Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Մի տարի առաջ նույն տեղում կայացած նմանատիպ հավաքից հետո ԱՊՀ-ի նկատմամբ նախագահների վերաբերմունքի մեջ որեւէ էական փոփոխություն չի նկատվում. այն պահպանելու անհրաժեշտության մասին կրքոտ հանդես է գալիս, թերեւս, միայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Սակայն նա հայտնի է ոչ միայն որպես ԱՊՀ-ի կողմնակից, այլ որպես …
կարդալ ավելինԻրաքյան մեծ պատերազմի արդյունքը պետք է փոխի տարածաշրջանում ուժերի դասավորությունը, որտեղ Հայաստանը սեփական ռազմավարական շահերն ունի: Այսօր տեսանելի են Վաշինգտոնի կողմից գրված հնարավոր սցենարներից մեկի որոշ գծեր: Եվ այդ սցենարը, ըստ ամերիկացիների, պետք է բերի որոշակի կայունության կամ տարածաշրջանի բոլոր լեգիտիմ ուժերի միջեւ հավասարակշռված փոխկապակցության: Խոսքն Իրաքը երեք պետությունների տրոհելու մասին է: Իրաքյան պատերազմը ոչ …
կարդալ ավելինՄեկուկես տասնամյակ առաջ իրենց տները լքած օս փախստականները նույնիսկ չեն լսել իրենց փոխհատուցում տրամադրող վրացական օրենքի մասին Մարինա Պուխաեւան 16 տարի ապրել է Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանում` այն ժամանակվանից ի վեր, երբ իր ընտանիքի հետ լքել է Վրաստանի Ախմետա շրջանը Հարավային Օսիայի հակամարտության հետեւանքով: Վրաստանում թողած նրա տունը հետագայում հիմնահատակ այրվել է: Պուխաեւների ընտանիքն այժմ …
կարդալ ավելինՀայաստանում արդեն ավարտված խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում գնահատվում են իբրեւ նախագահի պաշտոնը ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին փոխանցելու դեբյուտային կոմբինացիայի մի մաս: Ռուսաստանցի բազմաթիվ դիտորդներ, որոնք ԱՊՀ-ի կողմից աշխատում էին Հայաստանում, ոչ մի խախտում չեն արձանագրել եւ կայացած ընտրություններն օրինակելի են գնահատել: Ավելին, քիչ էր մնում իրենց արտասահմանցի գործընկերներին կոչ անեին իրենց սեփական հաշվետվության մեջ այդ գնահատականն …
կարդալ ավելին«Թվում է` նույնիսկ եղանակը նրանց կողմից է. արդեն մայիս է, բայց այնքան ցուրտ է, որ կարծես նոյեմբեր լինի»,- ասում է Թբիլիսիի բնակչուհի 52-ամյա Լալի Սխիերելին: Նա բողոքում է, որ դեռ օգտագործում է գազով աշխատող վառարանն իր երկու սենյականոց բնակարանը տաքացնելու համար, ուր ապրում է իր 79-ամյա մոր հետ: «Եթե մայրս չլիներ, վառարանը չէի միացնի,- ասում …
կարդալ ավելինԿալիֆոռնիայի բանտերից մեկի ընդհանուր սենյակում, որտեղ մի քանի տասնյակ մարդ կար, ճաղերի ետեւից անկյունում երեւում է զուգարանը, որտեղ մի կալանավոր միզում է: Զուգարանը դուռ չունի, ճիշտ այնպես, ինչպես մի քանի տարի առաջ տեսել էի Երեւանի Նուբարաշենի մեկուսարանում: Բանտախցի տարբեր հատվածներում խմբված են մարդիկ: Երեք հայ կա այստեղ, երեքն էլ՝ նախկին երեւանցիներ: Ամերիկա են տեղափոխվել 1990-ականների …
կարդալ ավելինՏրանսկասպյան էներգետիկ մայրուղու ճակատագիրը մեծ հարցականի տակ է հայտնվել: Մայիսի 11-ին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքմենիայի նախագահներն Աշգաբադում ստորագրեցին նոր գազամուղ կառուցելու մասին համաձայնագիր, որն անցնելու է Կասպից ծովի արեւելյան ափով: Նոր գազամուղը կոչված է գազով ապահովելու եվրոպական շուկան: Իսկ դա իր հերթին լրջորեն նվազեցնում է նախատեսված Տրանսկասպյան գազամուղի նշանակությունը, որը, համաձայն ծրագրի, աշխարհի ամենամեծ լճի …
կարդալ ավելին«Ես ժամանակավոր եմ այստեղ»,- ինձ տեսնելով՝ միանգամից ասաց Հայաստանում ոչ այնքան անհայտ ռեժիսորը: Լոս Անջելեսի գրեթե բոլոր հայաստանցիները բարդույթավորված են, շատերը, ում հետ հանդիպեցի այստեղ, ասում էին, թե սպասում են՝ հայրենիքում փոփոխություններ լինեն, որ ետ գան: Այդ ասելով՝ նրանք համոզված էին, որ ետ չեն գալու, նրանք նաեւ գիտեին, որ ես էլ համոզված եմ, որ իրենք …
կարդալ ավելինՎրաստանում ապրող հայերի հարաբերություններն իշխանությունների հետ վերջին ժամանակներս նկատելի սրվել են: Մոտ մեկ ամիս առաջ Ջավախքում մի ոստիկան, չգիտես ինչու, որոշել էր, որ եթե մոտոցիկլետիստը կանգ չի առնում իր պահանջով, ապա պետք է նրա վրա կրակել: Կրակոցը դիպուկ էր, եւ ճակատագրական դարձավ երկու երեխաների 30-ամյա հոր համար: Հետաքննության ժամանակ պարզապես անհեթեթ բաներ ասվեցին. իբր իր …
կարդալ ավելինՈւկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ վարչապետ Վիկտոր Յանուկովիչը երեկ համաձայնություն են ձեռք բերել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում: «Մեր ամենագլխավոր պայմանավորվածությունն այն է, որ մենք սկզբունքային որոշում ենք կայացրել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ՝ այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի դրանք ժողովրդավարական լինեն»,- ասել է նախագահը: Նախագահը եւ վարչապետը խուսափել են …
կարդալ ավելինԵրեկ Նիկոլյա Սարկոզին ու Սեգոլեն Ռուայալը դեմ առ դեմ դուրս եկան իրենց վերջին հեռուստատեսային բանավեճի ընթացքում: Մինչ այդ վճռորոշ հեռուստաբանավեճը, Ֆրանսիայի նախագահի պաշտոնի երկու հավակնորդները կազմակերպեցին իրենց ամենախոշոր ու տպավորիչ հավաք-քարոզները: Սարկոզին ելույթ ունեցավ Բերսի հսկայական դահլիճում, իսկ Ռուայալը` մարզադաշտում: Շարլիթի մարզադաշտը Ռուայալի ելույթի ընթացքում լեփ-լեցուն էր, 40 հազար մարդ էր եկել թմբուկներ լսելու, համերգային …
կարդալ ավելինՄիջազգային կազմակերպությունները դատապարտել են Ադրբեջանի տխրահռչակ բանտի սարսափելի պայմանները. նրա նախկին բանտապետը շուտով կկանգնի դատարանի առջեւ Սադագաթ Ագաեւը` Ադրբեջանի խիստ ռեժիմի Գոբուստան բանտի կառավարիչը, հեռացվել է աշխատանքից անցյալ տարվա նոյեմբերին իր լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Շուտով կսկսվի նրա գործով դատավարությունը: Գոբուստան բանտը գտնվում է Բաքվից 40 կիլոմետր դեպի արեւմուտք: Այնտեղ վտանգավոր հանցագործներ են պահվում, նրանց մեծամասնությունը …
կարդալ ավելին«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը դատապարտել է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ապրիլի 24-ին տեղի ունեցած՝ դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանի եւ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանի «ապօրինի ձերբակալությունները՝ անհիմն եւ շինծու մեղադրանքներով»: Դաշինքը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ա. Պողոսյանին, կարճել նրա եւ մյուս ջավախահայ գործիչների նկատմամբ հարուցված «անհեթեթ քրեական գործերը եւ դադարեցնել երկրամասի հայության խորացող ահաբեկումն …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Դենիել Ֆրիդը Բրյուսելում համոզմունք է հայտնել, որ Կոսովոն անկախություն ձեռք կբերի նաեւ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի: «Մենք հուսով ենք, որ ՌԴ-ն կգիտակցի, որ Կոսովոն այս կամ այն կերպ անկախ կդառնա,- նշել է նա,- Դա տեղի կունենա կամ վերահսկելի ճանապարհով՝ կոսովցի սերբերի շահերի հաշվառմամբ, կամ անվերահսկելի ճանապարհով, եւ …
կարդալ ավելինԹվում է, թե անլուծելի վիճաբանություն է ծավալվում կովկասյան երկու անհաշտ թշնամիների` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2008թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ֆուտբոլային հանդիպումներն անցկացնելու վայրի շուրջ: Ապրիլի 18-ին Կարդիֆում կայացած եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի` ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստի ընթացքում չի հաջողվել որոշել, թե որտեղ պետք է անցկացվեն երկու կողմերի միջեւ այս տարվա աշնանը կայանալիք երկու հանդիպումները: Որոշվել …
կարդալ ավելինԱՄՆ Պետդեպարտամենտը «Մարդու իրավունքների պրակտիկա-2006» զեկույցում նորից ընդգրկեց «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակա յոթ շրջանների գրավման մասին» պարբերությունը: Այդ դրույթը սկզբում մտցված էր զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում: Սակայն հայկական կողմի բողոքներից եւ ճնշումներից հետո այն հանվեց: Այս անգամ դժգոհություն հայտնեց Բաքուն, որը ցուցադրաբար հրաժարվեց Վաշինգթոնի հետ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով խորհրդակցություններ վարել: Արդյունքում …
կարդալ ավելինԱդրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Իստրատովը նախօրեին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ եւ ստացել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան: APA գործակալության փոխանցմամբ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ռուս դիվանագետին տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին PTP հեռուստաալիքի «Վեստի» ծրագրի երեկոյան թողարկման ընթացքում ցուցադրվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեսանյութ, որում, ըստ ադրբեջանական կողմի, ճիշտ չի մեկնաբանվել Նախիջեւանի Ինքնավար …
կարդալ ավելինՎիեննայում գործող Մամուլի միջազգային ինստիտուտը փաստել է, որ 2006 թվականը «ամենավայրագ եւ դաժան տարին էր լրագրողների համար»: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ինստիտուտի՝ երեկ հրապարակված զեկույցում նշվում է, որ անցած տարի ողջ աշխարհում սպանվել է 100-ից ավելի լրագրող: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն Իրաքն էր. այնտեղ սպանվել է 46 լրագրող:
կարդալ ավելինԱպրիլի 23-ին ժամը 22:00 սահմաններում ձերբակալվել են «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Նաիրի Իրիցյանը եւ նույն դաշինքի ակտիվիստ Արթուր Պողոսյանը: Մի քանի ժամ անց ձերբակալվածները տեղափոխվել են Սամցխե-Ջավախքի մարզկենտրոն՝ Ախալցխա: Ըստ նախնական տեղեկությունների, ձերբակալության պատճառ է հանդիսացել վերոնշյալ անձանց եւ Ախալքալաքի շրջանային դատախազի վարորդի հետ տեղի ունեցած ընդհարումը: Ըստ «Ջավախք-ինֆոյի» …
կարդալ ավելինԲազմաթիվ հարցերում ռազմավարական դաշնակիցներ հանդիսացող Վրաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ իրենց ընդհանուր սահմանում գտնվող վանքի կարգավիճակի շուրջ: Այդ զարմանալի քարանձավային վանքը, որը Վրաստանում հայտնի է Դավիթ Գարեջի, իսկ Ադրբեջանում` Քեշիշ Դաղ անվամբ, կարեւոր կրոնական կենտրոն եւ մշակութային հուշարձան է վրացիների համար: Ադրբեջանցիներն այն համարում են իրենց մշակութային ժառանգության մասը` նույնպես պնդելով, որ այն …
կարդալ ավելին