Պաշտպանում են պոռնկագրական զանգերից

09/02/2007

Եվրամիության երկրների՝ շարժական կապի շուրջ 15 խոշոր գործարկուներ պարտավորություն են ստանձնել պաշտպանելու երեխաներին եւ դեռահասներին բռնի եւ պոռնկագրական բնույթի շարժական կապի զանգերից եւ հաղորդագրություններից: Ըստ փետրվարի 6-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի հովանու ներքո ստորագրված համաձայնագրի՝ գործարկուները պարտավորվել են, մասնավորապես, մինչեւ փետրվարի վերջ ներդնել հատուկ պաշտպանական կոդեր, որոնք թույլ կտան կանխել ձեռքի հեռախոսներով ստացվող անցանկալի զանգերն ու տեղեկատվությունը: