Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հարցում է կազմակերպել ռուսաստանցիների միջեւ եւ պարզել, որ այս տարվա Ռուսաստանի թիվ մեկ քաղաքական գործիչ է ճանաչվել նախագահ Վլադիմիր Պուտինը (76 տոկոս): Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Վլադիմիր Ժիրինովսկին եւ փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն համարվել է տարվա մարզիկը: Տարվա դերասանուհի է ճանաչվել վերջերս մահացած Լյուբով Պոլիշչուկը: Լավագույն երգիչ է ճանաչվել Դիմա Բիլանը, իսկ լավագույն գրող՝ Դարյա Դոնցովան: