Մահացել է հայամետ հրեան

21/01/2007

Հունվարի 16-ի առավոտյան 57 տարեկան հասակում մահացել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր, Իսրայել-Հայաստան խորհրդարանական խմբի երկարամյա ղեկավար Յուրի Շտեռնը: Շտեռնը Կնեսետի պատգամավոր էր 1996-ից: Հեղինակել է բազմաթիվ օրինագծեր, 17-րդ գումարման Քնեսետի կազմում նաեւ գլխավորում էր Իսրայելի քրիստոնեական համայնքների հետ փոխհարաբերությունների զարգացման հանձնաժողովը: Մի քանի անգամ եղել է Հայաստանում: Նա հայ-իսրայելական փոխհարաբերությունների խորացման, Հայոց ցեղասպանության հարցը երկրի օրենսդիր եւ գործադիր մարմիններում քննարկելու անհրաժեշտության պաշտպաններից մեկն էր: