աշխարհ

Չծխե՛լ

23.03.2007

Եվրահանձնաժողովը երեկ որոշում է ընդունել Եվրոպայի արդարադատության դատարան հայց ներկայացնել Ֆրանսիայի դեմ Եվրամիության անդամ մյուս պետությունների համեմատությամբ այդ երկրի կառավարության կողմից թույլատրված ծխախոտների մանրածախ գների նվազագույն մակարդակի համար: «Եվրահանձնաժողովը ծխելու դեմ պայքարի նպատակով պահանջում է բարձրացնել սիգարետների վրա սահմանված ակցիզների գները»,- ասված է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Եվրամիության գործադիր իշխանության կարծիքով, ծխախոտների նվազագույն գների …

կարդալ ավելին

Լոնդոնից Պեկին

23.03.2007

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղով առաջին գնացքը կանցնի 2010 թվականի մայիսին: Այս մասին հայտնել է «Վրաստանի երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան՝ երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնելով նոր երկաթուղային նախագծի վերաբերյալ: Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն էլ ասել է, թե Կարս-Ախալքալաք երկաթուղին կապելու է Լոնդոնը Պեկինի հետ, եւ դրա շահագործումը կմեծացնի Վրաստանի բյուջեի …

կարդալ ավելին

Լեհաստանին դատի են տվել

23.03.2007

Եվրահանձնաժողովը դատի է տվել Լեհաստանին, քանի որ այդ երկիրը սկսել է մայրուղի կառուցել եզակի արգելանոցում: Հայցը ներկայացվել է Եվրոպայի արդարադատության դատարան: Անտեսելով Բրյուսելից հնչող զգուշացումները՝ Լեհաստանի իշխանությունները սկսել են կառուցել մայրուղին, որը մայրաքաղաք Վարշավան կապելու է Բալթյան երկրների հետ: Ճանապարհն անցնելու է Ռոսպուդա գետի հովտով, որը, մասնագետների կարծիքով, Եվրոպայի ամենամեծ եւ ամենալավ պահպանված անտառային զանգվածն …

կարդալ ավելին

Բուշն ընդդեմ Սենատի

23.03.2007

Ջորջ Բուշը հայտարարել է արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ Ալբերտո Գոնսալեսին իր լիակատար աջակցության մասին, որի հրաժարականն այժմ պահանջում է ամերիկացի սենատորների եւ կոնգրեսականների մեծ մասը: «Ես պաշտպանում եմ գլխավոր դատախազին»,- ասել է Բուշը եւ հայտարարել, որ մտադիր չէ լիովին կատարել Սենատի պահանջը, որը նախագահի մի շարք օգնականների կանչել է ցուցմունքներ տալու մի շարք ֆեդերալ …

կարդալ ավելին

Մեծ պատրաստակամությո՞ւն

23.03.2007

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանն իրավասու է ակնկալել, որ, ի պատասխան իր շուկաների բացման, ազատ մուտք կունենա ԱՊՀ երկրների շուկաներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի արտադրանքի իրացման համար: «Ի պատասխան մեր շուկաների բացման, մենք իրավունք ունենք մուտք խնդրել ԱՊՀ երկրների շուկաներ, որոնք հեռանկարային շուկա են մեր արտադրանքի իրացման համար»,- նշել …

կարդալ ավելին

Իրանում տարվա մարդ է ճանաչվել

23.03.2007

Հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, որն անցկացրել է իրանական հեռուստատեսության երրորդ ալիքը, նախագահ Մահմուդ Ահմադինեջադն Իրանում տարվա մարդ է ճանաչվել: Ինչպես երեկ հաղորդել է «Ֆարս» իրանական լրատվական գործակալությունը, հարցումը SMS-քվեարկության ձեւով անցկացվել է 45 օրվա ընթացքում: Երկրորդ տեղը զբաղեցրել է իրանցի հայտնի ծանրամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն եւ Օլիմպիական խաղերի հաղթող Հոսեյն Ռըզազադեն: Երրորդ տեղում հայտնվել …

կարդալ ավելին

Ադրբեջանցիների օր

23.03.2007

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում մարտի 21-ը պաշտոնապես հռչակվել է «Ադրբեջանցիների օր»: «APA»-ի փոխանցմամբ՝ նման խնդրանքով քաղաքապետ Բիլ Ուայթին էր դիմել Հյուսթոնի ադրբեջանցիների միությունը: Միությանը հղած նամակում Ուայթը գրել է, թե որոշումը կայացնելիս հաշվի է առել մարտի 21-ին ադրբեջանցիների կողմից նշվող Նովրուզի տոնը, ինչպես նաեւ՝ «երկու երկրների միջեւ բարեկամության գործում Հյուսթոնի ադրբեջանցիների միության ունեցած մեծ …

կարդալ ավելին

Քաղցկեղի բուժո՞ւմ

23.03.2007

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն աշխարհում առաջինն են ստեղծել մի սարք, որը կարող է մարդու օրգանիզմում «նշանառությամբ» ոչնչացնել քաղցկեղի բջիջները՝ չվնասելով առողջ հյուսվածքները: Այս մասին հաղորդել է ինստիտուտի գիտական քարտուղար Անդրեյ Կուդրյավցեւը: «Այս սարքը՝ նեյտրոնների փոքրածավալ արագացուցիչը, աշխատում է սովորական հոսանքով»,- պարզաբանել է նա: Չարորակ ուռուցքի ոչնչացման համար օգտագործվում է «քիմիական …

կարդալ ավելին

Բուշը վետո կդնի՞

21.03.2007

Սպիտակ տունը Կոնգրեսին նախազգուշացրել է, որ 2008թ. սեպտեմբերից ոչ ուշ «Իրաքից զորքերի դուրսբերման մասին» օրինագիծը, որն այժմ քննարկվում է կոնգրեսականների կողմից, կհանգեցնի այդ երկրում ԱՄՆ-ի պարտության: «Օրինագիծը անխուսափելի կդարձնի ձախողումը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլին: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը չի ստորագրի նման օրինագիծ ու վետո կդնի …

կարդալ ավելին

Գնաց ԱՄՆ

21.03.2007

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հրավերով երեկ պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ APA-ի, ԱՄՆ պետքարտուղարի հետ Է. Մամեդյարովը հանդիպելու է մարտի 22-ին: Նրանք ստորագրելու են Էներգետիկ ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Մամեդյարովը հանդիպելու է նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ վարչակազմի ներկայացուցիչների, կոնգրեսականների հետ: Վաշինգտոնից Մամեդյարովը մեկնելու է Նյու Յորք, որտեղ հանդիպելու է …

կարդալ ավելին

Պատգամավորը կալանվել է

21.03.2007

Երեկ կալանվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի պատգամավոր Հուսեյն Աբդուլաեւը, ում դեմ Դատախազությունը քրեական գործ է հարուցել ծեծի եւ խուլիգանության համար: Շաբաթ օրը երկրի գլխավոր դատախազը խորհրդարանին էր դիմել Աբդուլաեւին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով, քանի որ նրա դեմ գործ է հարուցվել նախորդ օրը Միլի մեջլիսում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ: Երեկ կեսօրին խորհրդարանը քննարկել է դատախազի …

կարդալ ավելին

Այլընտրանքային նավթամուղ

21.03.2007

Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը շրջագայում էր Եվրոպայում, Հունաստանի եւ Բուլղարիայի նախագահների հետ Աթենքում եռակողմ պայմանագիր է կնքել` «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նավթամուղի շինարարության մասին: Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը: Կապն այն է, որ նավթը բուլղարական Բուրգաս նավահանգիստ է հասցվելու Նովոռոսիյսկից` տանկերներով: Ապա 280 կմ-անոց նավթամուղով նավթը հասնելու է Ալեքսանդրուպոլիս, իսկ այնտեղից տանկերներով տարվելու է …

կարդալ ավելին

Հայկական ողբերգություն եւ ամերիկյան դժվարություններ

21.03.2007

Մեծ ճակատով, գեղեցիկ ատամնաշարով, խաժ աչքերով եւ ամենավերջին նորաձեւությամբ հագնված Մարինեի հետ ուղղակի հաճելի է շփվելը: Ընդամենը տասը տարի առաջ տեղափոխվելով Նյու Յորք, նա դարձել է նյույորքցի` իր նախասիրություններով, կյանքի տեմպով, հումորով եւ անսպառ էներգիայով ու գրեթե մանիակալ զբաղվածությամբ: Մարինե Սիսակյանը Նյու Յորքի Բժշկական Քոլեգի ֆակուլտետի անդամ է, որտեղ դասավանդում է եւ ղեկավարում ռեզիդենտուրան, աշխատում …

կարդալ ավելին

Պահանջել են

20.03.2007

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջել են իրավական հետաքննություն անցկացնել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց կարծիքով, ներգրավված են եղել հանցագործության մեջ: «Դատախազից պահանջել ենք հետաքննություն իրականացնել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց արդեն վարչական մեղադրանք է ներկայացվել»,- ասել է փաստաբան Բայրամ Բելենը: Մեկ այլ փաստաբան՝ Ֆեթիե Չեթինը, ցույց է տվել այն գրության պատճենը, որով Տրապիզոնի ոստիկանները Ստամբուլի …

կարդալ ավելին

Աբրամովիչն ամուսնալուծվեց

16.03.2007

Չուկոտկայի նահանգապետ, «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն` աշխարհի 11-րդ մեծահարուստը, որի կարողությունը «Ֆորբսը» գնահատել է 19 մլրդ դոլար, ամուսնալուծվել է: Այսուհետ աշխարհում ի հայտ է գալիս եւս մեկ միլիարդատեր` Իրինա Աբրամովիչը, ով մտադիր է ստանալ իր նախկին ամուսնու ունեցվածքի կեսը: Ամուսինները 15 տարի ապրել են համատեղ կյանքով եւ այժմ հայտարարել են, որ մնալու են ընկերներ: …

կարդալ ավելին

Ինչո՞ւ, ախ ինչո՞ւ

16.03.2007

Թուրք հայտնի մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը տարակույս է հայտնել, որ թուրքական բուհերից մեկի ղեկավարը հայ պատմաբանին հրավիրել է բանավիճելու Հայոց ցեղասպանության շուրջ, սակայն հետո հրաժարվել է բացել արխիվները, ինչի հետեւանքով հանդիպումը չի կայացել: Թուրքական պատմության ինստիտուտի ռեկտոր 3ուսուֆ Հալաչօղլուն պնդում է, որ հայ պատմաբան Արա Սարաֆյանը հրաժարվել է հանդիպել՝ հաշվի առնելով թուրքահայերի բացասական արձագանքը: Միաժամանակ …

կարդալ ավելին

Պետք է շահագրգռված լինել

16.03.2007

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ադրբեջանական «ANS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե «Հայաստանի ղեկավարությունը պետք է շահագրգռված լինի Ադրբեջանի իշխանությունների հետ խաղաղ երկխոսություն վարելով»: Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին Շեւարդնաձեն ասել է, թե «Ադրբեջանն ուժեղ բանակ ունի, սակայն ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային …

կարդալ ավելին

Ռուսաստանը, բնականաբար, դժգոհ չէ

16.03.2007

Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցության մեջ որոշակի դժվարություններ կան, մասնավորապես, երկրների միջեւ տրանսպորտային ուղիղ հաղորդակցության բացակայությունը: «Այնուամենայնիվ, 2006 թ. մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է՝ հասնելով 426 մլն դոլարի` 2005-ի 350 մլն-ի փոխարեն»,- ասել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, աճում է նաեւ հայկական …

կարդալ ավելին

Իրանցիները վրդովված են

15.03.2007

Թեհրանում որպես իրանական ազգի համար վիրավորական են գնահատել հոլիվուդյան «300 սպարտացիներ» նոր բլոկբաստերը: Ինչպես հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էլհամը, «այդ ֆիլմն Իրանի դեմ լայնածավալ մշակութային ագրեսիայի բաղկացուցիչ մասն է»: Կինոնկարը պատմում է Սպարտայի Լեոնիդաս թագավորի եւ նրա երեք հարյուր մարտիկների սխրանքի մասին, որոնք մի քանի օր Թերմոպիլի նեղ լեռնանցքում կասեցրել են պարսիկների …

կարդալ ավելին

Միգրացիոն բորսա՞

15.03.2007

Գաղթի դաշնային ծառայության Մոսկվայի վարչությունն ուսումնասիրում է ՌԴ մայրաքաղաքի երկաթուղային կայարաններում եւ օդանավակայաններում հատուկ կետեր ստեղծելու հնարավորությունը, որտեղ ԱՊՀ երկրներից ժամանողները կկարողանան անհրաժեշտ օգնություն ստանալ: Այդ մասին հայտնել է վարչության պետի տեղակալ Արտյոմ Ֆրոլովը: «Խնդրի լուծումը բարդանում է վարչության համապատասխան հաստիքակազմի բացակայության պատճառով: Բայց այդ հարցը կլուծվի»,- ասել է Ֆրոլովը: Նա հիշեցրել է, որ փորձի …

կարդալ ավելին