Իրանն ու Ադրբեջանը համակարծիք են

01/03/2007

«Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, գրավյալ տարածքների ազատման եւ մշտական բնակության վայրեր փախստականների ու հարկադիր վերաբնակների վերադառնալու օգտին»,- ըստ Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի կենտրոնի, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպմանը: Հանդիպումը կայացել է Ադրբեջանում Իրանի դեսպանի դիվանագիտական լիազորությունների ժամկետի լրանալու կապակցությամբ: Իրանցի դիվանագետը բարձր է գնահատել Ադրբեջանի եւ Իրանի փոխհարաբերությունների մակարդակը: