«Ցեղասպանություն»՝ ըստ ադրբեջանցիների

28/02/2007

Ըստ ադրբեջանական լրատվական գործակալությունների, եվրոպական մի շարք երկրներում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ճապոնիայում ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներն առաջիկա օրերին կազմակերպելու են «Խոջալուի իրադարձությունների 15-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ»: Ադրբեջանցիները Խոջալուի իրադարձություններն անվանում են «ցեղասպանություն»: Փետրվարի 25-ին բողոքի ակցիա է նախատեսված նաեւ Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում: