աշխարհ

Հանրահավաք՝ ուղիղ եթերում

04.11.2007

Երեկ Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մեկնարկել է Վրաստանի ընդդիմության կազմակերպած հանրահավաքը: Այն անցնում է «Վրաստանն՝ առանց նախագահի» կարգախոսով: Հանրահավաքի մասնակիցների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում: Երեկ երեկոյան, 20:30-ի տվյալներով, ըստ միջազգային լրատվամիջոցների, հանրահավաքին մասնակցում էր մոտ 30-40 հազար մարդ, իսկ Վրաստանի ընդդիմությունը եւ ռուսական լրատվամիջոցները նշում էին 50 հազար մասնակիցների մասին: Սակայն, ի տարբերություն …

կարդալ ավելին

100 հանճարները

04.11.2007

«Daily Telegraph»-ը հրապարակել է ներկայումս ապրող հարյուր հանճարեղ մարդկանց ցուցակը: Նրանցից շատերն ապրում են Մեծ Բրիտանիայում: Նրանց թվում են Ինտերնետը ստեղծող Թիմ Բեռներս Լին, որը զբաղեցնում է առաջին տեղը: 7-րդ տեղում է բրիտանացի ֆիզիկոս Ստեֆան Հոուքինգը: Մյուս հայտնի բրիտանացիների թվում ցուցակում նշված են Փոլ ՄըքՔարտնին (58-րդ տեղ), «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը (83-րդ տեղ), բեմադրիչ …

կարդալ ավելին

Շեւարդնաձեն քննադատել է

04.11.2007

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երեկ առաջին անգամ խիստ քննադատության է ենթարկել պետության գործող ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին: Նա լրագրողներին հայտարարել է, որ «երկրում առկա են քաղաքական ու տնտեսական ճգնաժամեր, իսկ Վրաստանի նախագահն ուշացել է միջոցներ ձեռնարկելու հարցում»: «Երբ ժողովուրդը սովի է մատնված, երբ ժողովուրդն աշխատանք, աշխատավարձ չունի, երբ ժողովրդի առջեւ բազմաթիվ հիմնախնդիրներ են ծառացած, ժողովուրդը …

կարդալ ավելին

«Իմեդին»՝ «Նյուզ Քորփորեյշնին»

04.11.2007

Վրացի հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի իր բոլոր բաժնետոմսերը հանձնել է ամերիկյան «Նյուզ Քորփորեյշն» ընկերությանը: Պատարկացիշվիլին ավելի վաղ հեռուստաալիքի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն արդեն հանձնել էր «Նյուզ Քորփորեյշն» ընկերությանը: Գործարարի նոր որոշումը կապված է այն բանի հետ, որ հեռուստաալիքին սկսել էին մեղադրել կողմնակալության մեջ եւ նույնիսկ այն համարում էին «ընդդիմության ամբիոնը»՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար …

կարդալ ավելին

Ադրբեջանը հենակետ չի դառնա

04.11.2007

Ադրբեջանն իր տարածքը որպես «հենակետ չի տրամադրի՝ Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելու համար»: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Զիաֆաթ Ասքերովը: «Իրանը մեր հարեւան պետությունն է, որի հետ մենք լավ հարաբերություններ ունենք: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածներին, մենք միանշանակ հայտարարել ենք, որ Ադրբեջանը որպես հենակետ չի օգտագործվելու՝ Իրանին …

կարդալ ավելին

Հատուկ ռեժիմ` դեսպանատներում

01.11.2007

«Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` Բաքվում ԱՄՆ դեսպանատունը երեկ աշխատել է հատուկ ռեժիմով: «Day.az»-ի փոխանցմամբ էլ` «վստահելի աղբյուրները հայտնել են, որ դեսպանատունը տեղեկություն է ստացել ահաբեկչական հարձակման հնարավորության մասին»: Կիրակի օրն ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի մայրաքաղաքում անվտանգության թեման: Բաքվում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայության ղեկավարը հաստատել է դեսպանատան գործունեության …

կարդալ ավելին

Լիտվինենկոն՝ բրիտանական գործակա՞լ

01.11.2007

«Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն եղել է բրիտանական MI6 հատուկ ծառայության գործակալը»,- հաղորդել է բրիտանական «The Daily Mail» պարբերականը: Վկայակոչելով հետախուզական ու դիվանագիտական ծառայությունների իր աղբյուրները` թերթը գրել է, որ Լիտվինենկոն բրիտանական անվտանգության ծառայություններից 2000 ֆունտ ստեռլինգ ամսական պարգեւավճար է ստացել: Լիտվինենկոյի հավաքագրմամբ զբաղվել է MI6-ի ղեկավար Ջոն Սկարլետը: Հենց նրա նախաձեռնությամբ …

կարդալ ավելին

Լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի դեմ

28.10.2007

ԱՄՆ-ի կառավարությունը նախօրեին հայտարարել է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով: Դրանցով, ըստ էության, ԱՄՆ-ը սառեցնում է այն կազմակերպությունների ու անհատների հաշիվները, ովքեր սերտ հարաբերություններ ունեն Իրանի մի շարք կառավարական գործակալությունների եւ «Հեղափոխության պահապանների կորպուսի» հետ, որին Բուշի վարչակազմը մեղադրում է ահաբեկչությանը սատարելու եւ զանգվածային բնաջնջման զենք տարածելու մեջ: «Մենք …

կարդալ ավելին

«106»-ը վնաս է ԱՄՆ-ին

28.10.2007

«Կարծում եմ՝ ես խոսում եմ նաեւ իմ գործընկերների անունից, որ այս քվեարկությունը` մարդու իրավունքների պաշտպանության քվեարկություն էր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոտնահարման ճանաչման քվեարկություն»,- հայտարարել է ամերիկացի օրենսդիր, հանրապետական Դենա Ռոռենեչերը` Կոնդոլիզա Ռայսին բացատրելով հայանպաստ օրինագծին իր աջակցությունը: Ռայսը նշել է, որ ինքը հասկանում է, որ դա շատ դժվար քվեարկություն է եղել նրանց համար, ովքեր …

կարդալ ավելին

Սեւ եկեղեցին՝ աշխարհի ժառանգությո՞ւն

28.10.2007

Իրանը դիմել է ՄԱԿ-ին՝ առաջարկելով հայկական Սեւ եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում: Այդ մասին երեկ հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը: «Սա տարբեր կրոնների եւ էթնիկ հանրությունների գոյակցության խորհրդանիշն է»,- ասել է Իրանի մշակութային ժառանգության, ժողովրդական ստեղծագործության եւ զբոսաշրջության կազմակերպության ավագ պաշտոնյա Խոսրով Ֆարին: Հայկական Սեւ եկեղեցին՝ Ղարաքիլիսան, այդ անվանումն է ստացել, քանզի 14-րդ դարում …

կարդալ ավելին

Հայի սրճարան են այրել

24.10.2007

Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը Բրյուսելում թուրքերն ավերել եւ հրկիզել են հայկական մի սրճարան: Նախնական տվյալով՝ սրճարանը դարձել է ցույց անող թուրքերի թիրախ, ովքեր Բրյուսելի ԱՄՆ դեսպանատան մոտակայքում իրենց բողոքն են արտահայտել քրդերի ձեռքով թուրք զինծառայողների սպանության կապակցությամբ: Այնուհետեւ ցուցարարները շարժվել են Բրյուսելի շրջան, ուր բնակվում են թուրքերը, եւ, անցնելով սրճարանի կողքով, որի սեփականատերը հայ է, …

կարդալ ավելին

Վերադարձել է

24.10.2007

Կիրակի օրն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը վերադարձել է Վաշինգտոն, որտեղից «խորհրդակցության» համար հետ էր կանչվել Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունումից անմիջապես հետո: «Թըրքիշ դեյլի նյուսի» վկայությամբ՝ թռիչքից առաջ Սենսոյը հայտարարել է, թե «ԱՄՆ-ի իշխանություններին է փոխանցելու բանաձեւի ընդունման կապակցությամբ Թուրքիայում առկա վրդովմունքը»:

կարդալ ավելին

Հարութ Սասունյանը պարգեւատրվել է

24.10.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ազգանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու եւ այդ բնագավառում ներդրած մեծ ավանդի համար Հարութ Սասունյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, որը հանձնվել է վարչապետի` ԱՄՆ կատարած այցի ժամանակ` Լոս Անջելեսում:

կարդալ ավելին

Էրդողանը հոդված է գրել

23.10.2007

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «Կոնգրեսը եւ Հայաստանը» վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» պարբերականում` ամերիկացի կոնգրեսականներին կոչ անելով՝ չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106 բանաձեւը: «Մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչպես եւ հարաբերությունները մարդկանց միջեւ, նման են սարդոստայնի: Դրանք կարող են կրել վիթխարի բեռնվածություն եւ դիմանալ մեծ ճնշման: Սակայն եթե ճնշումն ուղղվում է հենց …

կարդալ ավելին

Խնդրել են քվեարկության չդնել

23.10.2007

ԱՄՆ դեմոկրատական եւ հանրապետական կուսակցություններից ընտրված 49 պատգամավորներ նամակով խնդրել են Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին՝ քվեարկության չդնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ օրինագիծը: Ըստ «Լոս Անջելես թայմսի», պատգամավորների մեջ են նաեւ Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների եւ հետախուզության հանձնաժողովի դեմոկրատ նախագահներ Այքի Սքելթոնը եւ Սիլվեստեր Ռիյսը: Թերթը գրել է, որ եթե Փելոսին, խոստացածին հակառակ, այնուամենայնիվ, օրինագիծը …

կարդալ ավելին

Գնացել է հայկական եկեղեցի

20.10.2007

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, ով շրջագայում է Մերձավոր Արեւելքով, Բեթղեհեմում այցելել է հայկական եկեղեցի: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ` Ռայսն աղոթել է նաեւ հունական ուղղափառ եւ կաթոլիկ տաճարներում: Նա այցելել է այն վայրը, որտեղ, ըստ քրիստոնյա հավատացյալների, ծնվել է Հիսուս Քրիստոսը: «Այս մեծ կրոնները, որոնք գոյակցել են այս հողի վրա, հնարավորություն են տալիս հաղթահարել տարաձայնությունները, մի կողմ դնել …

կարդալ ավելին

Քաղաքական մշակույթի ծիրին մեջ

20.10.2007

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկում է իջեցնել կուսակցությունների` խորհրդարան անցնելու ընտրական շեմը, սահմանափակել խորհրդարանը լուծարելու` երկրի նախագահի լիազորությունը եւ երկարաձգել խորհրդարանի լիազորությունների ժամկետը: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` կառավարող «Ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահն առաջարկել է խորհրդարան անցնելու շեմը ներկայիս 7%-ից իջեցնել 5-ի, խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ ներկայիս 4 տարուց …

կարդալ ավելին

Հայերին արտաքսում են

16.10.2007

Իռլանդիայում լույս տեսնող «Այրիշ թայմս» պարբերականը նախորդ շաբաթ տեղեկություն էր հրապարակել, որ Թուրքիայում ձերբակալվել են շուրջ 100 հայաստանցի ապօրինի ներգաղթողներ, որոնք արտաքսվելու են հայրենիք: «Նրանց վտարումը դիտվում է որպես վրեժխնդրություն (ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող) ցեղասպանության բանաձեւի համար»,- գրել էր թերթը: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, որի նստավայրը Ստամբուլն է, երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ …

կարդալ ավելին

Փելոսին հաստատել է

16.10.2007

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեկ հաստատել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը կընդգրկվի պալատի լիագումար նիստի օրակարգում: «Արդեն 23 երկիր հայերի զանգվածային սպանությունները որակել է ցեղասպանություն, եւ Միացյալ Նահանգները պետք է դառնա 24-րդը»,- ընդգծել է նա: Ի դեպ, «Թըրքիշ դեյլի նյուսը»` հղում անելով իր կոնգրեսական եւ դիվանագիտական աղբյուրներին, գրում է, …

կարդալ ավելին

Հայ ազգը վերացնելու փորձ

16.10.2007

«20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրականացրած տեռորը հայ ազգը վերացնելու փորձ էր»,- «Ինդիփենդենթ» պարբերականում գրել է բրիտանացի հայտնի լրագրող եւ հրապարակախոս Ռոբերտ Ֆիսքը: «Թեեւ թուրքերը հրապարակայնորեն խոսում էին հայ բնակչության վերաբնակեցման անհրաժեշտության մասին, ինչպես ավելի ուշ գերմանացիներն էին խոսելու Եվրոպայի հրեաների մասին, սակայն Էնվեր փաշայի «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի իրական մտադրությունները բավական հստակ էին»,- …

կարդալ ավելին