Համաձայն «Եվրոբարոմետր» գործակալության անցկացրած հարցման արդյունքների, Եվրամիության հետագա ընդլայնմանը դեմ է բրիտանացիների, ֆրանսիացիների ու գերմանացիների մոտ 70%-ը: Հարցումն անցկացվել է Եվրամիության անդամ 25 պետությունների եւ թեկնածու երկրների քաղաքացիների շրջանում: Եվրամիության ընդլայնման օգտին են հանդես գալիս կառույցին նոր անդամակցած պետությունների եւ Հարավային Եվրոպայի երկրների բնակիչները: Լեհերի` 76, սլովենացիների` 74, հույների` 71 եւ կիպրոսցիների 66%-ը համարում է, …
կարդալ ավելինՆախօրեին, 93 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի 38-րդ եւ միակ չընտրված նախագահ Ջերալդ Ֆորդը: Նա ԱՄՆ նախագահի պարտականությունները ստանձնել էր 1974 թվականի օգոստոսին, երբ հրաժարական էր տվել Ռիչարդ Նիքսոնը: Ֆորդը պաշտոնավարել է մինչեւ 1976 թվականի նոյեմբեր, երբ նախագահական ընտրություններում զիջել է Ջիմի Քարթերին: Շատերի կարծիքով՝ Ֆորդի պարտության պատճառ են դարձել Ռ. Նիքսոնին անվերապահ ներում շնորհելը …
կարդալ ավելինԵրեկ Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնը հայտարարել է, թե իրեն կախաղան են բարձրացնելու որպես զոհի, եւ կոչ է արել իրաքցի նախկին հպատակներին` «միաբանվել ընդդեմ թշնամիների»: Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի Գերագույն դատարանի Վճռաբեկ պալատը հաստատել է Հուսեյնի նկատմամբ նոյեմբերի 5-ին կայացված մահապատժի դատավճիռը: Ըստ CNN-ի, Գերագույն դատարանի վճիռը վերջնական է, եւ Իրաքի օրենսդրության համաձայն, Հուսեյնի մահապատիժն …
կարդալ ավելինՍկսվել է 2006թ. վերջին շաբաթը: Ճիշտ ժամանակն է հետադարձ հայացք ձգել անցնող տարվա վրա եւ մատնանշել այն իրադարձությունները, որոնք պատմական եղան աշխարհի եւ միջազգային հարաբերությունների համար, իհարկե, մեր տեսանկյունից: Սկսենք հաջորդականորեն: Նախ` սրացման գագաթնակետին հասավ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, երբ միջազգային դիտորդների կողմից «արդար եւ ազատ» որակված Պաղեստինի օրենսդիր մարմնի ընտրություններում հաղթանակ տարավ ծայրահեղական «Համաս» խմբավորումը, …
կարդալ ավելին«Անհիմն հայկական գաղափարների դեմ անհրաժեշտ է համընդհանուր պայքար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը` պատասխանելով «Մայր հայրենիք» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Զյուհեիր Ամբերի հարցին: «Այսպես կոչված, հայկական գաղափարներին առնչվող իրողությունները հասկանալու համար իմ գլխավորած գերատեսչությունը բազմակողմանի աշխատանք է իրականացրել, սակայն այդ պայքարում անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ գործում իրենց ջանքերը …
կարդալ ավելինՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ Իրանի միջուկային խնդիրը սերտորեն կապված է տարածաշրջանային եւ համաշխարհային շատ այլ հիմնախնդիրների հետ: «Կոչ եմ անում Իրանի ղեկավարությանը` վերադառնալ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, եւ «Վեցյակի» մյուս անդամների հետ բանակցային գործընթաց»,- «ABC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախօրեին հայտարարել է Պան …
կարդալ ավելինՄոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերություններն արդեն քիչ են պետական հիշեցնում: Առանձին վերցված քաղաքական հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է: Բավական է հիշել, որ արտգործնախարարների մակարդակով իրար են հետեւում փոխադարձ մեղադրանքներն արտաքին քաղաքականության անբարոյականության մեջ եւ մենթալիտետների անհամատեղելիության մասին: Առանձին վերցված տնտեսական հարաբերությունների մասին, թեեւ տվյալ պահին դրանք բացակայում են, հենց թեկուզ այն պատճառով, որ տնտեսական որոշումների մեծ …
կարդալ ավելին«Բեսլանի ահաբեկչությունը կազմակերպել են Մասխադովը, Բասաեւը եւ Աբու-Ձեյթը, նրանք բոլորը վերացված են»,- ասված է ահաբեկչության հետաքննության նպատակով ՌԴ խորհրդի ստեղծած հանձնաժողովի գործունեության ամփոփիչ զեկույցում: Վերացվել է դպրոցը գրաված 31 ահաբեկիչ, ողջ է մնացել միայն Կուլաեւը, ով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ըստ «Նովոստիի», հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ պայթյունը Բեսլանի դպրոցում, որտեղ 2004թ. սեպտեմբերին զինյալները …
կարդալ ավելինՊաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վրացի գործարարներին կոչ է արել ընդլայնել գործունեությունը Թուրքիայում: Ըստ «Նովոստի Գրուզի»-ի, նա հայտարարել է, որ «դրա համար արդեն ստեղծվել է համապատասխան բիզնես մթնոլորտ»: Մ. Սահակաշվիլու խոսքերով, դեռեւս երկու տարի առաջ Թուրքիայում անվստահությամբ էին վերաբերվում Վրաստանի եւ վրացի գործարարների նկատմամբ, սակայն այսօր «բիզնես-մթնոլորտը փոխվել է, ստեղծվել է օրենսդրական …
կարդալ ավելին«APA»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ասել է, թե Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության վերջին նիստում ամփոփիչ կոմյունիկեի ստորագրումը ձախողվել է Հայաստանի մեղքով: Ըստ day.az-ի, Վրաստանն առաջարկել է այդ փաստաթղթում կետ մտցնել Ռուսաստանում վրացիների եւ Կովկասի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ այլատյացության դրսեւորումների մասին, իսկ Հայաստանն առաջարկել է «Ռուսաստանում» բառը փոխարինել «մի շարք երկրներում» արտահայտությամբ, ինչից …
կարդալ ավելինՎրաստանի եւ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների մեծ մասի համար 2007թ. ռուսական գազի գինը ձեւավորվել է` ելնելով միջին գներից` ըստ «Գազպրոմի» բոլոր եվրոպական պայմանագրերի` հաշվի առնելով փոխադրման ծախսերը: Ըստ ՌԲԿ-ի, «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովն այդպես է մեկնաբանել Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեի այն հայտարարությունը, թե Վրաստանը գազի դիմաց «քաղաքական գին» չի վճարի: Ինչպես նշել …
կարդալ ավելինԸստ «APA»-ի, դեկտեմբերի 26-ին Ադրբեջան կայցելի Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը: Այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ժամանակ Ուկրաինայի վարչապետն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
կարդալ ավելինՄիջուկային զենքի տարածման խնդիրը շարունակում է մնալ միջազգային հանրությանը հուզող առաջնային մարտահրավեր: Իրանի եւ Հս. Կորեայի շուրջ ստեղծված ներկայիս դրությունը, թերեւս, հանդիսանում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր հաստատված հարաբերական կայունության խաթարման հզորագույն պոտենցիալ ունեցող իրավիճակ: Սակայն Իրանի եւ Հս. Կորեայի «միջուկային դոսյեի» միջեւ կա հստակ տարբերություն. իրանական կողմը, գտնվելով բանակցությունների հարթակին, վարում է բավականին զգուշավոր …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթվա վերջին Սուխումում մեծ թափով անցավ Աբխազ-աբազին ժողովրդի համաշխարհային կոնգրեսը, որտեղ մի շարք հետաքրքիր հայտարարություններ հնչեցին: Ֆորումի մասնակիցներից մեկն Աբխազիայի ղեկավարությանը կոչ արեց դիմել վրաց ժողովրդին, որպեսզի նա (ժողովուրդը) ազդի Վրաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք (իշխանությունները) հրաժարվեն Աբխազիան Վրաստանի կազմ մտցնելու նկրտումներից: Մի կողմ թողնենք այս գաղափարի անհեթեթությունը: Սա նույնն է, թե, ասենք, Ստեփանակերտում …
կարդալ ավելինԱՄՆ-ում լույս տեսնող հեղինակավոր «Time» հանդեսը հայտարարել է «Տարվա մարդ» մրցույթի արդյունքները, համաձայն որի` 2006 թվականի մարդ է ընտրվել մոլորակի ցանկացած բնակիչ: «Time»-ն իր ընտրությունը բացատրել է ինտերնետի աննախադեպ զարգացման եւ տարածման հանգամանքով: Միաժամանակ «Time»-ը նաեւ որոշել է, թե հայտնի մարդկանցից ով չի արժանացել «Տարվա մարդ» կոչմանը: Նրանցից մի քանիսը հայտնի են նաեւ ինտերնետի նկատմամբ …
կարդալ ավելինԿուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն մահամերձ է։ Ըստ «Վաշինգտոն փոստի»՝ Կաստրոյին հաշված ամիսներ են մնացել։ Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից Կաստրոն նախագահական լիազորությունները փոխանցել է իր կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին:
կարդալ ավելինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել՝ «դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով» Հայաստանում երկրի դեսպանատան բացման վերաբերյալ: Նա հրամանագիր է ստորագրել նաեւ Կատարում դեսպանատան բացման, ինչպես նաեւ Սինգապուրում եւ Նիդեռլանդներում դիվանագիտական առաքելությունների վերակազմավորման վերաբերյալ: Հրամանագրերն ուժի մեջ կմտնեն 2007թ. հունվարի 1-ից:
կարդալ ավելինԱբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը կարծում է, որ իր երկրի զարգացման վրա վատ անդրադարձ է ունեցել վրացական շրջափակումը։ «Վրաստանն Աբխազիային պատճառել է 13 միլիարդ դոլարի նյութական վնաս։ Իսկ եթե հաշվենք շրջափակման արդյունքում Աբխազիային հասցված տնտեսական վնասը, ապա նշված գումարը զգալիորեն կբարձրանա»,- ասել է Բագապշը՝ ավելացնելով, որ վերջին շրջափակումն առաջին հերթին խաղաղ բնակչությանը բերեց ծայրահեղ աղքատության։
կարդալ ավելին«Վրաստանը չի վճարելու գազի դիմաց քաղաքական գինը, որն առաջարկում է «Գազպրոմը»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ռուսական կողմը բարձրացրեց գազի գինը եւ դա բացատրեց շուկայական սկզբունքներով, սակայն վստահեցնում եմ բոլորին, որ առաջարկվող գինը որեւէ ընդհանուր բան չունի տնտեսագիտական հաշվարկների հետ՝ դա քաղաքական գին է»,- ասել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահը հավաստիացրել է, …
կարդալ ավելին«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ՝ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում ընթացող հանդիպման ժամանակ հաստատել են Արտգործնախարարների կոմիտեի որոշումը` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ: Երկուշաբթի օրը Եվրամիության Արտգործնախարարների կոմիտեն ընդունել էր բանակցությունները 35 կետերից 8-ի շուրջ սառեցնելու մասին որոշում, քանի որ Թուրքիան հրաժարվում է կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար բացել իր նավահանգիստները եւ օդանավակայանները:
կարդալ ավելին