Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն չունի երկրում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերի հնարավոր տեղակայման վերաբերյալ: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը: Մարտի 1-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի ՊՆ Հակահրթիռային պաշտպանության վարչության պետ Հենրի Օբերինգը հայտարարել էր, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման շրջանակներում ԱՄՆ-ը վատ տարբերակ չի համարում Կովկասում ՀՀՊ-ի ռադար տեղակայելը: «Իսկ ՌԴ-ն արդեն համարժեք պատասխան ունի կովկասյան տարածաշրջանի երկրներից մեկում ԱՄՆ ռադարի տեղակայմանը,- հայտարարել է ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Միխայլովը,- Մենք անհրաժեշտ ամեն ինչ ունենք, որպեսզի համարժեք պատասխանենք բոլոր այդ տեղակայումներին: Նրանք փող շատ ունեն ու թող ծախսեն դրանք»: