Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին Հորդանանում շտապ կարգով հիվանդանոց է տեղափոխվել: Ներկայումս նա Իրաքից ժամանել է Ամման եւ գտնվում է թագավոր Հուսեյնի անվան բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում: Ինչպես նշվում է նախագահական դիվանատան կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ, «վերջին օրերի ընթացքում ծանր աշխատանքի պատճառով 73-ամյա Թալաբանին հիվանդացել է, եւ բժիշկները նրան խորհուրդ են տվել բուժզննում անցնել»: Նրանց համոզմամբ՝ «անհանգստանալու պատճառներ չկան»: Թալաբանիի մերձավոր օգնականներն ասել են, որ նրա վատառողջության պատճառն արյան ցածր ճնշումն է: Դրանով իսկ նրանք հերքել են ինֆարկտի մասին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը: Չնայած գերհոգնածությանը՝ նախագահը ոտքի վրա է: