Կոսմետիկա արտադրող թուրքական «Յըլդըրըմ գրուպ» ընկերությունը, որը 24 տարի իր արտադրանքի համար օգտագործել է ֆրանսիական «Ֆրանսուա Պատրիկ» անվանումը, փոխել է այն՝ այդպիսով բողոքելով Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող ֆրանսիական օրինագծի դեմ: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հասան Յըլդըրըմը պարզաբանել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը «հարձակում է թուրքական հանրապետության պատմության եւ արժեքների նկատմամբ», եւ հայտարարել է, որ իրենք այլեւս չեն օգտագործելու ֆրանսիական ապրանքանիշը՝ այն փոխարինելով MW անվանմամբ: «Մենք կարող էինք կոսմետիկա արտադրող միջին մակարդակի ընկերություն հիմնել այն փողով, որը ծախսել ենք մեր անվանումը փոխելու վրա: Բայց մենք չէինք կարող անտարբեր մնալ ֆրանսիական խորհրդարանում ընդունված հայկական օրինագծի նկատմամբ»,- ասել է Յըլդըրըմը: