Վրաստանի «Հույս» ընդդիմադիր կուսակցությունը դեմ է որեւիցե ռազմաքաղաքական միավորման մեջ Վրաստանի մտնելուն: Այդ մասին երեկ հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլին: «Մենք գտնում ենք, որ Վրաստանն այժմ պատմական հնարավորություն ունի՝ իրականացնելու չեզոքության իր վաղեմի երազանքը, քանի դեռ Վրաստանը չի բռնազավթվել ԱՄՆ-ի կողմից, եւ ՆԱՏՕ-ի զորքերը չեն տեղաբաշխվել երկրի տարածքում, եւ Ռուսաստանը, իրատեսորեն գնահատելով իրադրությունը, ինքն …
կարդալ ավելինԹուրքական «Միլիեթ» թերթի թղթակից Մեթին Մյունիրը իսրայելաքրդական հարաբերությունների մասին մեկնաբանության մեջ հայտարարել է, որ քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալությամբ եւ նրան Թուրքիային հանձնելով, Թել Ավիվը «նվեր» է մատուցել Անկարային: Ըստ Մեթինի` Իսրայելը Օջալանին հանձնել է Թուրքիային` 1990-ականներին տարածաշրջանում «հանգիստ կերպով իր աշխատելու դիմաց»: Մեթինն իր այդ պնդումը հիմնավորել է Սքոթ Ռիթթերի «Target Iran» («Նպատակն Իրանն …
կարդալ ավելինԱյն, որ ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետությունում իրավիճակը կսրվի` դժվար չէր կանխատեսել: Անցյալ շաբաթ այստեղ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, եւ, ինչպես ցույց է տալիս վրաց-աբխազական հետպատերազմական հարաբերությունների փորձը, ընտրություններից առաջ եւ հետո հակամարտության գոտում իրավիճակը դառնում է գրեթե անվերահսկելի: Ահա հիմա էլ լույս երկուշաբթի գիշերը հանրապետությունում անհանգիստ վիճակ էր: Ըստ վրացական աղբյուրների` Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան են …
կարդալ ավելինԹուրքական դատարանը երեկ երկու հոգու տույժի է ենթարկել ինտերնետային փոստով ուղարկված նամակներով Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին վիրավորելու եւ սպառնալու համար: Ըստ «Անատոլիա» գործակալության, պատրիարքին վիրավորելու եւ սպառնալու համար Գոքմեն Աքմանը տուգանվել է 1287 թուրքական լիրա կամ մոտ 910 դոլար, իսկ Հասան Էզերը՝ 77 թուրքական լիրա կամ մոտ 55 դոլար: Համաձայն դատավճռի, հիշյալ երկուսը …
կարդալ ավելինՎատիկանում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ այս տարի ծրագրվում է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պաշտոնական այցն Ադրբեջան:
կարդալ ավելինՄարտի 20-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնելու է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Ըստ «APA» գործակալության, երկու արտգործնախարարների հանդիպումը կայանալու է մարտի 22-ին: Հիշեցնենք, որ օրերս Կ. Ռայսի հետ հանդիպեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան 0սկանյանը:
կարդալ ավելինԹուրքիայում սկսվել է Հայոց եղեռնի հերքման նպատակ ունեցող «Մեծ սուտ» վեց սերիանոց վավերագրական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի հեղինակների հավաստմամբ՝ իրենք օգտվել են հայկական եւ ռուսական արխիվներից եւ ցանկացել են վերականգնել պատմական ճշմարտությունը։ Ֆիլմի առաջին մասի պրեմիերայի օրը շատ խորհրդանշական է, այն կկայանա ապրիլի 24-ին, Թուրքիայի պետական հեռուստաալիքով։
կարդալ ավելինՌուսաստանի թիվ մեկ միլիարդատեր Ռոման Աբրամովիչը սկսել է գնել սնանկացած թուրք բիզնեսմեն Հալիս Թոփրակի անշարժ գույքը։ Վերջերս նա 90 մլն դոլարով ձեռք բերեց Թոփրակի լոնդոնյան առանձնատունը, իսկ հիմա պատրաստվում է գնել թուրք գործարարի Ստամբուլում գտնվող շքեղ դղյակը, որը կոչվում է «Առյուծի դղյակ» եւ անշարժ գույքի միջազգային կատալոգներում համարվում է ամենաթանկ առանձնատունը։ Այն 150 մլն դոլար …
կարդալ ավելինԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել հանրապետական Ռիչարդ Լուգարի առաջարկած բանաձեւի նախագծին, որով ՆԱՏՕ-ին կոչ է արվում հնարավորինս արագ դաշինքում՝ որպես լիիրավ անդամներ՝ ընդգրկել Ալբանիան, Խորվաթիան, Վրաստանը, Մակեդոնիան եւ Ուկրաինան: Այժմ օրինագիծը ենթակա է քննարկման Սենատի լիագումար նիստում, որտեղ ընդունվելու դեպքում գործողության մեջ կմտնի նախագահ Ջորջ Բուշի կողմից հաստատվելուց հետո: Ըստ «Ասոշիեյթեդ …
կարդալ ավելինԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին հետաձգել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող 65 բանաձեւի քննարկումը: Օրինագիծը ներկայացրել էր հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մտահոգություն է հայտնել բանաձեւի հետաձգման առթիվ եւ նշել, որ սենատոր Լուգարը, «գործելով ԱՄՆ-ի վարչակազմի ճնշման տակ, հետաձգեց Հ. Դինքի կյանքին ու հիշատակին …
կարդալ ավելին«Թուրքիան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չպետք է շարունակվի նույն ուղղությամբ: Արդեն 15 տարի է՝ Մինսկի խումբը ժամանում է հակամարտության գոտի, հանդիպումներ անցկացնում, ժամանակ է ձգում: Եթե այդ խմբի գործունեության սկզբից կարելի լիներ ամեն օր մեկ մետր առաջ ընթանալ, ապա այս պահին այդ հիմնախնդիրը լուծված կլիներ: Եթե այն մինչ այժմ չի լուծվել, նշանակում …
կարդալ ավելինԱՄՆ կառավարությունը որեւէ որոշում չի ընդունել` կապված Կովկասի տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության հետ, ու ներկայումս այդ հարցի շուրջ չի բանակցում տարածաշրջանի ոչ մի երկրի հետ: «Արմենպրեսին» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ փետրվարի 28-ին ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ Հենրի Օբերինգը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի անդամների հետ` քննարկելու ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության …
կարդալ ավելինՄետրոյի ջարդուխուրդ արված վագոններ, կոտրված ծնոտներ ու կողեր, մի քանի մարդ հիվանդանոցում են, մի քանիսը` ոստիկանությունում: Ահա այսպիսին են Ռուսաստանի սուպերգավաթի համար ԲԿՄԱ-ի եւ «Սպարտակի» միջեւ շաբաթ օրը կայացած ֆուտբոլային խաղի հետեւանքները: Այն, որ թեժ խաղ է լինելու, վաղուց էր պարզ: Առանց այդ էլ անհաշտ հակառակորդներն այս խաղաշրջանում արդեն մի անգամ հանդիպել էին Իսրայելում` Ռուսաստանի …
կարդալ ավելինԿիրակի օրը կրակոց է հնչել Ստամբուլի Գումգաբու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու մոտ, երբ եկեղեցում նոր էր ավարտվել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան քառասունքի արարողությունը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 14:15-ին՝ պատարագի ավարտից մոտ մեկ ժամ անց: Եկեղեցու քարտուղարի վկայությամբ՝ երկու երիտասարդ, արագորեն մտնելով եկեղեցու բակ, հրազենից օդ են կրակել եւ փախել: …
կարդալ ավելինԻտալիայի կառավարական ճգնաժամը պաշտոնապես ավարտված է. երեկ առավոտյան Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, վստահության քվե է տվել Ռոմանո Պրոդիի կաբինետին: «Կողմ» է քվեարկել 342 խորհրդարանական, «դեմ»՝ 253-ը: Փետրվարի 28-ին Պրոդիի կաբինետին հաջողվել է վստահության քվե ստանալ Վերին պալատում՝ Սենատում:
կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն չունի երկրում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերի հնարավոր տեղակայման վերաբերյալ: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը: Մարտի 1-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի ՊՆ Հակահրթիռային պաշտպանության վարչության պետ Հենրի Օբերինգը հայտարարել էր, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման շրջանակներում ԱՄՆ-ը վատ տարբերակ չի համարում Կովկասում ՀՀՊ-ի ռադար …
կարդալ ավելինԱդրբեջանական կողմը համաձայնել է, որ Ժնեւում տեղի ունենա Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը: Մարտի 13-ին Ժնեւում սկսվելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությունը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «Trend»-ին ասել է. «Առայժմ խոսքն այն մասին է, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հանդիպումն անցկացնել մարտի 13-14-ը Ժնեւում: …
կարդալ ավելինՖրանսիական «Կանար անշենե» երգիծական շաբաթահանդեսը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Նիկոլա Սարկոզիին մեղադրել է ֆինանսական մեքենայությունների մեջ: Հրատարակությունը պնդում է, որ նախագահական մրցարշավի ֆավորիտը, Նոյի սյուր Սենի քաղաքագլուխ եղած ժամանակ օգտվել է իր ծառայողական դիրքից՝ 1997թ. իրեն ենթակա քաղաքում գնելով երկու բնակարան՝ խիստ իջեցված գներով: «Կանար անշենե»-ն պնդում է, որ Սարկոզին …
կարդալ ավելին«Վրաստանը ՆԱՏՕ մուտք գործելու ճանապարհին է: Որեւէ մեկը մեզ չի կարող շեղել այդ ուղուց: Դեռ կան բարեփոխումներ, որոնք մենք պետք է ի կատար ածենք, մենք պետք է շարունակենք մեր սկսած գործը՝ նախեւառաջ մեր ներքին զարգացումն ապահովելու եւ համաշխարհային ու եվրոպական անվտանգության մի մասնիկը դառնալու համար»,- ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ հրավիրված համատեղ …
կարդալ ավելինԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Մայքլ Մակքոնելը կանխատեսում է մրցակցության եւ հակամարտության ուժեղացում Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: «Ռուսաստանի ավելի վստահ գործողությունները կշարունակեն մրցակցության եւ հակամարտության տարրեր մտցնել Մոսկվայի հետ ԱՄՆ-ի փոխհարաբերություններում, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ տարածքում մեր փոխգործակցությունում»,- ասել է նա: Իր հերթին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրեն գեներալ-լեյտենանտ Մայքլ Մեյփլզը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի …
կարդալ ավելին