«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը դատապարտել է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ապրիլի
24-ին տեղի ունեցած՝ դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանի եւ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանի «ապօրինի ձերբակալությունները՝ անհիմն եւ շինծու մեղադրանքներով»: Դաշինքը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ա. Պողոսյանին, կարճել նրա եւ մյուս ջավախահայ գործիչների նկատմամբ հարուցված «անհեթեթ քրեական գործերը եւ դադարեցնել երկրամասի հայության խորացող ահաբեկումն ուժային կառույցների սադրիչ ներգրավվածությամբ»: