Մեծ պատրաստակամությո՞ւն

23/03/2007

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանն իրավասու է ակնկալել, որ, ի պատասխան իր շուկաների բացման, ազատ մուտք կունենա ԱՊՀ երկրների շուկաներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի արտադրանքի իրացման համար: «Ի պատասխան մեր շուկաների բացման, մենք իրավունք ունենք մուտք խնդրել ԱՊՀ երկրների շուկաներ, որոնք հեռանկարային շուկա են մեր արտադրանքի իրացման համար»,- նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ ռուսաստանյան շուկան իր հերթին «մեծապես տրամադրված է ընդունելու ԱՊՀ երկրների արտադրանքը»: Լավրովը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ԱՊՀ-ի բարենորոգումն անհնար է առանց տնտեսական ազատականացման: