Վիճակը վատացել է

04/11/2006

Թուրքիայի իրավապաշտպան առաջատար կազմակերպությունը՝ Մարդու իրավունքների թուրքական ընկերակցությունը, հայտարարել է, որ 2005 թվականի համեմատությամբ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը վատթարացել է: Այս տարի Թուրքիայում 261 մարդ պատասխանատվության է կանչվել կարծիք հայտնելու համար, մինչդեռ 2005-ին նման մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել 192 մարդու նկատմամբ: «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը հաջորդ շաբաթ հրապարակվելիք Թուրքիայի անդամակցության գործընթացին վերաբերող զեկույցում Անկարային քննադատելու է ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: