Ղրղըզստանի վարչապետ Ֆելիքս Կուլովը երեկ հայտարարել է, թե իշխանություններն ապացույցներ ունեն, որ ընդդիմությունը մտադրվում է զավթել պետական հաստատությունները եւ հեղաշրջում իրականացնել: Վարչապետը հրապարակել է մի ձայնագրություն, որը, նրա վկայությամբ, հաստատում է, որ ընդդիմության առաջնորդները հեռախոսով քննարկել են հեղաշրջման ծրագրերը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ երեկ մոտ 2 հազար ցուցարարներ երթ են կազմակերպել դեպի պետական հեռուստաընկերություն: Հեռուստաընկերությունը համաձայնել է ամեն օր եթերաժամ տրամադրել ընդդիմությանը: Բիշքեկի կենտրոնում հավաքված ցուցարարներն արդեն երրորդ օրն է՝ պահանջում են նախագահի եւ վարչապետի հրաժարականը: