Դե, շուտ արեք

03/03/2007

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել Եվրամիությանը՝ արագացնել Վրաստանի հետ պարզեցված անցագրային ռեժիմի եւ ազատ առեւտրի ռեժիմի սահմանումը:

Սահակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի եւ ԵՄ հարաբերություններն արդեն բարձր մակարդակի են հասել, եւ այժմ Թբիլիսին ցանկանում է «կոնկրետ արդյունքներ՝ եվրոպական շուկա վրացական բիզնեսի մտնելու լավագույն պայմաններ, անցագրային ռեժիմի պարզեցում, Վրաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտուր»: Նա նաեւ հանդես է եկել «Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորման գործում քաղաքակիրթ եվրոպական մոտեցում որդեգրելու» օգտին: