Կալանվել են

21/01/2007

Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ֆինանսական ոստիկանության վարչության աշխատակիցները կալանել են Ախալքալաքի շրջանային սպառողական միության ղեկավար անձանց: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Ֆինանսների նախարարության Ֆինանսական ոստիկանության Հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Տեղեկատվության համաձայն, Ախալքալաքի շրջանային սպառողական միության նախագահ Արթուր Գաբրիելյանը եւ նրա տեղակալ Վահան Փալանջյանը, չարաշահելով լիազորությունները, պատրաստում էին կեղծ փաստաթղթեր, որոնց միջոցով ի վնաս փայատերերի վաճառում էին շրջանային սպառողական միությանը պատկանող ունեցվածքը: Ֆինանսական ոստիկանության տվյալներով, խարդախությունների միջոցով նրանց հաջողվել է վաճառել 31 օբյեկտ:

Ձերբակալվածներին տեղափոխել են նախնական կալանքի խուց: