Հաստատեցին

22/12/2006

«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ՝ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում ընթացող հանդիպման ժամանակ հաստատել են Արտգործնախարարների կոմիտեի որոշումը` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ: Երկուշաբթի օրը Եվրամիության Արտգործնախարարների կոմիտեն ընդունել էր բանակցությունները 35 կետերից 8-ի շուրջ սառեցնելու մասին որոշում, քանի որ Թուրքիան հրաժարվում է կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար բացել իր նավահանգիստները եւ օդանավակայանները: