Իտալիայի կառավարական ճգնաժամը պաշտոնապես ավարտված է. երեկ առավոտյան Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, վստահության քվե է տվել Ռոմանո Պրոդիի կաբինետին: «Կողմ» է քվեարկել 342 խորհրդարանական, «դեմ»՝ 253-ը: Փետրվարի 28-ին Պրոդիի կաբինետին հաջողվել է վստահության քվե ստանալ Վերին պալատում՝ Սենատում: