աշխարհ

Դե, շուտ արեք

03.03.2007

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել Եվրամիությանը՝ արագացնել Վրաստանի հետ պարզեցված անցագրային ռեժիմի եւ ազատ առեւտրի ռեժիմի սահմանումը: Սահակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի եւ ԵՄ հարաբերություններն արդեն բարձր մակարդակի են հասել, եւ այժմ Թբիլիսին ցանկանում է «կոնկրետ արդյունքներ՝ եվրոպական շուկա վրացական բիզնեսի մտնելու լավագույն պայմաններ, անցագրային ռեժիմի պարզեցում, Վրաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտուր»: …

կարդալ ավելին

Մերժել են

03.03.2007

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանը մերժել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուի դեմ քննություն սկսելու առաջարկը, որը ներկայացրել էր գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը: Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն Էրդողանին եւ Աքսուին մեղադրում է իրենց պարտականությունների մեջ թերանալու համար՝ մի շարք փաստերի, այդ թվում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի …

կարդալ ավելին

«Պետք է նախապատրաստել»

03.03.2007

«Ադրբեջանցի գաղթականների վերադարձը Ղարաբաղ պետք է նախապատրաստել, եւ այդ գործընթացն անհնար է իրականացնել միանգամից. համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը գաղթականների վերադարձը ոչ մի լավ բանի չի բերի»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: APA գործակալության հարցազրույցում մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Նիզամի Բահմանովի հայտարարությունը, ըստ որի, «Մերզլյակովն ասում է, թե անհնար է …

կարդալ ավելին

Պատասխանատվությունը կողմերի ուսերին է

01.03.2007

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխության անհրաժեշտություն Ադրբեջանն առայժմ չի տեսնում: Ըստ «Trend»-ի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե «համանախագահները դեռեւս հնարավորություն ունեն դրսեւորելու ավելի վճռական դիրքորոշում»: «Նրանք կարող են դա անել, եւ արդեն եկել է դա անելու ժամանակը: Այլ հակամարտությունների դեպքում դիրքորոշում արտահայտվում է, իսկ կոնկրետ այս …

կարդալ ավելին

Նախագիծը բաց է

01.03.2007

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը երեկ Բաքվում հայտարարել է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը բաց է, եւ ցանկացած երկիր կարող է միանալ դրան: Նա նշել է, որ ոչ մի խնդիր չկա նախագծին Ղազախստանի միանալու համար, եւ, եթե պաշտոնական Աստանան դիմի, ապա նրա դիմումը կքննարկվի: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծում ընդգրկված են Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան: Երկաթուղային այս փոխադրամիջանցքի …

կարդալ ավելին

Սահմանադրության փոխարեն՝ Ալիեւի խոսքերը

01.03.2007

Փետրվարի 26-ի առավոտյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքը ենթարկվել է հարձակման: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ «Հարձակումը կատարված է ադրբեջանական հակերների կողմից» հայտարարության ներքո չարագործները կայքի գլխավոր էջում, որտեղ շարադրված է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, տեղադրել են մեջբերում Հեյդար Ալիեւի խոսքերից եւ «Լուրեր» էջում տեղադրել «Նաշ վեկ» թերթից կեղծ տեղեկատվություն Խոջալուի դեպքերի մասին: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի …

կարդալ ավելին

Իրանն ու Ադրբեջանը համակարծիք են

01.03.2007

«Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, գրավյալ տարածքների ազատման եւ մշտական բնակության վայրեր փախստականների ու հարկադիր վերաբնակների վերադառնալու օգտին»,- ըստ Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի կենտրոնի, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպմանը: Հանդիպումը կայացել է Ադրբեջանում Իրանի դեսպանի դիվանագիտական լիազորությունների ժամկետի լրանալու կապակցությամբ: Իրանցի …

կարդալ ավելին

ՆԱՏՕ-ն դիմել է Թուրքիային

01.03.2007

ՆԱՏՕ-ն Թուրքիային է դիմել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում իր օդային տարածքը բացելու խնդրանքով: Ըստ CNN-Turk հեռուստաալիքի, խոսքը նաեւ այն մասին է, որպեսզի Թուրքիան բացի Իրանի հետ ցամաքային սահմանը: Աղբյուրը չի հայտնել՝ արդյոք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան համաձայնություն տվե՞լ է ՆԱՏՕ-ի դիմումին: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, դրական պատասխանի հավանականությունը փոքր է, քանի որ վերջին ժամանակներս Թուրքիայի եւ …

կարդալ ավելին

Թեյախմություն Ուկրաինայում

01.03.2007

Եթե Մոսկվայում բնակվող, այսպես կոչված, «մերձավոր արտասահմանցիներին» հարցնեք, թե ինչն է իրենց համար ամենատհաճ բանը, ճնշող մեծամասնությունը կնշի գրանցման ինստիտուտը: Ամենահասարակն ու մատչելին ըստ բնակության վայրի եռամսյա գրանցումն է: Դրա համար շրջանային միլիցիայի բաժնում պետք է համապատասխան դիմում ներկայացնել՝ այս կամ այն բնակարանում գրանցված բոլոր մարդկանց համաձայնությամբ: Եվ վերջ: Ռուսաստանի սահմանն անցնելու մասին փաստաթղթով եւ …

կարդալ ավելին

Տեղափոխվել է հիվանդանոց

01.03.2007

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին Հորդանանում շտապ կարգով հիվանդանոց է տեղափոխվել: Ներկայումս նա Իրաքից ժամանել է Ամման եւ գտնվում է թագավոր Հուսեյնի անվան բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում: Ինչպես նշվում է նախագահական դիվանատան կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ, «վերջին օրերի ընթացքում ծանր աշխատանքի պատճառով 73-ամյա Թալաբանին հիվանդացել է, եւ բժիշկները նրան խորհուրդ են տվել բուժզննում անցնել»: Նրանց …

կարդալ ավելին

Պատասխանատու չէ

01.03.2007

Սերբիան «անմիջականորեն պատասխանատու չէ» Բոսնիա եւ Հերցեգովինայում 1992-1995թթ. պատերազմի ընթացքում գործադրված ցեղասպանության համար: Երեկ նման որոշում է կայացրել Հաագայում Արդարադատության միջազգային դատարանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Սերբիայի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեին ցեղասպանությունը կասեցնելու ուղղությամբ: Արդարադատության միջազգային դատարանը, որը ՄԱԿ-ի գերագույն դատական ատյանն է եւ քննում է բացառապես երկրների միջեւ ծագած վեճերը, վերոհիշյալ վճիռը կայացրել է …

կարդալ ավելին

Կալանվել է 9-րդ կասկածյալը

28.02.2007

Ստամբուլի դատարանը երեկ կալանք է սահմանել «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 9-րդ կասկածյալի՝ Վեյսել Թոփրաքի նկատմամբ: Ըստ «Ֆրանսպրեսի», առայժմ պարզ չէ, թե ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվել նրան: Թուրքական լրատվամիջոցները Թոփրաքին ներկայացնում են որպես գործով մեկ այլ կասկածյալի՝ Յասին Հայալի «մոտ ընկեր»: Նա խոստովանել է, որ սպանությունն իրականացնելու համար փող եւ ատրճանակ էր տրամադրել 17-ամյա …

կարդալ ավելին

«Ցեղասպանություն»՝ ըստ ադրբեջանցիների

28.02.2007

Ըստ ադրբեջանական լրատվական գործակալությունների, եվրոպական մի շարք երկրներում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ճապոնիայում ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներն առաջիկա օրերին կազմակերպելու են «Խոջալուի իրադարձությունների 15-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ»: Ադրբեջանցիները Խոջալուի իրադարձություններն անվանում են «ցեղասպանություն»: Փետրվարի 25-ին բողոքի ակցիա է նախատեսված նաեւ Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում:

կարդալ ավելին

Թուրքերն` ընդդեմ 301-րդ հոդվածի

28.02.2007

Մի խումբ թուրք ակտիվիստներ երեկ նախատեսում էին քաղաքացիական անհնազանդության արշավ նախաձեռնել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դեմ: «Հզոր Թուրքիա» կուսակցության 10 անդամներ մտադիր էին հավաքվել Ստամբուլի հասարակական վայրերից մեկում եւ կրկնել գրող Օրհան Փամուկի եւ սպանված Հրանտ Դինքի այն հայտարարությունները, որոնք 301-րդ հոդվածով որակվել են որպես «թուրքական ինքնությունը վիրավորող»: Այնուհետեւ նրանք նախատեսում էին հանձնվել Դատախազությանը, …

կարդալ ավելին

Վեց ամիս է տվել

28.02.2007

Վրաստանը բարեփոխումների նոր փուլի է անցնում: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է երեկ կայացած մամուլի ասուլիսում: «Այժմ պետք է անցնենք այլ մակարդակի, մեզանում պետք է ստեղծվի այնպիսի ազատ տնտեսություն, ինչպիսին Սինգապուրում է, Դուբայում: Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որտեղ կլինի նույնքան մեծ ազատություն, չի լինի կոռուպցիա, եւ կլինի արդյունավետ պետական ապարատ»,- հայտարարել …

կարդալ ավելին

Իրանը չի հրաժարվի

28.02.2007

Իրանը չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից՝ չնայած ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զգուշացումներին: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նրա խոսքերով՝ Իրանը չպետք է «թուլություն ցուցաբերի» իր միջուկային ծրագիրը պաշտպանելու հարցում: Ահմադինեջադը նաեւ ասել է, թե այդ ծրագիրն Իրանի իրավունքն է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը երեկ նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի, …

կարդալ ավելին

Փաստաբանը գիրք է գրելու

28.02.2007

Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի փաստաբանը երեկ հայտարարել է, որ առաջիկա մեկ տարում 500 էջանոց գիրք է գրելու Բաղդադի անկման, Սադամի ձերբակալության եւ բանտարկության մասին՝ բացահայտելով վերջինիս պատմած շատ գաղտնիքներ: «Ֆրանսպրեսին» տված հարցազրույցում փաստաբան Խալիլ ալ-Դուլայմին ասել է, որ գրքում զետեղելու է 200-300 նամակներ, բանաստեղծություններ եւ Սադամի ձեռքով գրված նյութեր: «Մնացածն այն պատմությունները կլինեն, որոնք …

կարդալ ավելին

Պաշտոնանկ է արել

28.02.2007

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ պաշտոնանկ է արել երկրի Մաքսային ծառայության պետ Զուրաբ Անթելիձեին: Կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ Սահակաշվիլին քննադատել է Մաքսային ծառայության գործունեությունը՝ այն գնահատելով անարդյունավետ, ապա կառավարության անդամների հետ այցելելով Օփիզայի մաքսակետ եւ լսելով քաղաքացիների գանգատները՝ պաշտոնանկ է արել Մաքսային ծառայության պետին:

կարդալ ավելին

Համբերությունը նույնպես սահման ունի

28.02.2007

«Ադրբեջանի ժողովրդի համբերությունը նույնպես սահման ունի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գերմանական «Դոյչե վելե» հեռուստառադիոկայանին տված հարցազրույցում՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ անելով «իմաստնություն դրսեւորել եւ ազատել գրավյալ տարածքները»: Հակառակ դեպքում, ըստ Ալիեւի, «իրադարձությունները կարող են զարգանալ Երեւանի համար անբարենպաստ ուղղությամբ»: «Այսօր Ադրբեջանի տնտեսությունը յոթ անգամ հզոր է Հայաստանի տնտեսությունից, եւ առաջիկա տարիներին այդ տարբերությունը բազմապատիկ …

կարդալ ավելին

Կրակոցներ ու մարդասպանություն օլիմպիական քաղաքում

28.02.2007

Տեղական հեռուստաալիքները երկուշաբթի, երեկոյան 7-ից սկսած տեղափոխեցին բոլոր հաղորդումները: Քաղաքի կենտրոնը շրջապատված էր մոտ հարյուր ոստիկանական մեքենաներով: Երթեւեկությունն այդ մասում դադարեցված էր: Սիրահարվածների օրվա նախօրեին, երկուշաբթի, երեկոյան 6:40-ին երիտասարդ մի պատանի մոտենում է Սոլթ Լեյք Սիթիի ամենահայտնի առեւտրային կենտրոններից մեկին` Թրոլլի Սքվերին, եւ իր ճանապարհին կրակում անցորդների վրա: Կրակոցը շարունակվում է կենտրոնում: 6:44-ին ժամանում է …

կարդալ ավելին