Եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը հայերի ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ ուղղված որոշում ընդունի, դա մեծ լարվածության պատճառ կդառնա: Ըստ «Trend»-ի, նման հայտարարություն է արել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլիօղլուն: Նա նշել է, որ «Թուրքիան անհրաժեշտ նախազգուշացումներ է անում, որպեսզի նման լարվածություն չստեղծվի, եւ հավատում է, որ դա չի լինի»: