Ըստ «20Minutes» թերթի, Ֆրանսիայի ծխախոտ վաճառող շուրջ 31.000 կրպակներից 20.000-ի տերեր ցույցեր են կազմակերպել՝ կառավարությունից ակնկալելով փոխհատուցման ավելացում եւ «bar-tabac»-ներում ծխելու արգելքի հետաձգում։ Հիշեցնենք, որ վերջերս Ֆրանսիայում ընդունված օրենքի համաձայն, հասարակական վայրերում` ռեստորաններ, դիսկոտեկներ, բարեր, «ծխելն արգելվում է»: Օրենքը կկիրառվի 2008-ի հունվարից: