աշխարհ

Բանկիրը մեղադրվում է

21.01.2007

Երեկ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը բանկիր Ալեքսեյ Ֆրենկելին մեղադրանք է առաջադրել երկրի Կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովի սպանությունը կազմակերպելու համար: Ըստ «Նովոստի» գործակալության, Ա. Ֆրենկելի փաստաբան Իգոր Տրունովը հայտնել է, որ մեղադրանքն առաջադրվել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 33 հոդվածով՝ «սպանության կազմակերպում», եւ, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը: Ֆրենկելը ձերբակալվել է հունվարի 11-ի գիշերը: Հիշեցնենք, …

կարդալ ավելին

Ադրբեջանը հայտարարում է

21.01.2007

Ադրբեջանական «Trend» գործակալությունը տարածել է այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը, որում ասվում է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի իրականացումը «տարածաշրջանում անշեղ զարգացման, կայունության եւ բարեկեցության հող կստեղծի»: Հայտարարությունում նաեւ նշված է, թե նոր երկաթուղին կծառայի տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի զարգացմանը՝ ուղղված եվրասիական տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում անշեղ զարգացմանը եւ անվտանգությանը, տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային …

կարդալ ավելին

Ասում է՝ ասել են՝ աղետ է

21.01.2007

Ադրբեջանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության առաջին քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել է, թե ԵԱՀԿ-ի գնահատող առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում հրդեհները գնահատել է «բնապահպանական աղետ»: Ըստ Խ. Իբրահիմի, «փաստաթղթում ճանաչվում է Ադրբեջանի հրդեհված տարածքներում կենսաբազմազանությանը, էկոհամակարգին, հողին հասցված վնասը, այն, որ հրդեհների հետեւանքով ստեղծվել են բնակչության նորմալ կենսագործունեությանը չհամապատասխանող պայմաններ»: Նշելով, թե ՄԱԿ-ի Գլխավոր …

կարդալ ավելին

Մահացել է հայամետ հրեան

21.01.2007

Հունվարի 16-ի առավոտյան 57 տարեկան հասակում մահացել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր, Իսրայել-Հայաստան խորհրդարանական խմբի երկարամյա ղեկավար Յուրի Շտեռնը: Շտեռնը Կնեսետի պատգամավոր էր 1996-ից: Հեղինակել է բազմաթիվ օրինագծեր, 17-րդ գումարման Քնեսետի կազմում նաեւ գլխավորում էր Իսրայելի քրիստոնեական համայնքների հետ փոխհարաբերությունների զարգացման հանձնաժողովը: Մի քանի անգամ եղել է Հայաստանում: Նա հայ-իսրայելական փոխհարաբերությունների խորացման, Հայոց ցեղասպանության հարցը երկրի …

կարդալ ավելին

Նախագահի սեւամորթ թեկնածուն

21.01.2007

Ամերիկացի սեւամորթ դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին: 45-ամյա Օբամայի հայրը սեւամորթ քենիացի է, մայրը՝ սպիտակամորթ ամերիկուհի: Դեմոկրատական կուսակցությունում նա համարվում է սենատոր Հիլարի Քլինթոնի հիմնական մրցակիցը՝ նախագահության թեկնածու դառնալու համար պայքարում: Եթե Օբաման դառնա ԱՄՆ-ի նախագահ, նա կլինի սեւամորթ առաջին նախագահը:

կարդալ ավելին

Կալանվել են

21.01.2007

Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ֆինանսական ոստիկանության վարչության աշխատակիցները կալանել են Ախալքալաքի շրջանային սպառողական միության ղեկավար անձանց: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Ֆինանսների նախարարության Ֆինանսական ոստիկանության Հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Տեղեկատվության համաձայն, Ախալքալաքի շրջանային սպառողական միության նախագահ Արթուր Գաբրիելյանը եւ նրա տեղակալ Վահան Փալանջյանը, չարաշահելով լիազորությունները, պատրաստում էին կեղծ փաստաթղթեր, որոնց միջոցով ի վնաս փայատերերի վաճառում էին …

կարդալ ավելին

Swissair-ն ունեցել է $13,7 մլրդ պարտք

21.01.2007

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում սկսվել Է Swissair ազգային ավիաընկերության նախկին ղեկավարների նկատմամբ դատավարությունը Շվեյցարիայի պատմության մեջ խոշորագույն սնանկացման գործով: Ըստ RSR ռադիոկայանի` երեքշաբթի առավոտյան Բյուլախ քաղաքի (Ցյուրիխի կանտոն) օկրուգային դատարանի առջեւ են կանգնել Swissair-ի այն 19 նախկին գլխավոր կառավարիչներից, տնօրենների խորհրդի անդամներից եւ խորհրդատուներից առաջինները, որոնք մեղադրվում են ընկերության վատ կառավարման մեջ, ինչն էլ 2001թ. հանգեցրել …

կարդալ ավելին

2 մլն դեռահասներ անգրագետ են

21.01.2007

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկն անչափահասների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն է: Գեներալ Ռաշիդ Նուրգալիեւը հայտնել է, որ ամենամոտավոր հաշվարկներով այժմ Ռուսաստանում կան ավելի քան 700 հազար որբ երեխաներ, 2 մլն դեռահասներ անգրագետ են, իսկ ավելի քան 6 միլիոն անչափահասներ ապրում են սոցիալապես անապահով պայմաններում:

կարդալ ավելին

Հակաօդային պաշտպանություն տարածաշրջանում

17.01.2007

Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգը կստեղծվի մոտ ժամանակներս եւ կդառնա Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում համանման կոալիցիոն ռազմական կառույցների նախատիպը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Այտեչ Բիժեւը: «Վստահ եմ, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարության մակարդակով շուտով կստորագրվի համաձայնագիր, որը ՌԴ-ի եւ Բելառուսի …

կարդալ ավելին

Մի քանի ամսից

17.01.2007

Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները համաձայնեցրել են Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության նախագծի մանրամասները եւ արձանագրություն են ստորագրել դրա իրացման մասին: Ինչպես հունվարի 13-ին Թբիլիսիում կայացած դռնփակ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն, արդեն համաձայնեցված են բոլոր մանրամասները, եւ մոտ ժամանակներս ստորագրված արձանագրությունը կուղարկվի երեք երկրների կառավարություններին, որոնք վերջնական տեսքի կբերեն համաձայնագիրը: Դրանից …

կարդալ ավելին

ԱՊՀ – 2007

17.01.2007

Դատելով որոշ նշաններից՝ ԱՊՀ-ի համար 2007-ը կարող է վերջինը լինել: Միջպետական ալյանսի քաղաքական արդյունավետության վրա վաղուց է խաչ քաշված: Այժմ խաչ է քաշվում փոխշահավետ տնտեսական կապերի վրա: Թեեւ, եթե վերանանք քաղաքական կոռեկտությունից, ապա ԱՀՊ-ի ստեղծման հենց սկզբից փոխշահավետ տնտեսական կապերի տակ նկատի էր առնվում միայն մի բան՝ մյուս բոլոր անդամ-երկրների կողմից Ռուսաստանին օգտագործելը: Խոսքը վերաբերում …

կարդալ ավելին

Առաջ՝ դեպի միջնադար

17.01.2007

Հիսուս Քրիստոսի ծննդյան 2006-րդ տարվա վարագույրից առաջ կյանքից հեռացան միանգամից երեք բռնակալներ՝ Պինոչետը, Թուրքմենբաշին ու Սադամ Հուսեյնը: Աշխարհի ուշադրությունը, սակայն, առավել կենտրոնացած էր Իրաքի բռնակալ Սադամ Հուսեյնի վրա, որը կախաղան հանվեց Բաղդադում: Ինչ խոսք, նրան կարելի էր այն աշխարհ ուղարկել միջնադարում առավել ընդունված եւ հարգի միջոցով, ասենք, կապելով ձիու պոչից ու բաց թողնելով Իրաքի տափաստաններում: …

կարդալ ավելին

7,1 կիլոգրամանոց նորածին

17.01.2007

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի վկայությամբ՝ Լեհաստանի Շեցին քաղաքում ծնվել է մի երեխա, որի քաշը 7,1 կիլոգրամ է: Ըստ բժիշկների, նման քաշ երեխաները սովորաբար ունենում են 6-7 ամսական հասակում: Երեխայի անունը Կասպեր է: Նրան ծննդատանը հնարավոր չի եղել կշռել, որովհետեւ ծննդատան կշեռքի առավելագույնը 5 կիլոգրամն է եղել: Կասպերն իր ծնողների 4-րդ զավակն է:

կարդալ ավելին

Ճանապարհը բացվել է

17.01.2007

Երեկ գիշերը բացվել է Ռուսաստան-Անդրկովկաս մայրուղին, որը 5 օր շարունակ փակված էր վրացի վարորդների կողմից: Ռուս-վրացական սահմանին կուտակվել էին մանդարինով բեռնված մոտ 70 բեռնատար, որոնց Ռուսաստանը թույլ չէր տալիս հատել սահմանը` պատճառաբանելով ապրանքի անորակությունը: Ըստ «Ֆրանսպրեսի», գիշերը մաքսատան աշխատակիցներին հաջողվել է վերացնել արգելափակումը, երբ իրավապահ մարմինները ձերբակալել են երեք կանանց, ովքեր կասկածվում են արգելափակումը սադրելու …

կարդալ ավելին

Վրաստանը հրաժարվել է

17.01.2007

Վկայակոչելով Հայաստանի Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանին՝ «ԱՌԿԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանը հրաժարվել է Հայաստանից ներմուծվող էլեկտրաէներգիայից: Լ. Հարությունյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերին Վրաստանը ներկայացրել էր էլեկտրաէներգիա գնելու հայտ, սակայն հետագայում այդ հայտը չի հաստատել: Դրա պատճառը նախարարությանը հայտնի չէ: Այժմ Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիա չի արտահանվում: Միաժամանակ Վրաստանը երեկվանից սկսել է գազ ստանալ Ադրբեջանից, որը …

կարդալ ավելին

Հնարավոր է՝ գնան բանակ

16.01.2007

Եվրամիությանը Կիպրոսի անդամակցության արդյունքում հնարավոր է, որ Կիպրոսի հայերը, ովքեր մինչ օրս մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին ազատված էին պարտադիր ծառայությունից, այսուհետ զորակոչվեն բանակ: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ՝ Կիպրոսի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ձգտելու է չեղյալ հայտարարել կառավարության այն որոշումը, որով փոքրամասնությունների ներկայացուցիչներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից: Նախարարության մշտական քարտուղար Պետրոս Կարեկլասը լրագրողներին հայտնել է, …

կարդալ ավելին

Դադարեցնում է

29.12.2006

Նոր տարվանից Ադրբեջանի իշխանությունները դադարեցնում են երկրում երկու ռուսական հեռուստաալիքների՝ Առաջին ալիքի եւ «Ռոսիայի» հեռարձակումը։ Ադրբեջանում չի հեռարձակվի նաեւ թուրքական երկու ալիք։ Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ղեկավար Նուշիրվան Մահերամլիի խոսքերով՝ այսպիսով Բաքուն նպատակ ունի խթանել երկրում ազգային հեռուստատեսության զարգացմանը։ «Այս ամենի տակ պետք չէ քաղաքական ենթատեքստ տեսնել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ …

կարդալ ավելին

Պուտինը՝ տարվա քաղաքական գործիչ

29.12.2006

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հարցում է կազմակերպել ռուսաստանցիների միջեւ եւ պարզել, որ այս տարվա Ռուսաստանի թիվ մեկ քաղաքական գործիչ է ճանաչվել նախագահ Վլադիմիր Պուտինը (76 տոկոս): Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Վլադիմիր Ժիրինովսկին եւ փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն համարվել է տարվա մարզիկը: Տարվա դերասանուհի է ճանաչվել վերջերս մահացած Լյուբով Պոլիշչուկը: Լավագույն երգիչ …

կարդալ ավելին

Տոնածառը շրջվել է

29.12.2006

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում փոթորիկն այս գիշեր տապալել է կենտրոնական տոնածառը, որի բարձրությունը հասնում էր 25 մետրի: Սա երկրի գլխավոր տոնական ծառն էր, որը խորհրդանշում էր Ամանորը: Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ…

կարդալ ավելին

Ադրբեջանը հավակնում է

29.12.2006

Day.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել Ադրբեջանի` 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու առաջադրելու նախաձեռնությամբ: Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովն էլ ասել է, թե ադրբեջանցի մարզիկներն արդեն սկսել են նախապատրաստվել 2008 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիադային: Ավարտվող տարին մարզական առումով ռեկորդային է եղել Ադրբեջանի համար, որի ներկայացուցիչները տարբեր մրցումներում նվաճել …

կարդալ ավելին