իմպիչմենտի հարցը: Վերջին տասնամյակում առաջին անգամ ԱՄՆ-ի նահանգների մեծ մասը եւս կղեկավարեն …

կարդալ ավելին

Դեմոկրատները հաղթել են ընտրություններում. Ամերիկան կանգնած է նոր եվ աննախադեպ քաղաքական իրականության առջեւ

17.11.2006

«Արշավն ավարտված է: Դեմոկրատները պատրաստ են առաջնորդելու երկիրը»,- սրանք Կալիֆոռնիայի նահանգից ընտրված Նենսի Պոլոսիի խոսքերն են, ում արդեն անվանում են Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ: Առաջին կին առաջնորդն, ի դեպ, Ներկայացուցիչների պալատի ամբողջ կենսագրության ընթացքում: Նշենք, որ Նենսի Պոլոսին հայկական հանձնախմբին սատարող գործիչներից է: Եվ այսպես, Դեմոկրատներն այս ընտրություններում հաղթեցին: Նրանք մեծամասնություն են Ներկայացուցիչների պալատում, բայց …

կարդալ ավելին

Թուրքիան սկսել է բոյկոտել

17.11.2006

Կոսմետիկա արտադրող թուրքական «Յըլդըրըմ գրուպ» ընկերությունը, որը 24 տարի իր արտադրանքի համար օգտագործել է ֆրանսիական «Ֆրանսուա Պատրիկ» անվանումը, փոխել է այն՝ այդպիսով բողոքելով Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող ֆրանսիական օրինագծի դեմ: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հասան Յըլդըրըմը պարզաբանել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը «հարձակում է թուրքական հանրապետության պատմության եւ արժեքների նկատմամբ», …

կարդալ ավելին

ՌԴ-ն պատրաստ է աջակցել

17.11.2006

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին մեկնաբանել է ադրբեջանա-ռուսական հարաբերություններում առկա վիճակը: Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մ. Կամինինն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարեւոր տեղ է զբաղեցնում ռուս-ադրբեջանական երկխոսությունում: ՌԴ-ն այսուհետեւ էլ պատրաստ է աջակցել կողմերին «փոխզիջումային» լուծում գտնելու գործում: «Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը …

կարդալ ավելին

Կոչ Թուրքիային

17.11.2006

Երեկ Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել մինչեւ դեկտեմբերի կեսերը բացել իր նավահանգիստները կիպրոսյան նավերի համար: «Ստանձնած պարտավորությունների անթերի կատարման ձախողումը կազդի Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունների ողջ ընթացքի վրա»,- ասված է երեկ Բրյուսելում հրապարակված զեկույցում: Եվրահանձնաժողովը նաեւ Թուրքիայից պահանջել է վերանայել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրվել են մի շարք մտավորականներ, որոնց կարծիքը չի համընկել պաշտոնական …

կարդալ ավելին

ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթում են

17.11.2006

Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները պայքարում էին 101 տեղանոց Սենատի` 33 եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի համար: Բացի այդ, 36 նահանգներում տեղի են ունեցել նահանգապետի ընտրություններ, ընտրվել են նաեւ հազարավոր օրենսդիրներ նահանգային խորհրդարաններում: Ընտրություների արդյունքներով Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն են ստացել՝ ստանալով 227 մանդատ՝ հանրապետականների 195-ի դիմաց: Ներկայացուցիչների պալատի 13 տեղերի տերերը երեկվա դրությամբ …

կարդալ ավելին

Թուրքմենական գազի սակագինը կտրուկ աճել է

17.11.2006

Հիմա Ադրբեջանի համար ավելի՝ քան երբեւիցե դժվար կլինի «Գազպրոմի» հետ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանը դեռեւս մնում է Ռուսաստանից գազային կախվածության մեջ, ընդ որում, եթե 2005թ. Ադրբեջանը «երկնագույն վառելիքի» համար Ռուսաստանին վճարում էր հազար խմ-ի դիմաց 60 դոլար, ապա ընթացիկ տարում ադրբեջանական կողմն արդեն վճարում է 110 դոլար: Հիշեցնենք, որ վերջերս ԱՀՊՆԸ-ի (Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերություն) …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը կաջակցի՝ անկախ ընտրությունների արդյունքից

17.11.2006

Ամերիկյան արտաքին քաղաքականությունն անկախ ընտրությունների արդյունքից կշարունակի աջակցել Հայաստանում ժողովրդավարական հասարակության զարգացման եւ կայացման գործընթացին: Այդ մասին այսօր լրագրողներին հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին՝ ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության ընթացքին նվիրված միջոցառման ժամանակ: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընտրությունների արդյունքները կանդրադառնան ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ դիվանագետը նշել է, որ անհրաժեշտ է սպասել, …

կարդալ ավելին

Ճնշումներ գազի միջոցով

10.11.2006

Վրաստանը Ռուսաստանից 1000 խորանարդ մետրը 230 դոլարով գազ չի գնի: Հենց այսպիսի սակագին է սահմանել «Գազպրոմը», ինչի մասին հայտարարեց նրա ներկայացուցիչը: Այդ գնով գազ գնելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, որը սակագնի բարձրացումը համարում է քաղաքական որոշում. դրա օգտին է խոսում այն, որ տարածաշրջանի մյուս երկրների համար «երկնագույն վառելիքի» գինը մնացել …

կարդալ ավելին

«Կեցցե՛ ազգը։ Կեցցե՛ երկիրը։ Կորչե՛ն զավթիչները։ Կորչե՛ն լրտեսները։»

10.11.2006

Նոյեմբերի 5-ին, երեք տարի անց այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը մտան Բաղդադ եւ տապալեցին Սադամ Հուսեյնի բռնապետական ռեժիմը, իրաքյան դատարանը, որ ստեղծվել էր կառավարման 24 տարիների ընթացքում Իրաքի նախկին նախագահի կատարած հանցագործությունների հետաքննության համար, Հուսեյնին մեղավոր ճանաչեց մարդկության դեմ կատարած հանցանքների մեջ: Ընդունվեց խստագույն դատավճիռ` մահապատիժ կախաղանի միջոցով: «New York Times»-ի փոխանցմամբ` դատավճի իրականացումը …

կարդալ ավելին

«Չերեզ» Բրյուսել՝ Մոսկվա

10.11.2006

Երկօրյա այցով երեկ Իլհամ Ալիեւը մեկնել է Բրյուսել: Ըստ «Ինտերֆաքսի», Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն ասել է, որ այցի նպատակը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումն է: «Ադրբեջանի նախագահի այցը նպատակ է հետապնդում բարձրացնել Եվրամիության հետ հարաբերությունների մակարդակը բոլոր ոլորտներում, հատկապես «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում»,- ասել Մամեդովը` …

կարդալ ավելին

Վիճակը վատացել է

04.11.2006

Թուրքիայի իրավապաշտպան առաջատար կազմակերպությունը՝ Մարդու իրավունքների թուրքական ընկերակցությունը, հայտարարել է, որ 2005 թվականի համեմատությամբ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը վատթարացել է: Այս տարի Թուրքիայում 261 մարդ պատասխանատվության է կանչվել կարծիք հայտնելու համար, մինչդեռ 2005-ին նման մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել 192 մարդու նկատմամբ: «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը հաջորդ շաբաթ …

կարդալ ավելին

Հեղաշրջման փորձ

04.11.2006

Ղրղըզստանի վարչապետ Ֆելիքս Կուլովը երեկ հայտարարել է, թե իշխանություններն ապացույցներ ունեն, որ ընդդիմությունը մտադրվում է զավթել պետական հաստատությունները եւ հեղաշրջում իրականացնել: Վարչապետը հրապարակել է մի ձայնագրություն, որը, նրա վկայությամբ, հաստատում է, որ ընդդիմության առաջնորդները հեռախոսով քննարկել են հեղաշրջման ծրագրերը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ երեկ մոտ 2 հազար ցուցարարներ երթ են կազմակերպել դեպի պետական հեռուստաընկերություն: Հեռուստաընկերությունը համաձայնել …

կարդալ ավելին

Վիճակը վատթարացել է

04.11.2006

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնն առողջական վիճակի վատթարացման պատճառով երեկ տեղափոխվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Շարոնի սրտի վիճակի վատթարացման պատճառ է դարձել վարակը: Իսրայելի նախկին վարչապետը կաթվածահար է եղել հունվարի 4-ին եւ մինչ օրս գիտակցության չի եկել:

կարդալ ավելին

Կեղծ դոլարներ

04.11.2006

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը Ռուսաստանի, Վրաստանի եւ Իսրայելի գործընկերների հետ միասին քննում է ամերիկյան դոլարների կեղծման գործը, որի հետքերը տանում են Կովկաս: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, այդ տեղեկատվությունն ամփոփված է ԱՄՆ-ի սահմաններից դուրս ամերիկյան թղթադրամների օրինական օգտագործման եւ կեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի վերոհիշյալ ծառայության, Ֆինանսների նախարարության եւ Դաշնային ռեզերվային (բանկային) համակարգի համատեղ զեկույցում: Համաձայն փաստաթղթի, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հիմքեր …

կարդալ ավելին

Ուզում են միանալ

04.11.2006

Վրացական «Ռեզոնանսի» թերթը տեղեկացնում է, որ Հայֆայում էներգետիկ համաժողովի ժամանակ Իսրայելի ենթակառույցի նախարար Բենիամին Բեն Էլիզերն ասել է, թե իր երկիրը խնդրում է քննարկել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարին Իսրայելի միանալու հնարավորությունը: «Իսրայելը պատրաստ է միանալ ոչ միայն այդ նախագծին, այլ նաեւ ասիական ուղղությամբ կասպիական էներգակիրների տեղափոխման նախագծերին»,- ասել է իսրայելցի պաշտոնյան: Հիշեցնենք, որ վերջերս «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան»-ին միացավ նաեւ …

կարդալ ավելին