Իրանում տարվա մարդ է ճանաչվել

23/03/2007

Հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, որն անցկացրել է իրանական հեռուստատեսության երրորդ ալիքը, նախագահ Մահմուդ Ահմադինեջադն Իրանում տարվա մարդ է ճանաչվել: Ինչպես երեկ հաղորդել է «Ֆարս» իրանական լրատվական գործակալությունը, հարցումը SMS-քվեարկության ձեւով անցկացվել է 45 օրվա ընթացքում: Երկրորդ տեղը զբաղեցրել է իրանցի հայտնի ծանրամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն եւ Օլիմպիական խաղերի հաղթող Հոսեյն Ռըզազադեն: Երրորդ տեղում հայտնվել են Իրանի այն գիտնականները, ովքեր ստեղծել են դեղամիջոց, որը թույլ է տալիս վերահսկել ՁԻԱՀ-ի վիրուսը: