Պատասխանատվությունը կողմերի ուսերին է

01/03/2007

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխության անհրաժեշտություն Ադրբեջանն առայժմ չի տեսնում: Ըստ «Trend»-ի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե «համանախագահները դեռեւս հնարավորություն ունեն դրսեւորելու ավելի վճռական դիրքորոշում»: «Նրանք կարող են դա անել, եւ արդեն եկել է դա անելու ժամանակը: Այլ հակամարտությունների դեպքում դիրքորոշում արտահայտվում է, իսկ կոնկրետ այս դեպքում պատասխանատվությունը դրվում է կողմերի ուսերին»,- ասել է Մամեդովը: