աշխարհ

Բուշն անդրդվելի է

13.02.2007

Ջորջ Բուշի վարչակազմը Կոնգրեսից 34,6 մլրդ դոլար է պահանջել Ազգային անվտանգության նախարարության կարիքների համար: Այս թիվը տեղ է գտել 2008թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, որն ուղարկվել է օրենսդիրներին: Այս ֆինանսական տարվա համեմատությամբ գումարի ավելացումը կազմել է 8%: Փետրվարի 8-ին Բուշն այցելել էր Ազգային անվտանգության նախարարություն՝ նրա ղեկավարության հետ քննարկելու այս ուժային գերատեսչության աշխատանքի առաջնային ուղղությունները: …

կարդալ ավելին

Նավթը թանկացել է

13.02.2007

Նյու Յորքի ապրանքային սակարանում նավթը զգալիորեն թանկացել է: Փետրվարի 8-ին առեւտրաշրջանի փակվելու պահին մարտին «սեւ ոսկու» մատակարարման ապառնագրերը կնքվում էին բարելի դիմաց 59,71 դոլարի հաշվարկով: Դա 2 դոլարով ավելի է անցյալ շաբաթվա համանման ցուցանիշից:

կարդալ ավելին

ԱՄՆ-ը չի հերքում, որ 1,5 միլիոն մարդ է զոհվել

09.02.2007

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե ղարաբաղյան բանակցություններում կողմերի դիրքորոշումները մոտեցել են, բայց լիակատար համաձայնություն չկա: «Նրանք մոտ են, շատ մոտ են, բայց ես չէի ասի, որ 100%-անոց համաձայնություն կա հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Բրայզան: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ կողմերը համաձայնության գան Հայաստանի …

կարդալ ավելին

Թուրքիան կօգնի Ադրբեջանին

09.02.2007

Թուրքիան կշարունակի Ադրբեջանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը: Նա նշել է երկու պետությունների միջեւ առկա ամուր կապերի մասին` ընդգծելով, որ Թուրքիան այսուհետ էլ Ադրբեջանին համակողմանի օգնություն ցույց կտա բոլոր բնագավառներում, այդ թվում՝ եվրաատլանտյան տարածությանն ինտեգրվելուն:

կարդալ ավելին

Բողոքել է Կոնդիին

09.02.2007

Հայոց ցեղասպանության օրինագծի` ԱՄՆ Կոնգրեսում հավանական ընդունման դեմ ձեռնարկումներով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլն ԱՄՆ իր գործընկեր Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ցանկանում են նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Ըստ թուրքական «Միլիեթի», Գյուլն ասել է, որ «գոհ չեն» ներկա իրավիճակից եւ «թուրքական կողմը նույնպես որոշ դրական քայլերի է …

կարդալ ավելին

Թռուցիկներ «Կոկա-կոլայի» եւ «Պեպսիի» դեմ

09.02.2007

Ադրբեջանի հյուսիսային շրջաններում Կոկա-կոլայի» եւ «Պեպսիի» անվանունների շուրջ թռուցիկներ են տարածվել: Ըստ «ԱզերիՊրես»-ի՝ թռուցիկներում ասվում է, որ «Կոկա-կոլայի» անվանման հակառակ ընթերցումը նշանակում է «Մուհամեդ չկա, Մեքքա չկա», իսկ «Պեպսիի» հակառակ ընթերցումը` «Յուրաքանչյուր վճարում Իսրայելի անվտանգության համար է»: Թռուցիկի տեքստի վերջում առաջարկվում է այն տարածել եւ ասվում է, որ դա կատարողները մասնակցություն կցուցաբերեն իսլամի թշնամիների դեմ …

կարդալ ավելին

Դինքին դեռ դատում են

09.02.2007

Նախօրեին՝ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից գրեթե երեք շաբաթ անց, Ստամբուլի Շիշլի թաղամասի դատարանում վերսկսվել է նրա դեմ դատավարությունը: Դինքին մեղադրում էին Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Դինքը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել վեց ամսվա պայմանական ազատազրկման: Նախօրեին Շիշլիի դատարանը լուծարել է հայցվոր կողմին՝ պնդելով, որ հայց ներկայացրած 15 …

կարդալ ավելին

Բուշը եւս 21.500 մարդ է ուղարկում Իրաք

09.02.2007

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ռոբերտ Գեյթսը վստահ է Սպիտակ տան իրաքյան նոր ռազմավարության հաջողությանը, որը նախատեսում է լրացուցիչ 21.500 զինծառայողներ` Բաղդադ եւ Իրանի Անբարի նահանգ: Ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի գծով կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ՝ Գեյթսը հայտարարել է, որ Իրաք լրացուցիչ ուժեր ուղարկելը այդ երկրի անվտանգությունը վերականգնելու ԱՄՆ-ի վերջին հնարավորությունը չէ: «Կարծում եմ, որ անպատասխանատու …

կարդալ ավելին

Պաշտպանում են պոռնկագրական զանգերից

09.02.2007

Եվրամիության երկրների՝ շարժական կապի շուրջ 15 խոշոր գործարկուներ պարտավորություն են ստանձնել պաշտպանելու երեխաներին եւ դեռահասներին բռնի եւ պոռնկագրական բնույթի շարժական կապի զանգերից եւ հաղորդագրություններից: Ըստ փետրվարի 6-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի հովանու ներքո ստորագրված համաձայնագրի՝ գործարկուները պարտավորվել են, մասնավորապես, մինչեւ փետրվարի վերջ ներդնել հատուկ պաշտպանական կոդեր, որոնք թույլ կտան կանխել ձեռքի հեռախոսներով ստացվող անցանկալի զանգերն ու տեղեկատվությունը:

կարդալ ավելին

Ալիեւը հանձնարարել է

09.02.2007

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել է կառավարությանը՝ առաջիկա 2-3 տարվա ընթացքում հասնել Ադրբեջանում աղքատության լիակատար վերացմանը: Երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը երեկ հայտնել է. «Այդ նպատակին հասնելու համար 2006թ. կառավարությունը ներդրել է հասցեական սոցիալական օգնության համակարգ: 2007թ. մենք կշարունակենք աղքատության մակարդակի կրճատմանն ուղղված միջոցառումները»,- նշել է նա:

կարդալ ավելին

Ազատել են

07.02.2007

Երեկ Թուրքիայի Անվտանգության ծառայության 2 պաշտոնյաներ աշխատանքից ազատվել են՝ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստին որպես հերոս պատկերող լուսանկարների եւ տեսագրությունների կապակցությամբ իրականացվող քննության արդյունքում: Ըստ «Ռոյթերսի», Սամսուն քաղաքի իշխանությունները փաստի կապակցությամբ աշխատանքից ազատել են արդեն 5-րդ ոստիկանին, իսկ Ռազմականացված ոստիկանության 5 աշխատակիցներ տեղափոխվել են այլ աշխատանքի: Ըստ «Անատոլիա» գործակալության, պաշտոնանկությունները հրահանգել է կառավարության տեսուչը:

կարդալ ավելին

Ինչպիսին հարցն է, այնպիսին էլ պատասխանն է

07.02.2007

Անցյալ շաբաթ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը, ինչը միանգամայն օրինաչափ է, եւ կարիք չկա բացատրելու, թե ինչու: Պուտինը չէր խուսանավում եւ պատասխանում էր բոլոր հարցերին: Հետո, երբ ասուլիսն ավարտվեց, քիչ բան կարելի էր հիշել նախագահի պատասխաններից: Այո, նա դաշնակից Բելառուսին հնարավորություն տվեց, ասաց, որ դեռ ամեն ինչ չէ, որ …

կարդալ ավելին

Հայկական բանաձեւի ընդունումը պայմանավորված է Սպիտակ տնով

07.02.2007

Վաշինգտոնում այժմ կրքերը թեժացած են: Անկեղծ ասած, դրանք երբեք էլ հանգիստ չէին: Ուղղակի այս օրերը չափազանց դրամատիկ են ամերիկահայերի համար: Դեմոկրատների հաղթանակից հետո օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմելուց հետո առաջին անգամ խիստ շոշափելի է դարձել հաղթանակի բերկրանքը. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կարող է ընդունվել: Բանաձեւ N106 106-րդ բանաձեւը հունվարի 30-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել վեց …

կարդալ ավելին

Հերոսացնո՞ւմ են

07.02.2007

Թուրքական մամուլը երեկ լուսանկարներ է տպագրել, որտեղ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը թուրքական դրոշ է պարզել, իսկ նրա կողքին կանգնած են ոստիկաններ, ոմանք՝ համազգեստով: Սամաստի հետեւում նույնպես թուրքական դրոշով մեծադիր պաստառ է, որի վրա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերն են` «Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»: «Ասոշիեյթեդ փրեսն» այս …

կարդալ ավելին

ՄԱԿ-ին չի վերաբերում

07.02.2007

«Բոլոր այս հինգ տարիներին ես ընդգծում էի, որ ղարաբաղյան հակամարտությունն իմ լիազորություններին չի վերաբերում»,- երեկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Մարկո Բորսոտին, որն ավարտում է իր առաքելությունն Ադրբեջանում: Նա ասել է, թե՝ «այդ հարցի լուծման գործում ՄԱԿ-ի բոլոր գործողությունները կախված են Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի որոշումներից»: «Եթե մենք այդ ոլորտում …

կարդալ ավելին

Լարվածության պատճառ

07.02.2007

Եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը հայերի ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ ուղղված որոշում ընդունի, դա մեծ լարվածության պատճառ կդառնա: Ըստ «Trend»-ի, նման հայտարարություն է արել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլիօղլուն: Նա նշել է, որ «Թուրքիան անհրաժեշտ նախազգուշացումներ է անում, որպեսզի նման լարվածություն չստեղծվի, եւ հավատում է, որ դա չի լինի»:

կարդալ ավելին

Փաստերը DVD-ով

07.02.2007

Ամերիկյան «Time»-ի եվրոպական հրատարակության վերջին համարը լույս է տեսել հայերի ցեղասպանության մասին փաստագրական, անվճար DVD սկավառակով: Ֆրանսիացի ռեժիսոր Լոուրենս Ժորդանի 52-րոպեանոց անգլերեն ու ֆրանսերեն այս ֆիլմի մի մասը պատմական վավերագիր է, մեծ մասը՝ հարցազրույց պատմաբան Իվ Թերնոնի հետ: 550.000 տպաքանակով լույս տեսնող «Time»-ի այս համարի մի ամբողջ էջ թողնված է որպես սկավառակի գովազդ: «New York …

կարդալ ավելին

Շախմատն ու գազը

07.02.2007

Պարզվել է, որ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, բացի շախմատից, զբաղվել է նաեւ գազով: 1999թ. նա հիմնել է «Պետրոմիր» ընկերությունը, որը զբաղվում էր գազի պաշարների եւ հանքավայրերի ուսումնասիրությամբ: 2007թ. հունվարի վերջին «Պետրոմիրը» Ռուսաստանի Իրկուտսկի մարզում հայտնաբերել է գազի նոր, շատ խոշոր հանքավայրեր, որոնց արժեքն այժմ մոտ 1 մլրդ դոլար է գնահատվում: Ընկերության հիմնադիրը, սակայն, …

կարդալ ավելին

Համահունչ է

07.02.2007

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Մոսկվան ջանում է օգնել Բաքվին ու Երեւանին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, լիովին համահունչ է ադրբեջանական կողմի հայտարարություններին: «Նախագահ Պուտինի խոսքերը լիովին համահունչ են ադրբեջանական կողմի հայտարարություններին այն մասին, որ մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես, ռուսաստանյան կողմի ակտիվացումը»,- …

կարդալ ավելին

Եվրամիությունը լիովին հետաքրքրված է Հարավային Կովկասով

07.02.2007

Երբ 1994 թվականին Ղարաբաղյան պատերազմում զինադադար էր կնքվում, դժվար էր պատկերացնել, թե որն է լինելու խնդրի դիվանագիտական կարգավորումը: Հայերը, իբրեւ ռազմական բախումներում հաղթանակած կողմ` պահանջելու էին ռազմական ձեռքբերումների դիվանագիտական ամրագրում: Ադրբեջանցիները, ընդհակառակը, պնդելու էին, թե պատերազմը քաղաքական խնդիրներ լուծելու ուղի չէ, հետեւաբար, եթե կարգավորման հիմքում դրվի ռազմական բախումների արդյունքը, ապա այն վերանայելու ուղին կլինի նոր …

կարդալ ավելին