Լոնդոնից Պեկին

23/03/2007

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղով առաջին գնացքը կանցնի 2010 թվականի մայիսին: Այս մասին հայտնել է «Վրաստանի երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան՝ երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնելով նոր երկաթուղային նախագծի վերաբերյալ: Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն էլ ասել է, թե Կարս-Ախալքալաք երկաթուղին կապելու է Լոնդոնը Պեկինի հետ, եւ դրա շահագործումը կմեծացնի Վրաստանի բյուջեի եկամուտներն ու ներդրումային ներուժը: Նախարարը տեղեկացրել է, որ երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար անհրաժեշտ է 200-300 միլիոն դոլար, եւ Ադրբեջանը այդ գումարի արտոնյալ վարկ կտրամադրի Վրաստանին՝ 25 տարի ժամկետով: